Դևիդ Վոն

ուելսցի ֆուտբոլիստ

Դևիդ Օուեն Վոն (անգլ.՝ David Owen Vaughan, փետրվարի 18, 1983(1983-02-18)[2][3], Abergele, Conwy County Borough, Ուելս, Միացյալ Թագավորություն), ուելսցի ֆուտբոլիստ, «Նոթինգհեմ Ֆորեստ» անգլիական ֆուտբոլային ակումբի և Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Դևիդ Վոն
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դևիդ Օուեն Վոն
Ազգությունը Ուելս Ուելս
Քաղաքացիությունը Ուելս Ուելս
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 18, 1983(1983-02-18)[2][3] (41 տարեկան)
Ծննդավայր Աբերգելե, Ուելս, Մեծ Բրիտանիա
Հասակ 170 սմ[1]
Քաշ 66 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Նոթինգհեմ Ֆորեստ
Համար 24
Պատանեկան կարիերա
-2000 Անգլիա Քրու Ալեքսանդրա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000-2007 Անգլիա Քրու Ալեքսանդրա 185 (18)
2007-2008 Իսպանիա Ռեալ Սոսիեդադ 9 (1)
2008-2011 Անգլիա Բլեքփուլ 109 (4)
2011-2014 Անգլիա Սանդերլենդ 49 (3)
2013-2014  Անգլիա Նոթինգհեմ Ֆորեստ 9 (0)
2014-մ.հ. Անգլիա Նոթինգհեմ Ֆորեստ 62 (1)
Ազգային հավաքական
Ուելս Ուելս (մինչև 19) 2 (1)
Ուելս Ուելս (մինչև 21) 8 (3)
2003-մ.հ. Ուելս Ուելս 42 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2017 թվականի փետրվարի 22-ի:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2016 թվականի հունիսի 6-ի

Ֆուտբոլային կարիերան սկսել է անգլիական «Քրու Ալեքսանդրայի» կազմում։ 2007-08 թվականների մրցաշրջանում հանդես է եկել իսպանական Սեգունդայում՝ «Ռեալ Սոսիեդադի» կազմում։ Ավելի հայտնի է դարձել Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Բլեքփուլ» (2010-11 մրցաշրջանում) և «Սանդերլենդ» (2011 թվականից 2013 թվականը) անգլիական ակումբներում հանդես գալու շրջանում։ «Նոթինգհեմ Ֆորեստն» է ներկայացնում 2013 թվականից սկսած։

Ուելսի հավաքականի կազմում ֆուտբոլիստը 2003 թվականից սկսած անցկացրել է 42 հանդիպում։ Մասնակցել է երեք աշխարհի առաջնության և երեք Եվրոպայի առաջնության որակավորման փուլերի։

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Կարիերայի սկիզբ խմբագրել

Դևիդ Վոնը «Քրու Ալեքսանդրա» ֆուտբոլային ակումբի սան է։ Ակումբի գլխավոր թիմի կազմում կատարել է իր նորամուտը 2000 թվականի օգոստոսի 19-ին Անգլիայի առաջին դիվիզիոնի շրջանակներում կայացած «Բլեքբեռն Ռովերսի» դեմ խաղում[4]։ Այս խաղը կիսապաշտպանի համար մրցաշրջանում մնում է միակը։ Հաջորդ մրցաշրջանի արդյունքներով Վոնի հաշվին կար անցկացրած 16 հանդիպում և Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում «Ռոտերեմ Յունայթեդի» դեմ խաղում հեղինակված գոլ[5]։ Ակումբի համար այդ մրցաշրջանը շատ ծանր է ստացվում, և արդյունքում ակումբը, լքելով առաջին դիվիզիոնը, տեղ է զբաղեցնում երկրորդում։ Ֆուտբոլիստը մնում է «Քրուի» հետ մինչև 2007-08 մրցաշրջանի սկիզբը և այդ շրջանում հասցնում է հանդես գալ Անգլիայի և երկրորդ և երրորդ դիվիզիոններում։ 2002-03 թվականների մրցաշրջանի սկսած ուելսցին համարվել է ակումբի հիմնական կազմի ֆուտբոլիստներից մեկը և ամեն մրցաշրջանի ընթացքում անցկացրել է 30 խաղերից ավելի։

