Դավիթ Հակոբջանյան

հայ ճարտարագետ
(Վերահղված է Դ. Հակոբջանյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Դավիթ Գևորգի Հակոբջանյան (դեկտեմբերի 24, 1877(1877-12-24), Ախալցխա - դեկտեմբերի 24, 1942(1942-12-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ճարտարագետ-մեքենագետ, դոցենտ (1933)։

Դավիթ Հակոբջանյան
Ծնվել էդեկտեմբերի 24, 1877(1877-12-24)
ԾննդավայրԱխալցխա
Մահացել էդեկտեմբերի 24, 1942(1942-12-24) (65 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԴարմշտադտի տեխնիկական համալսարան (1902)
Գիտական աստիճանդոցենտ (1933)
Մասնագիտությունճարտարագետ-մեխանիկ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Դարմշտադի (Գերմանիա) բարձրագույն տեխնիկական դպրոցը (1902)։ Մասնակցել է Բաքվի ջրմուղի կառուցմանը (1911-1917)։ 1921 թվականից դասավանդել է ԵՊՀ-ում, եղել տեխնիկական ֆակուլտետի դեկան։ 1933-1942 թվականներին՝ ԵՊԻ կիրառական մեխանիկայի ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են օդի և ջրային գոլորշու խառնուրդով աշխատող շարժիչների և ներքին այրման տուրբինների մշակման տեսական հարցերին։ Մասնակցել է «Ռուս-հայերեն շինարարական կառուցվածքների բառարանի» (1928) կազմմանը, դասագրքերի, տեխնիկական տերմինների հայերեն թարգմանության գործին։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։