ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրի և համագործակցության համաձայնագիր
«ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրի և համագործակցության համաձայնագիր» (անգլ.՝ EU–UK Trade and Cooperation Agreement (TCA)), Եվրոպական միության, Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի և Մեծ Բրիտանիայի միջև 2020 թվականի դեկտեմբերի 30-ին կնքված առևտրի և համագործակցության համաձայնագիր։ Այն ժամանակավորապես կիրառվում է 2021 թվականի հունվարի 1-ից՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագրով նախատեսված անցումային շրջանի ավարտի ամսաթվից[1]։
Համագործակցության համաձայնագիր | |
---|---|
ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրի և համագործակցության համաձայնագիր | |
Պայմանագրի տիպ | Առևտրի և համագործակցության համաձայնագիր |
Պատրաստվել է | Դեկտեմբերի 24, 2020 |
Ստորագրվել է — վայր |
Դեկտեմբերի 30, 2020 Բրյուսել և Լոնդոն |
Ուժի մեջ է մտել | Հունվարի 1, 2021 |
Կողմեր | Միացյալ Թագավորություն Եվրամիություն |
Լեզու | անգլերեն և (մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը) ԵՄ-ի այլ պաշտոնական լեզուներ |
Համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Բրյուսելում` Եվրամիության խորհրդի գլխավոր գրասենյակում, այն բանից հետո, երբ երկու կողմերը դեկտեմբերի 24-ին` երկար բանակցությունների ընթացքում, առևտրի և համագործակցության մասին համաձայնության են հասել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո։ Փաստաթղթերը ստորագրել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Համաձայնագիրը վավերացրել Է Եվրախորհրդարանը, ինչպես նաև հավանության է արժանացրել բրիտանական խորհրդարանը։
Դեկտեմբերի 31-ի գիշերը Եղիսաբեթ Երկրորդ թագուհին հաստատել է ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրի և համագործակցության համաձայնագիրը։
Համաձայնագիրը կարգավորում է Եվրոպական Միության և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո։ Այն ստորագրվել է ութամսյա բանակցությունների արդյունքում[2]։ Համաձայնագիրը նախատեսում է ապրանքների առևտրի ազատություն և ծառայության շուկաների փոխադարձ սահմանափակ հասանելիություն, ինչպես նաև քաղաքականության տարբեր ոլորտներում համագործակցության մեխանիզմներ, անցումային դրույթներ բրիտանական ջրերում ձկնորսության նկատմամբ ԵՄ երկրների մուտքի վերաբերյալ և Մեծ Բրիտանիայի մասնակցությունը Եվրամիության որոշ ծրագրերին։ 2021 թվականի հունվարի 1-ից դադարել են գործել այն պայմանները, որոնք նախատեսված էին Մեծ Բրիտանիայի՝ որպես ԵՄ անդամ պետության նախկին կարգավիճակով և չեն մտել ոչ այդ համաձայնագրի մեջ, ոչ էլ Բրեքսիթի մասին նախորդ համաձայնագրում. մարդկանց տեղաշարժի ազատությունը Մեծ Բրիտանիայի և Եվրամիության մնացած տարածքի միջև, Մեծ Բրիտանիայի անդամակցությունը Եվրոպական միասնական շուկային և ԵՄ Մաքսային միությանը, Մեծ Բրիտանիայի մասնակցությունը Եվրամիության ծրագրերի մեծամասնությանը, իրավապահ մարմինների և կողմերի անվտանգության ծառայությունների, պաշտպանության և արտաքին քաղաքականության ոլորտում համագործակցությանը։ Համաձայնագրերի կարգավորման ոլորտում Եվրոպական դատարանի իրավասությունն այլևս չի տարածվում Մեծ Բրիտանիայի վրա, բացառությամբ հյուսիսիռլանդական արձանագրությամբ նախատեսված դեպքերի[3]։
Առևտրի և համագործակցության մասին համաձայնագիրն ակնկալում է Եվրոպական խորհրդարանի և Եվրամիության խորհրդի վավերացում, ինչպես նաև պետք է անցնի իրավական վերստուգում (անգլ.՝ legal revision)՝ ուժի մեջ մտնելուց առաջ։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանն արդեն վավերացրել է այդ համաձայնագիրը 2020 թվականի դեկտեմբերի 30-ին[4], Եվրախորհրդարանը ծրագրում է նախագիծը քննարկել 2021 թվականի սկզբին[5][6]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «EU-UK Trade and Cooperation Agreement: Council adopts decision on the signing». consilium.europa.eu (անգլերեն). Council of the European Union. 2020 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2021 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Boffey, Daniel; O'Carroll, Lisa (2020 թ․ դեկտեմբերի 24). «UK and EU agree Brexit trade deal». www.theguardian.com (անգլերեն). The Guardian. Վերցված է 2021 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «The Protocol on Ireland/Northern Ireland Contents. Chapter 11: Implementation, application, supervision and enforcement, and other provisions (Articles 12, 13, 16, 17 and 19)». publications.parliament.uk (անգլերեն). British Parliament. Վերցված է 2021 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Mayes, Joe; Ross, Tim (2020 թ․ դեկտեմբերի 30). «Johnson's Brexit Deal Clears Parliament With Just Hours to Spare» (անգլերեն). Bloomberg. Վերցված է 2021 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Casalicchio, Emilio; Moens, Barbara; Burchard, Hans von der (2020 թ․ դեկտեմբերի 24). «Brexit deal ratification race begins» (անգլերեն). POLITICO. Վերցված է 2021 թ․ հունվարի 3-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Casert, Raf; Pylas, Pan (2020 թ․ դեկտեմբերի 25). «No time to rest: EU nations assess Brexit trade deal with UK». AP NEWS (անգլերեն). Associated Press. Վերցված է 2021 թ․ հունվարի 3-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Trade and Cooperation Agreement: provisional English text, including annexes and protocols and declarations.
- Nuclear Cooperation Agreement and Agreement on Security Procedures for Exchanging and Protecting Classified Information.
- European Commission publication: EU-UK Trade and Cooperation Agreement – Overview of consequences and benefits (24 December 2020)
- European Commission publication: EU-UK Trade and Cooperation Agreement – Infographic (24 December 2020)
- United Kingdom government: Summary Explainer of the TCA (24 December 2020)
- European Union initial draft: EU – UK CFTA (Draft) (20 March 2020)
- United Kingdom initial draft: UK – EU CFTA (Draft) (undated, public release 19 May 2020)
- UK Draft European Union (Future Relationship) Bill 29 December 2020:[1]
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրի և համագործակցության համաձայնագիր կատեգորիայում։ |