2007 թվականի օգոստոսին Դևիդ Վոնը ընդունում է Անգլիան թողնելու բարդ որոշում[6] և ըստ իր խորհրդական Քրիս Քոուլմանի հրավերի[7]՝ համալրում է իսպանական «Ռեալ Սոսիեդադի» կազմը[8]։ Տրանսֆերի արժեքը կազմում է 440 հազար ֆունտ սթերլինգ[9]։ 2007 թվականի սեպտեմբերի 1-ին Դևիդը նշում է իր նորամուտը նոր թիմի կազմում։ Սեգունդայի շրջանակներում կայացած «Էյբարի» դեմ խաղում նա դուրս է գալիս խաղադաշտ թիմի մեկնարկային կազմի հետ, խաղի ընթացքում դեղին քարտ է ստանում և հանդիպման 80-րդ րոպեին փոխարինվում է[10]։ Նոր ակումբի կազմում անցկացրած իր երրորդ խաղում Վոնը հեղինակում է իր առաջին գոլը. նրա «զոհն» է դառնում «Լաս Պալմասի» դարպասապահ Անխել Պինդադոն[11]։ Ընդհանուր հաշվարկով ուելսցի ֆուտբոլիստը «Ռեալ Սոսիեդադի» կազմում անցկացնում է 9 հանդիպում և 2008 թվականի օգոստոսին վերադառնում է Անգլիա։

«Բլեքփուլ» խմբագրել

Վոնի կարիերայի հաջորդ ակումբն է դառնում «Բլեքփուլը»[12]։ Ֆուտբոլիստը անգլիացիների կողմից ձեռք է բերվում 200 հազար ֆունտ սթերլինգի դիմաց՝ որպես ակումբը լքած Ուեսլի Հուլահանի փոխարինող[13]։ Լանկշիրյան ակումբի կազմում կիսապաշտպանը նշում է իր նորամուտը 2008 թվականի օգոստոսի 9-ին Չեմպիոնշիպի շրջանակներում կայացած «Բրիստոլ Սիթիի» դեմ խաղում[14]։ «Դոնկաստեր Ռովերսի» դարպասը 2009 թվականի փետրվարի 7-ին հեղինակված գնդակը դառնում է Վոնի համար այդ մրցաշրջանում միակը[15]։ Համանման արդյունավետության ցուցանիշներ են գրանցվում ֆուտբոլիստի անվան դիմաց հաջորդ՝ 2009-10 մրցաշրջանում նույնպես. հոկտեմբերի 17-ին Բեն Բյորջեսի կատարած փոխանցումից նա գոլի հեղինակ է դառնում «Պլիմուտ Արգայլի» դեմ կայացած խաղում[16]։ Այդ մրցաշրջանում Բլեքփուլին հաջողվում է հաջողության հասնել առաջնության փլեյ-օֆֆ փուլում և դուրս գալ Անգլիայի Պրեմիեր Լիգայի հարթակ։

Պրեմիեր Լիգայում Դևիդ Վոնը անցկացնում է իր առաջին հանդիպումը 2010 թվականի օգոստոսի 14-ին, ընդդեմ «Ուիգան Ատլետիկի»։ Այդ խաղը «Բլեքփուլի» համար հաղթական վախճան է ունենում և թիմը 4-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տանում[17]։ 2010 թվականի նոյեմբերի 6-ին «Էվերթոնի» դարպասը հեղինակված գոլը դառնում է ուելսցու համար առաջինը Պրեմիեր Լիգայում[18]։ 2010-11 թվականների մրցաշրջանում Դևիդ Վոնը Լիգայում ճշգրիտ փոխանցումներ կատարելու ցուցանիշով գրանցում է լավագույն արդյունքներից մեկը[19], ինչպես նաև աչքի է ընկնում հաջող գրոհային գործողություններով։ Այսպես. օրինակ առաջնության վերջին խաղում (ընդդեմ «Մանչեսթեր Յունայթեդի») ֆուտբոլիստը կատարել էր 52 փոխանցում, որոնցից 49-ը ճշգրիտ էին ստացվել, իսկ մեկը հանգեցրել էր Էդվին Վան դեր Սարի դարպասը հեղինակված գոլին[19][20][21]։

