Դևիդ Թենանթ

Շոտլանդացի դերասան
(Վերահղված է Դևիդ Տեննանտից)

Դևիդ Ջոն Թենանթ (անգլ.՝ David Tennant, իրական անունն է Դևիդ Ջոն Մակդոնալդ (անգլ.՝ David John McDonald), ապրիլի 18, 1971(1971-04-18)[1][2][3], Bathgate, Շոտլանդիա), շոտլանդացի դերասան։ Առավել հայտնի է «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը» ֆիլմում Բարթի Քրաուչ կրտսերի դերով։

Դևիդ Թենանթ
Ծննդյան թիվ՝ապրիլի 18, 1971(1971-04-18)[1][2][3] (52 տարեկան)
Ծննդավայր՝Bathgate, Շոտլանդիա
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասան, բնավորության դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և պոդքաստեր
Պարգևներ՝
IMDb։ID 0855039
david-tennant.com

Կենսագրություն խմբագրել

Դևիդը ծնվել է 1971 թվականի ապրիլի 18-ին Շոտլանդիայի Բաթգեյթ քաղաքում (Արևմտյան Լոթիան, Շոտլանդիա)։ Մեծացել է Ռալստոնում, որտեղ նրա հայրը եղել է տեսական եկեղեցու քահանան։ Մեծացել է եղբոր՝ Բլերի հետ, որը իրենից մեծ է 6 տարով և քրոջ՝ Կարենի հետ, որը մեծ է 8 տարով։

Դպրոցն ավարտելուց հետո Դևիդը ընդունվել է Շոտլանդիայի երաժշտության և դրամայի թագավորական ակադեմիա։ Ակադեմիան ավարտելուց հետո խաղացել է թատրոնում (մասնավորապես՝ Շեքսպիրյան Թագավորական ընկերության բեմադրություններում) և նկարահանվել հեռուստատեսությունում։ Որպեսզի նրան չշփոթեին Դևիդ Մակդոնալդ անունով մեկ այլ դերասանի հետ, որոշել է փոխել ազգանունը։ Դևիդն իր համար կեղծանուն է ընտրել՝ վերցնելով Pet Shop Boys փոփ խմբի Նիլ Թենանթի ազգանունը[4]։

Կարիերա խմբագրել

Դևիդի կարիերան սկսվել է 1994 թվականից, սակայն հայտնիություն չի բերել նրան, Միկի Կաուրիսմյակի «Լոս Անջելեսը առանց քարտի» (1998) ֆիլմից առաջ, որտեղ նա խաղացել է համեստ և միամիտ շոտլանդացի երիտասարդի, որը ժամանել է Լոս Անջելես։ 2004 թվականից սկսել է նկարահանվել BBC-ի հեռուստաֆիլմերում և սերիալներում։ «Բլեքփուլ» երաժշտական սերիալի հաջողությունից հետո (Թենանթը խաղացել է ոստիկանության տեսուչի դեր, որը հետաքննում է սպանությունը կազինոյում) Դևիդը նկարահանվել է «Կասանովա» հեռուստաֆիլմում, որտեղ խաղացել է գլխավոր դերը։

2005 թվականին Թենանթը «Դոկտոր Ով» սերիալում ստացել է տասներորդ դոկտոր դառնալու առաջարկ։ Ամենանշանավոր դերը, որը նա ստացել է դա Բարթի Քրաուչ կրտսերի դերն է «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը» ֆիլմում։

Անձնական կյանք խմբագրել

2005-2007 թվականներին հանդիպել է դերասանուհի Սոֆյա Մայլսի հետ, որի հետ նկարահանվել է «Ֆոյլի պատերազմը» և «Դոկտոր Ով» սերիալներում։ 2008 թվականին սկսել է հանդիպել Ջորջ Մոֆեթի հետ, երբ ծանոթացել են «Դոկտոր Ով» սերիալի նկարահանումներին։ Զույգը ունի 5 երեխա[5][6][7]։

2019 թվականի մայիսին զույգը հայտարարել է, որ սպասում է հինգերորդ երեխային։ 2019 թվականի հոկտեմբերի 13-ին Ջորջիան իր ինստագրամյան էջում պաշտոնապես հայտարարել է հինգերորդ երեխայի ծննդյան մասին[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. Sarah Shannon (2005 թ․ դեկտեմբերի 7). «David Tennant: His days of blissful anonymity are numbered» (անգլերեն). UK: The Independent. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 1-ին.
  5. «Baby joy for star David» (անգլերեն). Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.
  6. Presenter: Jonathan Ross (5 January 2013). «The Jonathan Ross Show». ITV1.
  7. Vicki Power (2013 թ․ հոկտեմբերի 26). «Actor David Tennant: It's one of those roles you don't want anyone else to have». Entertainment - TV & Radio (անգլերեն). Daily Express. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  8. «Публикация Georgia Tennant в Instagram • 13 Окт 2019 в 3:33 UTC» (ռուսերեն). Instagram. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Թենանթ» հոդվածին։