Դևիդ Ռովիքս

ամերիկացի երաժիշտ

Դևիդ Ռովիքս (Ռովիչ, անգլ.՝ David Rovics, ապրիլի 10, 1967(1967-04-10), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի երգիչ, անարխիստ և քաղաքական ակտիվիստ։

Դևիդ Ռովիքս
Ծնվել էապրիլի 10, 1967(1967-04-10) (57 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ԺանրերԻնդի երաժշտություն
Մասնագիտություներաժիշտ, երգիչ, հեղինակ-կատարող, արհմիութենական գործիչ և հակապատերազմային ակտիվիստ
Գործիքներվոկալ
ԼեյբլDaemon Records?
ԿրթությունԷրլհեմ Քոլեջ
ԱնդամակցությունԱշխարհի արդյունաբերական աշխատողներ
Կայքdavidrovics.com
 David Rovics Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դևիդ Ռովիքսը ծնվել է 1967 թվականի ապրիլի 10-ին Նյու Յորքում՝ հրեական ընտանիքում[1]։ Մանկությունն անցկացրել է Կոնեկտիկուտ նահանգի Ուիլթոն քաղաքում։ 1985 թվականին տեղափոխվել է Կալիֆոռնիայի Բերքլի քաղաք։ Նա փոխել է մի շարք մասնագիտություններ։ Աշխատել է որպես բարիստա, քարտուղար և մեքենավար։ Այնուհետև դարձել է ձախ գաղափարների կողմնակից։

Ռովիքսը երաժշտության հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերել երիտասարդ տարիքից, բայց մշտապես զբաղվել է միայն 1993 թվականից, այն բանից հետո, երբ իր ընկերը զոհվել է փոխհրաձգության ժամանակ։

Ռովիքսն իր աշխատանքում շոշափում է Իրաքի պատերազմի թեման, քննադատում է ԱՄՆ իշխող շրջանակների արտաքին և ներքին քաղաքականությունը, դեմ է գլոբալացմանը, սոցիալական արդարության կոչեր է անում։ Նա ունի նաև մի շարք երգեր, որոնք շոշափում են պատմական թեմաներ։ Օրինակ, Saint Patrick's Battalion երգը նվիրված է իռլանդական Սուրբ Պատրիկ գումարտակին[2]։

Ռովիքսը հակապատերազմական և հակագլոբալացման ցույցերի կանոնավոր մասնակից է։ Դաժանորեն քննադատում է ԱՄՆ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների ղեկավարներին։ Ռովիքսի խոսքերով՝ ԱՄՆ արտաքին քաղաքականությունն իրականացվում է անդրազգային կորպորացիաների շահերից ելնելով, իսկ ԱՄՆ կառավարությունը «չի սիրում ժողովրդավարությունը ոչ տանը, ոչ էլ դրսում»։ Հավատում է, որ Իսրայելը վարում է ապարտհեյդի և պաղեստինցիների նկատմամբ ցեղասպանության քաղաքականություն[3]։

Ռովիքսը խրախուսում է իր երգերի անվճար տարածումը ինտերնետում։ Բացի այդ, Ռովիքսի երգերը կարելի է ներբեռնել և լսել անվճար՝ իր իսկ կայքում։

Նա «Աշխարհի արդյունաբերական աշխատողներ» արհմիութենական կազմակերպության անդամ է[4]։

Անձնական կյանք խմբագրել

Այժմ Ռովիքսը բնակվում է Օրեգոնի Պորտլենդ քաղաքում։ Ամուսնացած է, ունի դուստր՝ Լեյլան (ծնված՝ 2006 թվականին)[5]։

Սկավառակագրություն խմբագրել

  • Make It So (Self-release, 1996)
  • Pay Day at Coal Creek (Self-release, 1998)
  • We Just Want the World (Liberation Records, 1999)
  • Live at Club Passim (Liberation Records, 2000)
  • Living In These Times (Liberation Records, 2001)
  • Hang a Flag In the Window (Liberation Records, 2002)
  • Who Would Jesus Bomb? (Self-release, 2003)
  • Behind the Barricades, the Best of David Rovics (AK Press/Daemon Records 2003)
  • The Return (Ever Reviled Records, 2003)
  • Songs for Mahmud (Ever Reviled Records, 2004)
  • Beyond the Mall (Self-release, 2004)
  • For the Moment (Yoyo Records, 2005)
  • Halliburton Boardroom Massacre (MI5 Records/Caroline Distribution, 2006)
  • The Commons (Irregular Records, 2007) Recorded live at Club Passim
  • Ten Thousand Miles Away (Liberation Records, 2009)
  • Waiting for the Fall - A Retrospective (Liberation Records, 2009)
  • Troubador: People's History in Song (Liberation Records, 2010)
  • Big Red Sessions (Liberation Records, 2011)
  • Ten New Songs (2011) (Liberation Records, 2011)
  • Meanwhile In Afghanistan (Liberation Records, 2012)
  • 99% (Liberation Records, 2012)
  • Spies Are Reading My Blog (Liberation Records, 2013)
  • A Coup That Wasn't A Coup (17 Aug 2013)
  • Everything Can Change (Liberation Records, 2013)
  • Into A Prism (Liberation Records, 2013)
  • Falasteen Habibti (Self-release, 2014)
  • All the News That's Fit to Sing (Self-release, 2014)
  • When I'm Elected President / Wayfaring Stranger (Self-release, 2014)
  • The Other Side (Self-release, 2015)
  • 1936 (Self-Release, 2016)
  • Letter to My Landlord (Self-Release, 2016)
  • Spies are Reading My Blog (Self-Release, 2017)
  • Punk Baroque (Self-Release, 2017)
  • Ballad of a Wobbly (Self-Release, 2018)
  • Historic Times (Self-Release, 2019)
  • Meanwhile in Afghanistan (Self-Release, 2019)
  • Songs for Today (Self-Release, 2019)
  • Strangers and Friends (Self-Release, 2019)
  • Notes From a Failed State (Self-Release, 2020)
  • Say Their Names (Self-Release, 2020)
  • Rebel Songs (Free The Imagination) (Self-Release, 2020)

Մանկական ալբոմներ խմբագրել

  • Har Har Har! Pirate Songs for Kids (CD Baby.Com/Indys, 2008)
  • Ballad of a Dung Beetle (2011)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Antideutsch and Me: An Open Letter to the German Left
  2. St Patrick Battalion
  3. «David Rovics : «Israel is the most Racist Society I've ever seen»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 5-ին.
  4. David Rovics — Berlin Soundstrike Konzert Gegen Rassismus und Kriege anlässlich des Antikriegstages am 1. September
  5. The Soundtrack to Protest: An interview with David Rovics

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Ռովիքս» հոդվածին։