Ընդհանուր հաշվարկով, 2006 թվականից 2011 թվականը կիսապաշտպանը «Բլեքփուլի» կազմում մասնակցել էր տարատեսակ մրցաշարերի, որոնց շրջանակներում մասնակցել էր 116 հանդիպման և դարձել էր 5 գոլի հեղինակ։ 2010-11 թվականների մրցաշրջանի արդյունքում «Բլեքփուլը» զբաղեցնելով նախավերջին հորիզոնականը՝ լքում է բարձրագույն դիվիզիոնը, իսկ Վոնի պայմանագրի ժամկետը լրանում է և ֆուտբոլիստը հրաժարվում է երկարաձգել այն[22]։ 2011 թվականի գարնանը կիսապաշտպանի ծառայություններով է սկսկում հետաքրքրվել իսպանական «Վիլյառեալը»[23], սակայն արդյունքում ուելսցու վերադարձը Իսպանիա չի կայանում։

«Սանդերլենդ» խմբագրել

2011 թվականի հուլիսին Վոնը կնքելով երեք տարի ժամկետով պայմանագիր կնքելով դառնում է անգլիական «Սանդերլենդի» ֆուտբոլիստը[24][25]։ Տեղափոխության ժամանակ Դևիդը հույս ուներ, որ իր նոր թիմը կկարողանա մրցաշրջանային արդյունքներով զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականից ներքև ընկած «տարածքը»[26]։ Ուելսցին «Սանդերլենդի» կազմում կատարում է իր նորամուտը 2011 թվականի օգոստոսի 13-ին Էնֆիլդում կայացած «Լիվերպուլի» դեմ խաղում[27][28], իսկ ակումբի կազմում հեղինակում է իր առաջին գոլը 2011 թվականի դեկտեմբերի 11-ին ընդդեմ «Բլեքբեռն Ռովերսի»[29]։ Ընդհանուր հաշվարկով Վոնը «Սանդերլենդի» կազմում անցկացնում է 2 լրիվ մրցաշրջան[30]։ Այդ ընթացքում նա մասնակցում է 55 հանդիպման[31]։

2013 թվականի մարտին, թիմի ֆուտբոլիստ Մարտին Օ’Նիլի ակումբը լքելու իրադարձությունից հետո Դևիդի թիմին հրաժեշտ տալու շանսերը մեծանում են։ Մինչև նոր մրցաշրջանի սկիզբը Վոնը շատ մոտ էր «Քրիսթալ Փելաս» տեղափոխվելուն[32], որտեղ նրան սպասում էր դեռևս «Բլեքփուլից» նրան ծանոթ՝ թիմի գլխավոր մարզիչ Իան Հոլոուեյը[33]։ Ինչպես նաև ուելսցին հետաքրքրություն էր առաջացրել «Ռեդինգի» և «Հալլ Սիթիի» մոտ[34]։ 2013-14 մրցաշրջանից սկսած Դևիդ Վոնը գնտվելով Պաոլո Դի Կանիոյի գլխավորության տակ[35], թիմի մեկնարկային կազմի հետ խաղադաշտ էր դուրս եկել ընդամենը 7 անգամ։ 2013 թվականի հոկտեմբերին Դի Կանիոյին փոխարինում է Գուստավո Պոյիետը[36], սակայն նրա գլխավորության տակ նույնպես Դևիդին չի հաջողվում հաստատվել թիմի մեկնարկային կազմում և ամսվա վերջում նա վարձավճարային պայմանագիր կնքելով համալրում է «Նոթինգհեմ Ֆորեստի» կազմը[37]։

