Դ. Ն. Ֆլորովի անվան կենդանաբանական թանգարան

Դմիտրի Նիկոլաևիչ Ֆլորովի անվան կենդանաբանական թանգարան (ռուս.՝ Зоологи́ческий музе́й и́мени Дми́трия Никола́евича Фло́рова), Պովոլժիե տարածքի ամենահին կենդանաբանական թանգարաններից մեկը Սամարայում։ Համարվում է Սամարայի պետական սոցիալական-մանկավարժական համալսարանի բնական-աշխարհագրական ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանում[1]։

Դ. Ն. Ֆլորովի անվան կենդանաբանական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
Հիմնադրվել է1957
Կայքmuseum.pgsga.ru/museum_zoo/
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Սամարայի պետական սոցիալական-մանկավարժական համալսարանում կենդանաբանական նյութի առաջին հավաքագրումը սկսվել է 1929 թվականին կենդանաբանության ֆակուլտետի հիմնադրմամբ[2]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կենդանաբանական թանգարանը կազմացրվել է։ Ցուցանմուշներից շատերը հանձնվել են քաղաքի դպրոցներին և մեթոդաբանական գրասենյակներին։ Դրանց մի մասը կորել է, իսկ մնացած մասը, որպես գիտական և կրթական նյութ, կորցրել է իր նպատակը։ 1955 թվականին թանգարանի հավաքածուից պահպանվել են միայն մի քանի վնասված նմուշներ։ 1955 թվականին կենդանաբանության ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դմիտրի Նիկոլաևիչ Ֆլորովը սկսել է վերակենդանացնել թանգարանը։

1957 թվականին կենդանաբանական թանգարանի կազմակերպման նպատակով Սամարայի պետական սոցիալական-մանկավարժական համալսարանի ռեկտորի կողմից Մաքսիմ Գորկու փողոցի վրա գտնվող գլխավոր ուսումնական մասնաշենքի երրորդ հարկում առանձնացվում է համապատասխան տարածք, իսկ թանգարանն իր դռներն այցելուների առաջ բացում է 1960 թվականից։ Նմուշների ցուցադրություններն իրականացվում է երկու ուղղություններով՝ հավաքագրում և ցուցադրում։ Վերջինը ենթադրում է կենդանիների ցուցադրություն ոչ միայն որոշակի համակարգով, այլ դրանց ցուցադրություն բնական միջավայրում։ 1972 թվականին կենդանաբանության ամբիոնի հետ միասին թանգարանը տեղափոխվում է Անտոնով Օվսեենկո փողոցի 24 հասցեում գտնվող շինություն։ Թանգարանի ցուցադրության արմատական վերակառուցումը սկսվել է 1988 թվականին և շարունակվել մինչև 1993 թվականը։ Այդ ժամանակահատվածում հնարավորություններ ստեղծվեցին հին ցուցադրությունների վերափոխման և նոր ցուցանմուշների ձեռքբերման համար։ 1993 թվականին կենդանաբանական թանգարանի վարիչ է նշանակվում Վ. Գ. Շվեդովը։ 1994 թվականին կենդանաբանական թանգարանը իրականացնում է աֆրիկական սավանայի տեղամասի ստեղծման նախագիծ։

 
Աշխատանքը կենդանաբանական թանգարանում

Թանգարանի ֆոնդեր և ցուցանմուշներ խմբագրել

Թանգարանում ցուցադրվող երկրագնդի կենդանական աշխարհի բազմազանությունը տեղաբաշխված է չորս սրահներում և ներառում է 63 մշտական ցուցափեղկ և 28 մեծ ու փոքր էկոլոգիական տրամանկար և բիոխումբ, որոնցում ներկայացված են երկրի տարբեր բնական գոտիները՝ անտառներ, դաշտեր, տափաստաններ, անապատներ, տունդրաներ ծովափեր և ծովային խորություններին բնորոշ կենդանական և բուսական աշխարհ։ «Սպիտակ արջը սառցաբեկորների վրա», «Փափկասուն Գիբբոն», «Գորշուկների ընտանիքը», «Հարավային Ամերիկայի արևադարձերը», «Ստրաուս ջայլամը բնի մոտ», «Ցախաքլորների կտցատեղը», «Գորշ վարանը անապատում», «Կորալային խութեր» և այլն։

Հավաքածուում հաշվառված է շուրջ 20000 պահուստային միավոր, ինչպես տեղական, այնպես էլ տարբեր երկրներիև աշխարհամասերի կենդանական աշխարհի, ներառյալ Ռուսաստանի Կարմիր գրքի և Բնության պահպանության միջազգային ընկերության ցանկի մեջ մտնող 60 կենդանիների տեսակներ։ Թանգարանի հավաքածուում հատուկ արժեք են ներկայացնում 20-րդ դարի 20-30 ական թվականներից պահպանված առանձին օրինակներ։ Օրինակ, գորշ արջի խրտվիլակը (պահպանվում է թանգարանում 1957 թվականից) պատրաստվել է 20-րդ դարի սկզբին և տեղադրված էր (ենթադրաբար) նախկին «Օլիմպ» կրկեսում, Երկգլխանի հորթի խրտվիլակը (30-ական թ.), կանադական լուսանի խրտվիլակը, որը գտնվում է Սանկտ-Պետերբուրգի գիտությունների կայսերական ակադեմիայի կենդանաբանական թանգարանում 1913 թվականից (գրառումը պահպանվել է պիտակի վրա)։ 1990-ական թվականների սկզբին թանգարանում հայտնվեցին երկու հազվագյուտ ցուցանմուշներ, եքիդնան և բադակտուցը (պահպանված անգլիական պիտակով), որը ձեռք էր բերվել Ավստրալիայից 1912 թվականին սամարացի առևտրականներ Շլխոբալովների կողմից։

Ցուցանմուշներ խմբագրել

  • Թանգարանն ունի կենդանիների տարբեր խմբերի հավաքածուներ[3]՝
  • Բուստեր (125 ցուցանմուշ)
  • Կակղամորթներ (555 ցուցանմուշ)
  • Փշամորթներ (120 ցուցանմուշ)
  • Խեցգետնանմաններ (162 ցուցանմուշ)
  • Միջատներ (8545 ցուցանմուշ)
  • Ձկներ (288 ցուցանմուշ)
  • Օձեր (128 ցուցանմուշ)
  • Սագանմաններ (97 ցուցանմուշ)
  • Գիշատիչ թռչուններ (55 ցուցանմուշ)
  • Կատուներ (15 ցուցանմուշ)

Պարգևներ և համագործակցություն խմբագրել

Սամարայի պետական սոցիալական-մանկավարժական համալսարանի կենդանաբանական թանգարանը համարվում է Ռուսաստանի բնապատմական թանգարանների միության անդամ, մտնում է Սամարա քաղաքի գիտատեխնիկական թանգարանների միության կազմի մեջ։ Թանգարանը համագործակցում է Պ. Վ. Ալաբինի անվան Սամարայի մարզային պատմա-գավառագիտական թանգարանի, Սամարայի կենդանաբանական այգու, Պատանի բնագետների Սամարայի մարզային կայանի, ինչպես նաև Սամարայի մարզի Տոլյատիի, Կինելի և Սիզրանի գավառագիտական թանգարանների հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել