Դևագի աղուտային

բույսերի տեսակ
Դևագի աղուտային
Դևագի աղուտային
Դևագի աղուտային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Ճրագախոտազգիներ (Orobanchaceae)
Ցեղ Դևագի (Cistanche)
Տեսակ Դևագի աղուտային (C. salsa)
Միջազգային անվանում
Cistanche salsa

Դևագի աղուտային (լատին․՝ Cistanche salsa), ճրագախոտազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Միայնակ հաստ ցողուններով, մինչև 40-50 սմ բարձրությամբ, մակաբույծ բազմամյա խոտաբույս է։ Ծաղկաբույլը խիտ է, հաստ, մինչև 20 սմ երկարությամբ և 4-5 սմ լայնությամբ։ Պսակը դժգույն բաց երկնագույն է, թեթևակի զիգոմորֆ։ Բաժակը միանման մասերով է, ձուլաթերթ, իսկ բաժակաթերթերը եզրերից բրդոտ-մազոտ են[1]։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Երասխի և Խոր Վիրապի շրջակայք)։ Աճում է նաև Ադրբեջանում, Միջին Ասիայում, Անատոլիայում, Իրանում, Տիբեթում և Մոնղոլիայում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտու՝ ծովի մակարդակից 700-900 բարձրությունների վրա, աղակալված հողերում և աղուտներում, կիսաանապատային բուսականության մեջ, ոռոգիչ ջրանցքների ափերին։ Ծաղկում է մայիսին, պտղաբերում՝ հունիսին։ Ծաղկման երկրորդ շրջանը դիտվում է սեպտեմբերին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևագի աղուտային» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևագի աղուտային» հոդվածին։