«Նոթինգհեմ ֆորեստ» խմբագրել

Դևիդ Վոնի «Ֆորեստ» տեղափոխության ժամանակ ակումբի գլխավոր մարզիչ Բիլլի Դևիսը մտածում էր[38][39], որ Վոնի նման փորձառու ֆուտբոլիստը կօգնի թիմին վերադառնալ Պրեմիեր Լիգա[40][41]։ Նոր թիմի կազմում ուելսցին նշում է իր նորամուտը 2013 թվականի նոյեմբերի 2-ին[42]. Չեմպիոնշիպի շրջանակներում կայացած «Բլեքփուլի» դեմ խաղում նա դուրս է գալիս խաղադաշտ մեկնարկային կազմի հետ և խաղի վերջնամասում փոխարինվում է[43][44]։ Մինչև մրցաշրջանի ավարտը Վոնը թիմի կազմում անցկացնում է ևս 8 հանդիպում և 2014 թվականի ամռանը ակումբը ձևակերպում է ֆուտբոլիստի արդեն ոչ վարձավճարով տեղափոխությունը[45], չնայած այն բանին, որ ֆուտբոլիստը ծնկի ծանր վնասվածքի պատճառով դուրս չէր եկել խաղադաշտ հունվարի 24-ից մինչև ապրիլի 19-ը[46][47]։

Միջազգային խմբագրել

Դևիդ Վոնը հանդես է եկել Ուելսի երիտասարդական հավաքականի կազմում։ Ինչպես նաև կիսապաշտպանը երկու հանդիպում է անցկացրել Ուելսի մինչև 19 տարեկանների պատանեկան հավաքականի կազմում[48]։ 2003 թվականի մայիսի 26-ին Վոնը անցկացնում է իր առաջին հանդիպումը երկրի գլխավոր հավաքականի կազմում, որը այդ ժամանակաշրջանում գլխավորում էր Մարկ Հյուզը[49]։ Ազգային հավաքականի կազմում անցկացնելով ևս երկու ընկերական խաղ, 2005 թվականի հոկտեմբերի 8-ին ֆուտբոլիստը առաջին անգամ դուրս է գալիս խաղադաշտ աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում (հյուսիսիռլանդացիների դեմ խաղի երկրորդ խաղակեսում փոխարինելով Ռոբերտ Էրնշոուին)[50]։ Չորս օր անց կիսապաշտպանը մասնակցում է Ադրբեջանի հավաքականի դեմ կայացած խաղին՝ ամբողջությամբ[51]։

2007 թվականին Դևիդ Վոնը մասնակցում է Եվրոպայի առաջնության որակավորման փուլի շրջանակներում կայացած երկու հանդիպման[52]։ 2009 թվականի հոկտեմբերի 14-ին ֆուտբոլիստը Լիխտենշտայնի ազգային հավաքականի դեմ կայացած խաղում հեղինակում է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում[53]։ Հետագայում Վոնը անցկացնում է 6 որակավորական հանդիպումներ 2012 թվականի Եվրոպայի առաջնության շրջանակներում և 7 նույն տեսակի հանդիպում՝ 2014 թվականի աշխարհի առաջնության։

2010 թվականի 2013 թվականը Վոնը անցկացրել է հավաքականում իր խաղերի մեծամասնությունը։ Սակայն 2013 թվականի նոյեմբերին կիսապաշտպանը ստիպված է լինում վնասվածքի պատճառով բաց թողնել Ֆինլանդիայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղը[54][55], ինչից հետո երկար ժամանակ հավաքական չի հրավիրվում և հաջորդ հանդիպումը նրա կազմում անցկացնում է միայն 2014 թվականի հունիսի 4-ին[56]։

2016 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի շրջանակներում՝ 2014 թվականին, Դևիդ Վոնը հավաքական է հրավիրվում ընդամենը մեկ անգամ։ Սեպտեմբերի 9-ին նա հայտնվում է հավաքականի պահեստային կազմի անդամնների ցանկում Անդորրայի հավաքականի դեմ արտագնա խաղին մասնակցելու նպատակով, սակայն խաղադաշտ այդպես էլ դուրս չի գալիս[57]։ 2015 թվականի մարտի 28-ին Վոնը Իսրայելի հավաքականի դեմ խաղի երկրորդ խաղակեսում փոխարինում կատարելով՝ անցկացնում է իր առաջին հանդիպումը որակավորման փուլում[58]։ Կիսապաշտպանը հայտնվում է 2016 թվականի Եվրոպայի առաջնության համար կազմված հավաքականի հայտացուցակում, սակայն մրցաշարի շրջանակներում ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի գալիս։

