Դմիտրի Խոդուլով

(Վերահղված է Դ. Խոդուլովից)

Դմիտրի Ֆեոդորովիչ Խոդուլով (օգոստոսի 4, 1912(1912-08-04), Մեգինո-Կանգալասկի ուլուս, Յակուտիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ - հոկտեմբերի 3, 1976(1976-10-03), Մեգինո-Կանգալասկի ուլուս, Յակուտիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), յակուտ սովետական դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1958

Դմիտրի Խոդուլով
Ծնվել էօգոստոսի 4, 1912(1912-08-04)
ԾննդավայրՄեգինո-Կանգալասկի ուլուս, Յակուտիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ
Մահացել էհոկտեմբերի 3, 1976(1976-10-03) (64 տարեկան)
Մահվան վայրՄեգինո-Կանգալասկի ուլուս, Յակուտիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՅակուտսկ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան և քաղաքական գործիչ
Պարգևներ և մրցանակներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ
և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ

Ավարտել է Օյունսկու անվան յակուտական երաժշտա-դրամատիկական թատրոնին կից ստուդիան։ 1934 թվականից նույն թատրոնի դերասան։ Դերերից են՝ Նիկոլայ (Եֆրեմովի «Եղբայրներ»), Սպիտակ շաման (Օյունսկու «Կարմիր շաման»), Եգոր Բուլչով (Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները»), Լյապկին-Տյապկին (Գոգոլի «Ռևիգոր»)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 65