Դևեքսե
Դևեքսե, գյուղաքաղաք պատմական Փոքր Հայքում, իսկ ապա գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Քոչհիսարի գավառակում[1]։ Գտնվում էր Սեբաստիա քաղաքից հյուսիս-արևելք, Սեբաստիա-Շապին Գարահիսար ճանապարհի աջ կողմում, մի փոքրիկ լճակի առափնյակում։ Հանդիսանում էր գավառակի կենտրոն։
Անվանումներ
խմբագրելԳյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Գողհիսար, Գոչհիսար, Դևեկի, Դևեսե, Դևեսեկ, Դևեքլի, Դևեքսուե, Դևոձա, Դևոցա, Դևեսեկ, Դևեքկի, Դևեքսուե, Դևոձա, Դևոցա, Դևքսե, Դիվեքսե, Խոճասար, Խոջասար, Կոչհիսար, Ղոչհիսար, Ղոջասար, Պետրոս, Տևեկի, Տևեկսե, Տևեսե, Տևեսեկ, Տևեքլի, Տևեքսե, Տևեքսուե, Տևեքսե, Տիվեքսե, Քորհիսար։
Պատմություն
խմբագրելԲնակավայրը համապատասխանում է հին Դագոնիս (կամ Դագոնա) ավանին։ Գյուղաքաղաքն ավերվել, իսկ բանկչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
խմբագրել1915 թվականի նախօրեին ուներ 520 տուն՝ 2200 հայ բնակչով։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն, առևտուրն ու արհեստներն էր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԴևեքսեն ուներ Ս. Գևորգ անունով վանք և մի հին եկեղեցի։
Կրթություն
խմբագրելԲնակավայրում գործում էր հայկական վարժարան[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Սեբաստիայի նահանգի Սեբաստիայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 84
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 260)։ |