Խաղային բնութագրում խմբագրել

«Քրու Ալեքսանդրայում», իր առաջին ակումբի կազմում Դևիդ Վոնը հաստատվում է թիմի հիմնական կազմում շնորհիվ իր ունիվերսալության։ Նա օգտագործվում էր թիմի գլխավոր մարզիչ Դարիո Գրադիի կողմից ոչ միայն կիսապաշտպանության կենտրոնում, այլ նաև եզրերում[59]։ Ֆուտբոլիստի եզրերում աշխատելու կարողությունը երևում է նաև «Բլեքփուլ» տեղափոխության ժամանակ։ Ենթադրվում էր, որ ֆուտբոլիստը այդ թիմում կխաղա կենտրոնական կիսապաշտպանի կամ աջ կիսապաշտպանի դիրքերում[13]։ Ֆուտբոլիստը չէր հիասթափեցրել մարզչական շտաբին.

Նա իսկական կիսապաշտպանի է, քանի որ կարողանում է անել այն ինչը պետք է։

— Իան Հոլոուեյ, «Բլեքփուլի» գլխավոր մարզիչ (2009-2012)[19].

Դրա հետ միասին Հոլոուեյի գլխավորության տակ ֆուտբոլիստը որակավորվում է որպես մաքուր կենտրոնական կիսապաշտպան[19]։ 2013-14 մրցաշրջանում, «Սանդերլենդի» կազմում խաղալիս, Վոնի մոտ արդեն նկատվում է ֆուտբոլիստի ոչ բավարար ուժեղ դիրքային խաղը թիմի պաշտպանության համար, ինչպես նաև ոչ բարձր շարժունակությունը և ուելսցու սրությունը գրոհային գործողություններում[60]։

Ընտանիք խմբագրել

Դևիդ Վոնը ամուսնացած է։ Ոնի որդի, որը ծնվել է 2007 թվականին՝ ֆուտբոլիստի «Ռեալ Սոսիեդադ» տեղափոխությունից քիչ առաջ[19]։

Ձեռքբերումներ խմբագրել

  «Բլեքփուլ»

Վիճակագրություն խմբագրել

2017 թվականի փետրվարի 22-ի դրությամբ

Ակումբային խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ Մայրցամաքային
գավաթներ
Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
  Քրու Ալեքսանդրա 2000-01[61] II 1 0 0 0 0 0 0 0 1 0
2001-02[62] II 13 0 3 0 0 0 0 0 16 0
2002-03[63] III 32 3 6 1 0 0 0 0 38 4
2003-04[64] II 31 0 2 0 0 0 0 0 33 0
2004-05[65] II 44 6 4 0 0 0 0 0 48 6
2005-06[66] II 34 5 2 0 0 0 0 0 36 5
2006-07[67] III 29 4 6 0 0 0 0 0 35 4
2007-08[68] III 1 0 0 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 185 18 23 1 0 0 0 0 208 19
  Ռեալ Սոսիեդադ 2007-08[69] II 9 1 0 0 0 0 0 0 9 1
  Բլեքփուլ 2008-09[70] II 33 1 2 0 0 0 0 0 35 1
2009-10[71] II 41 1 2 1 0 0 3 0 46 2
2010-11[72] I 35 2 0 0 0 0 0 0 35 2
Ընդհանուր 109 4 4 1 0 0 3 0 116 5
  Սանդերլենդ 2011-12[73] I 22 2 5 0 0 0 0 0 27 2
2012-13[74] I 24 1 4 0 0 0 0 0 28 1
2013-14 I 3 0 1 0 0 0 0 0 4 0
Ընդհանուր 49 3 10 0 0 0 0 0 59 3
  Նոթինգհեմ Ֆորեստ 2013-14[75] II 9 0 1 0 0 0 0 0 10 0
2014-15[76] II 13 0 2 0 0 0 0 0 15 0
2015-16[77] II 35 1 2 0 0 0 0 0 37 1
2016-17[78] II 14 0 2 1 0 0 0 0 13 1
Ընդհանուր 71 1 7 1 0 0 0 0 78 2
Ընդհանուրը կարիերայում 423 27 44 3 0 0 3 0 470 30

