Դևին, քաղաք Բուլղարիայում: Գտնվում է Սմոլյանսկի մարզում, մտնում է Դեվին համայնքի մեջ: Բնակչությունը կազմում է 6988 մարդ։

Բնակավայր
Դևին
A View Of Devin 2.jpg
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
Հիմնադրված է1878 թ.
Մակերես134,83 կմ²
ԲԾՄ715±1 մետր
Բնակչություն6859 մարդ (հունիսի 15, 2020)[1]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Հեռախոսային կոդ03041
Փոստային ինդեքսներ4800
Պաշտոնական կայքdevin-bg.net
##Դևին (Բուլղարիա)
Red pog.png

Դևինը գտնվում է մայրցամաքային կլիմայական գոտու անցումային գոտում: Կլիման ամռանը բնութագրվում է հով, իսկ ձմռանը՝ ուժեղ տեղումներով: Աշունն ավելի տաք է: Տարածաշրջանում մաքուր օդը կարևոր դեր ունիգործոն է զբոսաշրջության և առողջարանային հանգստի ոլորտում: Դեվինը հայտնի է իր ջերմային հանքային աղբյուրներով, որոնց ջերմաստիճանը տատանվում է 16ºС-76ºС[2]:

Քաղաքական իրավիճակԽմբագրել

Դևին համայնքի համայնքապետը Վասիլև Վասիլևն է:

ՏնտեսությունԽմբագրել

Այս շրջանում իրականացվում է հիդրոէլեկտրակայանների մեծ շինարարություն։ Գյուղատնտեսությունն այստեղ շատ զարգացած է։ Կաթնաբուծությունը, ձկնաբուծությունը, սնկերի հավաքումն ու մշակումը, կարտոֆիլի աճեցումը և շատ ավելին մեծ նշանակություն ունեն տեղական տնտեսության համար։

Տեսարժան վայրերԽմբագրել

Դևինը հայտնի է իր տուրիստական գրավչությամբ: Տարածքում շատ են տաք աղբյուրներ, որոնց կողքին կառուցված են առողջարաններ: Այս տարածաշրջանը հայտնի էր դեռևս հնագույն ժամանակներից, երբ այստեղի տաք աղբյուրներով հիավանդություններ էին բուժվում: Ենթադրվում է, որ այդ ջրերը բուժել են նյարդային, սրտամկանային, թոքային և մաշկային հիվանդություններ: Դևինի աշխարհագարական դիրքը այնպիսին է, որ այնտեղ շատ են կիճերը, քարանձավները, անտառները, բնական արգելոցները: Արգելոցներում կան էնդեմիկ կենդանատեսակներ: Քարանձավներից հայտնի են Թրիգրադ, Սատանայի կոկորդի և Ջագոդին քարանձավները:

ԼուսանկարԽմբագրել

 
Դեվին

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://www.grao.bg/tna/t41nm-15-06-2020_2.txt
  2. «Девин Болгария»։ fellowtraveler.ru։ Վերցված է 2019-02-28 

Արտաքին հղումներԽմբագրել