Դրամական հոսքերի կանխատեսում

Դրամական հոսքերի կանխատեսումը կարևոր է, քանի որ, եթե բիզնեսը դրամի կարիք ունի և նոր ֆինանսեր ձեռք բերելը հնարավոր չի, դա կդառնա անլուծելի։ Դրամական հոսքը բոլոր մասնավոր բիզնես ստարտ-ափների և ձեռնակատիրությունների կյանքի զարկերակն է։ Որպես էական արդյունք, կառավարման կանխատեսումը ցույց է տալիս, թե ինչ կպատահի դրամական հոսքին վստահ լինելու համար արդյո՞ք բիզնեսը ունի բավարար միջոցներ գոյատևելու համար։ Ինչքա՞ն հաճախ պետք է դրամական հոսքերի կանխատեսումը կախված լինի բիզնեսի ֆինանսական անվտանգությունից։ Եթե բիզնեսը պայքարում է կամ աչալուրջ է իր ֆինանսների պահպանման վրա, ապա բիզնեսմենը պետք է կանխատեսի և վերանայի իր դրամական հոսքը օրվա կտրվածքով։ Ինչևէ, եթե բիզնեսի ֆինանսական միջոցները ավելի կայուն են և 'ապահով', ապա կանխատեսումը և վերանայումը բավական է շաբաթվա կամ ամսվա կտրվածքով[1]։ Ահա մի քանի պատճառ թե ինչու է դրամական հոսքերի կանխատեսումը կարևոր՝

  • Դրամական հաշվեկշռում հնարավոր պակասների կանխատեսումը, նախապես մտածել դրամական հոսքերի կանխատեսման մասին "վաղ ահազանգման համակարգում"։ Սա դրամական հոսքերի կանխատեսման ամենակարևոր պատճառն է։
  • Վստահ լինել, որ բիզնեսը ունի բավարար միջոցներ մատակարարներին և աշխատողներին վճարելու համար։ Այն մատակարարները, ովքեր չեն վճարվի, շուտով կդադարեցնեն բիզնեսին համապատասխան միջոցների մատակարարումը․ սա ավելի վատ է, քան եթե աշխատողները ժամանակին չվճարվեն։
  • Հաճախորդների վճարման հետ կապված խնդիրներ․ այս դեպքում կանխատեսումը բիզնեսում օգնում է որոշել, թե ինչիպիսի արագությամբ հաճախորդները կվճարեն իրենց պարտքերը։ Նկատեք, որ սա այդքան էլ իրական խնդիր չի բիզնեսի (օրինակ մանրածախ) համար, որոնք իրենց վաճառքի մեծ մասը իրականացնում են վարկային կամ դրամային քարտերի միջոցով։
  • Որպես ֆինանսական կանխատեսման կարգապահական կարևոր գիծ դրամական հոսքերի կանխատեսումը կառավարման կարևոր ընթացքակարգ է, և նման է բիզնեսի բյուջե պատրաստելուն։
  • Արտաքին շահագրգիռ կողմերը, ինչպես օրինակ բանկը կարող է պահանջել կանոնավոր կանխատեսում։ Եթե բիզնեսը բանկում վարկ ունի, անկասկած բանկը կցանկանա տեսնել դրամական հոսքերի կանխատեսումը կանոնավոր ժամանակահատվածների համար։

Կորպորատիվ ֆինանս խմբագրել

Սահմանում

Կորպորատիվ ֆինանսի կոնտեքստում , դրամական հոսքերի կանխատեսումը ընկերության կամ կազմակերպության ապագա ֆինանսական իրացվելիության մոդելավորումն է որոշակի ժամանակահատվածում։ Դրամը սովորաբար ուղղվում է ընկերության ընդհանուր բանկային հաշվին, բայց հաճախ այն գանձարանի վիճակում է, որտեղ դրամին ավելանում են կարճաժամկետ ներդրումները և հանվում են կարճաժամկետ պարտքերը։ Դրամական հոսքը դրամի կամ գանձարանի փոփոխությունն է մի վիճակից մյուս վիճակ անցնելիս։