Աղբյուրներ։ Soccerbase.com, Footballdatabase.eu

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Premier League Player Profile». Premier League. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 15-ին.
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Soccerbase.com» (անգլերեն) — Статистика футболиста в сезоне 2000/2001.
  5. «Soccerbase.com» (անգլերեն) — Статистика футболиста в сезоне 2001/2002.
  6. ««[[Спорт-Экспресс]]»» — «Полузащитник сборной Уэльса перебрался в Испанию». {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)
  7. «Edfootball.com» — «Дэвид Вон смотрит на сторону». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
  8. «Vaughan Completes Sociedad Switch». Crewe Alexandra F.C. 2007 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 9-ին.
  9. «Transfermarkt.com» (անգլերեն) — Список трансферов футболиста.
  10. «Transfermarkt.com» (անգլերեն) — «Эйбар» — «Реал Сосьедад» 0:1.
  11. «Transfermarkt.com» (անգլերեն) — «Лас-Пальмас» — «Реал Сосьедад» 2:3.
  12. «Blackpool sign Welsh ace Vaughan». bbc.co.uk. 2008 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 10-ին.
  13. 13,0 13,1 «BBC.co.uk» (անգլերեն) — «Валлийский ас Вон перешёл в «Блэкпул».
  14. «Transfermarkt.com» (անգլերեն) — «Блэкпул» — «Бристоль Сити» 0:1.
  15. «Transfermarkt.com» (անգլերեն) — «Блэкпул» — «Донкастер Роверс» 2:3.
  16. «Transfermarkt.com» (անգլերեն) — «Блэкпул» — «Донкастер Роверс» 2:3.
  17. «Transfermarkt.com» (անգլերեն) — «Уиган» — «Блэкпул» 0:4.
  18. «Transfermarkt.com» (անգլերեն) — «Блэкпул» — «Эвертон» 2:2.
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 «Lostboyos.wordpress.com» (անգլերեն) — Биография футболиста.
  20. «Vaughan Named in Team of the Week». Blackpool F.C. 2010 թ․ փետրվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 23-ին.
  21. «Team of the Week (22/02/2010)» (PDF). The Football League. 2010 թ․ փետրվարի 22. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 23-ին.
  22. «Edfootball.com» — «Дэвид Вон хочет остаться в Премьер-лиге».(չաշխատող հղում)
  23. «Edfootball.com» — «Вильярреал» хочет Дэвида Вона и Лукаса Лейву». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
  24. «Livetv.sx» — «Бывший полузащитник «Блэкпула» Дэвид Вон перешёл в «Сандерленд». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  25. Spellman, Damian (2011 թ․ հուլիսի 8). «Sunderland sign Blackpool midfielder David Vaughan». The Independent. London.
  26. «4-4-2» (անգլերեն) — «Перешедший в «Сандерленд» Вон стремится в шестёрку лучших».
  27. «Bolton 1–1 Nottm Forest». BBC. 2015 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 7-ին.
  28. «Transfermarkt.com» (անգլերեն) — «Ливерпуль» — «Сандерленд» 1:1.
  29. «Transfermarkt.com» (անգլերեն) — «Сандерленд» — «Блэкберн Роверс» 2:1.
  30. «Nottm Forest 1–1 Birmingham». BBC Sport. 2016 թ․ հունվարի 12. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
  31. «Nottm Forest: David Vaughan red card upheld». BBC Sport. 2016 թ․ հունվարի 14. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
  32. «Tribalfootball.com» (անգլերեն) — «Сандерленд» готов продать Вона в «Пэлас».
  33. «Skysports.com» (անգլերեն) — «Дэвид Вон рад остаться в «Сандерленде».
  34. «Skysports.com» (անգլերեն) — «Паоло Ди Канио не хочет терять игроков».
  35. «Soccerbase.com» (անգլերեն) — Статистика игрока в сезоне 2013/14.
  36. «Football.ua» — «Д.Вон приветствует Пойета в Сандерленде».
  37. «Edfootball.com» — «Дэвид Вон уходит в аренду в «Ноттингем Форрест». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  38. «Transfer Deadline Day: David Vaughan joins Forest». BBC Sport. 2014 թ․ հունվարի 31. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
  39. «Millwall 0–0 Nottm Forest». BBC Sport. 2014 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին.
