Դևիդ Բերրի
Դավիդ Բերրի (անգլ.՝ David Berry, հունվարի 18, 1984, Տորոնտո, Կանադա), ավստրալիացի դերասան։
Դևիդ Բերրի անգլ.՝ David Berry | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 18, 1984 (38 տարեկան) |
Ծննդավայր | Տորոնտո, Կանադա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան |
Վաղ տարիներ և կրթությունԽմբագրել
Բերրին ծնվել է Կանադայի Տորոնտո քաղաքում՝ ավստրալիացիների ընտանիքում, որոնք տեղափոխվել են Սիդնեյ իրենց որդու ծնվելուց 7 տարի հետո։ Մինչ դերասանական կարիերան սկսելը նա լրագրող էր աշխատում։ Ապագա դերասանը սովորում էր դրամատիկական արվեստի ազգային ինստիտուտում, որը ավարտել է 2010 թվականին[1]։
ԳործունեությունԽմբագրել
2012 թվականին Բերրին հայտնվում է «Տուն և հեռու» սերիալում՝ Լոգան Մեյերի դերում։ Նույն թվականին նա նկարահանվել է «Լեդի-դետեկտիվ միսս Ֆրայն Ֆիշերը» հեռուստասերիալի էպիզոդներից մեկում[1][2]։
2013 թվականին նա միանում է «Վայր, որը անվանում են տուն» հեռուստասերիալի հիմնական դերասանական կազմին՝ Ջեյմս Բլայթի դերում. գեյ, որին Ավստրալիայում 1950-ական թվականներին հետապնդում են համասեռամոլության պատճառով[2][3]։
2016 թվականի օգոստոսին հայտնի է դարձել, որ Բերրին Starz ալիքի «Օտարականը» հեռուստասերիալում խաղալու է լորդ Ջոն Գրեյի դերը[4][5][6]։
Անձնական կյանքԽմբագրել
2012 թվականին Բերրին ամուսնացել է Քրիստինե Տեսիկի հետ[1]։ Իրենց զավակը ծնվել է 2016 թվականին[2]։
ՖիլմագրությունԽմբագրել
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2012 | ս | «Տուն և հեռու» | Home and Away | Լոգան Մայեր |
2012 | ս | «Լեդի-դետեկտիվ միսս Ֆրայն Ֆիշերը» | Miss Fisher's Murder Mysteries | Ալաստար |
հֆ | 2013 | Բնօրինակ անունը հայտնի չէ | Progeny / Դեմիեն | |
2013-մ․հ․ | ս | «Վայր որը անվանում են տուն» | A Place To Call Home | Ջեյմս Բլայթ |
2017-մ․հ․ | ս | «Օտարականը» | Outlander | լորդ Ջոն Գրեյ |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 «A Place To Call Home: David Berry»։ Yahoo! TV Australia։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 10, 2013-ին։ Վերցված է օգոստոսի 1, 2017
- ↑ 2,0 2,1 2,2 Kinney Valarie (փետրվարի 3, 2017)։ «Outlander[[:Կաղապար:'s]] David Berry settles into fatherhood after birth of adorable tot»։ Daily Record։ Վերցված է օգոստոսի 1, 2017
- ↑ Molloy Shannon (սեպտեմբերի 26, 2015)։ «Shunned, abused and tortured: David Berry portrays what many gay men endured in 1950s Australia»։ News.com.au։ Վերցված է օգոստոսի 1, 2017
- ↑ Petski Denise (օգոստոսի 29, 2016)։ «Outlander Casts David Berry As Lord John Grey»։ Deadline.com։ Վերցված է օգոստոսի 29, 2016
- ↑ Rice Lynette (օգոստոսի 29, 2016)։ «Outlander finds its Lord John Grey»։ Entertainment Weekly։ Վերցված է օգոստոսի 29, 2016
- ↑ «Outlander Finds Its Lord John Grey in David Berry»։ Variety։ օգոստոսի 29, 2016։ Վերցված է օգոստոսի 29, 2016