Եղանակներ

Դրամական հոսքերի կանխատեսման ուղղակի եղանակը պլանավորում է ընկերության դրամական մուտքերը և ծախսերը(R&D)։ Մուտքերը հիմնականում վերջին վաճառքներից գոյացած դեբիտորական պարտքերն են, որոնք նաև ներառում են մնացած ակտիվների վաճառքները, ֆինանսական եկամուտները և այլն։ Ծախսերը ներառում են աշխատավարձը, վերջին ծախսերի վճարումները, շահութամասը և պարտքերը։ Այս ուղիղ R&D եղանակը ամենաշատը համապատասխանում է կարճաժամկետ՝ մինչև 30 օրվա համար կատարվելիք կանխատեսման համար, քանի որ դա փաստացի նախատեսվածին համապատասխանող հնարավոր ժամկետ է[2]։

Երեք անուղղակի մեթոդները հիմնված են ընկերության նախագծած Եկամուտների հայտարարագրերը եւ հաշվեկշիռները։

  • Ճշտված զուտ եկամտի (ANI) եղանակը սկսվում է մշակելով եկամուտը , ավելացումների կամ պակասեցումների փոփոխությունները հաշվեկշռում, ինչպիսին են դեբիտորական պարտքերը, վճարումները, պաշարները, դրամական հոսքը նախագծելու համար։
  • Մասնագիտական հաշվեկշռի եղանակը (PBS) երևում է ուղիղ նախագծած դրամական հաշվի վչա․ եթե մնացած բոլոր հաշվապահական հաշիվները ունեն ճիշտ կանխատեսում, դրամը նույնպես կլինի ճիշտ։

Ե՛վ ANI, և՛ PBS եղանակները համապատասխանում են միջին ժամկետի(մինչև մեկ տարի) և երկարաժամկետ(մի քանի տարի) կանխատեսմանը։ Երկուսն էլ սահմանվում են ամսական կամ եռամսյա ժամանակահատվածների ֆինանսական պլանի համաձայն, և կարիք ունեն հարմարեցվելուն հաշվարկային հաշվեկշռի կանխիկացման և բանկային հաշիվների մնացորդների միջև եղած տարբերությանը[3]։

  • Երրորդ անուղղակի մոտեցումը հաշվարկի փոփոխման եղանակն է (ARM), որը նման է ANI եղանակին։ Բայց նախագծած բալանսավորված հաշիվներ օգտագործելու փոխարեն, խոշոր հաշվարկները փոփոխվում են և դրամային ազդեցության հաշվարկը հիմնվում է վիճակագրական բաշխումների և ալգորիթմների հիման վրա։ Սա թույլ է տալիս, որ կանխատեսումը լինի շաբաթվա, նույնիսկ օրվա կտրվածքով։ Ինչպես նաև այն վերացնում է ուղիղ եղանակից ժառանգած կուտակային սխալները, R&D եղանակը, երբ այն ընդլայնվում է կարճաժամկետ շրջանից։ Բայց քանի որ ARM եղանակը սահմանում է և՛ հաշվարկի փոփոխությունը, և՛ դրամային ազդեցությունը շաբաթվա կամ օրվա համար, այն ավելի բարդ է քան ANI կամ PBS եղանակները։ ARM եղանակը ամենից շատ համապատասխանում է միջին ժամանակահատվածում կանխատեսում անելու համար[4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Should I do Monthly, Weekly or Daily Cash Flow Forecasting?». simplycashflow.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  2. Tony de Caux, "Cash Forecasting", Treasurer's Companion, Association of Corporate Treasurers, 2005
  3. Cash Flow Forecasting, Association for Financial Professionals, 2006
  4. Richard Bort, "Medium-Term Funds Flow Forecasting", Corporate Cash Management Handbook, Warren Gorham & Lamont, 1990