  40. «Nottingham Forest fear on-loan midfielder David Vaughan may be out for three months». Sky Sports. 2014 թ․ փետրվարի 4. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
  41. «Skysports.com» (անգլերեն) — «Ноттингем Форрест» взял в аренду Дэвида Вона из «Сандерленда».
  42. «Vaughan Agrees Permanent Deal». Nottingham Forest F.C. 2014 թ․ ապրիլի 20. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 27-ին.
  43. «Transfermarkt.com» (անգլերեն) — «Ноттингем Форрест» — «Блэкпул» 0:1.
  44. «Nottingham Forest 5–3 Fulham». BBC Sport. 2014 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 17-ին.
  45. «Duo star in Wednesday win». Nottingham Forest F.C. 2014 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 27-ին.
  46. «Soccerbase.com» (անգլերեն) — Статистика футболиста в сезоне 2013/2014.
  47. «Skysports.com» (անգլերեն) — «Арендованный «Ноттингем Форрест» полузащитник Дэвид Вон может пропустить три месяца».
  48. «Vaughan on Target For Wales». Blackpool F.C. 2009 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 15-ին.
  49. «Eu-football.info» (անգլերեն) — США — Уэльс 2:0.
  50. «Eu-football.info» (անգլերեն) — Северная Ирландия — Уэльс 2:3.
  51. «Eu-football.info» (անգլերեն) — Уэльс — Азербайджан 2:0.
  52. «Vaughan impresses in Welsh defeat». Blackpool Gazette. 2009 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 12-ին.
  53. «Eu-football.info» (անգլերեն) — Лихтенштейн — Уэльс 0:2.
  54. «Finland v Wales Match Report». FIFA. 2009 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 10-ին.
  55. «4-4-2» (անգլերեն) — «Уэльс потерял из-за травм трёх игроков перед матчем с Финляндией».
  56. «Eu-football.info» (անգլերեն) — Список матчей Вона за сборную Уэльса.
  57. «Soccerway.com» (անգլերեն) — Андорра — Уэльс 1:2.
  58. «Официальный сайт УЕФА» (անգլերեն) — Израиль — Уэльс 0:3.
  59. «Footballtop.com» (անգլերեն) — Биография футболиста.
  60. «4-4-2» (անգլերեն) — «Как «Сандерленду» исправить ошибки Ди Канио».
  61. «Games played by David Vaughan in 2004/2005». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
  62. «Games played by David Vaughan in 2001/2002». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
  63. «Games played by David Vaughan in 2002/2003». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
  64. «Games played by David Vaughan in 2003/2004». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
  65. «Games played by David Vaughan in 2004/2005». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
  66. «Games played by David Vaughan in 2005/2006». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
  67. «Games played by David Vaughan in 2006/2007». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
  68. «Games played by David Vaughan in 2007/2008». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
  69. «Vaughan: David Owen Vaughan 2007–08». BDFutbol. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
  70. «Games played by David Vaughan in 2008/2009». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
  71. «Games played by David Vaughan in 2009/2010». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
  72. «Games played by David Vaughan in 2010/2011». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
  73. «Games played by David Vaughan in 2011/2012». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
  74. «Games played by David Vaughan in 2012/2013». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
  75. «Games played by David Vaughan in 2013/2014». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
  76. «Games played by David Vaughan in 2014/2015». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
  77. «Games played by David Vaughan in 2015/2016». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
  78. «Games played by David Vaughan in 2016/2017». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Վոն» հոդվածին։