Դրագուտին Տադիյանովիչ (խորվ.՝ Dragutin Tadijanović, նոյեմբերի 4, 1905(1905-11-04)[1], Սլավոնական բրոդ, Požega County, Խորվաթիայի և Սլավոնիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - հունիսի 27, 2007(2007-06-27)[2], Զագրեբ, Խորվաթիա), խորվաթ հայտնի բանաստեղծ։

Դրագուտին Տադիյանովիչ
խորվ.՝ Dragutin Tadijanović
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 4, 1905(1905-11-04)[1]
ԾննդավայրՍլավոնական բրոդ, Požega County, Խորվաթիայի և Սլավոնիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
Մահացել էհունիսի 27, 2007(2007-06-27)[2] (101 տարեկան)
Մահվան վայրԶագրեբ, Խորվաթիա
ԳերեզմանՄիրոգոյ գերեզմանատուն[3]
Քաղաքացիություն ՀՍՖՀ և  Խորվաթիա
Մայրենի լեզուխորվաթերեն
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ, թարգմանիչ և գրող
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԽորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա

Կենսագրություն խմբագրել

Դրագուտին Տադիյանովիչը ծնվել է Սլավոնական բրոդ քաղաքի մոտ գտնվող Ռաստուշյե գյուղում։

Իր առաջին ստեղծագործությունները Դրագուտին Տադիյանովիչը հրատարակել է 1922 թվականին։ 1937 թվականին նա ավարտել է Զագրեբի համալսարանը։ 1935-1940 թվականներին աշխատել է «Narodne novine» անգլերեն լույս տեսնող թերթում։ 1939-1945 թվականներին դասավանդել է Զագրեբի գեղարվեստի ակադեմիայում։ Հետագայում աշխատել է «Zora», «Hrvatski pjesnici», «Matica» հրատարակչություններում։ Հետագայում ընդունվել է Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիան և 1953 թվականին դարձել այդ ակադեմիայի տնօրենը և մինչև իր թոշակի անցնելը՝ 1973 թվականն աշխատել է այդտեղ։

1964-1965 թվականներին եղել է Խորվաթիայի գրողների միության նախագահը։ Նա համարվել է 20-րդ դարի ամենահանրաճանաչ և ազդեցիկ խորվաթ բանաստեղծներից մեկը։ Նրա «Սպանդի բալլադը» բանաստեղծությունը, որը գրվել է 1930-ական թվականներին, ճանաչվել է խորվաթական գրականության ամենաճանաչված գործերից մեկը։ Իր բանաստեղծություններում նա փառաբանում է իր հայրենիքն ու ժողովրդին։

Տադիյանովիչի ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան 20 լեզվով։ Նա աշխատել է նաև որպես թարգմանիչ, թարգմանել է Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի, Հայնրիխ Հայնեի, Վիտեզսլավ Նեզվալի ստեղծագործությունները։

2000 թվականին Դրագուտին Տադիյանովիչին շնորհվել է Զագրեբի պատվավոր քաղաքացու կոչում[4]։

Դրագուտին Տադիյանովիչն ապրել է 101 տարի, մահացել է 2007 թվականին, թաղվել է Զագրեբի Միրոգոյ գերեզմանատանը։ Նրա վերջին ծննդյան տարեդարձերը լայնորեն լուսաբանվել են ազգային մամուլում։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • «Իշխան Տրպիմիրի շքանշան»
  • «Մադարացի ձիավորի» շքանշան[5]
  • Զագրեբի պատվավոր քաղաքացի (2000)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 http://www.javno.com/en/croatia/clanak.php?id=57519
  3. https://www.gradskagroblja.hr/trazilica-pokojnika/15
  4. «Od 1990. godine (Republika Hrvatska)». Počasni građanin Grada Zagreba (խորվաթերեն). Официальный сайт Загреба. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.
  5. Указ Президента Республики Болгария от 17 октября 2001 года № 231

Արտաքին հղումներ խմբագրել