Դվիջեն Շարմա (բենգալերեն՝ দ্বিজেন শর্মা, մայիսի 29, 1929(1929-05-29), Barlekha Upazila, Moulvibazar District, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - սեպտեմբերի 15, 2017(2017-09-15), Դաքքա, Բանգլադեշ[1]), բանգլադեշցի բնագետ և գրող[2]։

Դվիջեն Շարմա
բենգալերեն՝ দ্বিজেন শর্মা
Ծնվել էմայիսի 29, 1929(1929-05-29)
ԾննդավայրBarlekha Upazila, Moulvibazar District, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 15, 2017(2017-09-15) (88 տարեկան)
Վախճանի վայրԴաքքա, Բանգլադեշ
Մասնագիտությունբնագետ, թարգմանիչ և ուսուցիչ
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան,  Պակիստան և  Բանգլադեշ
ԿրթությունԴաքքայի համալսարան
Պարգևներ
 Dwijen Sharma Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Շարման ծնվել է Մաուլվիբազար ոչ մեծ գյուղական համայնքնում, գյուղական բժշկի ընտանիքում։ Մանկության տարիներին սիրում էր անտառ այցելել և ուսումնասիրել դրանք։

Կալկաթայի քաղաքային համալսարանում ստացել է բակալավրի, իսկ Դաքքայի համալսարանում` մագիստրոսի աստիճան։ 1962-1974 թվականներին Դվիջենն աշխատել է Դաքքայի Նոտր-դամյան քոլեջում։ Այնուհետև տեղափոխվել է Մոսկվա և որպես թարգմանիչ աշխատել «Прогресс» թերթում։

2000 թվականին վերադարձել է Բանգլադեշ, որտեղ միացել է Ասիական ընկերության «Banglapedia»-յին (Բանգլադեշի ազգային հանրագիտարան)` որպես խմբագիր և կենսաբանության ոլորտի թարգմանիչ։ Երեք տարի եղել է Ասիական ընկերության փոխնախագահ։ Բանգլադեշի ֆլորայի և ֆաունայի 56 հատորանոց հանրագիտարանը ընկերության կողմից հրապարակվել է այն ժամանակ, երբ նա եղել է հրատարակող կոմիտեի անդամ[3]։

Դվիջեն Շարման ավելի քան 30 գրքերի հեղինակ է։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է եղել Դաքքայի կանանց կենտրոնական համալսարանի պրոֆեսոր Դավի Շարմայի հետ։ Ամուսիններն ունեցել ենն մեկ որդի և մեկ դուստր[3]։

Պարգևներ խմբագրել

  • Կուդրատ ի Խուդա ոսկե մեդալ
  • Բանգլա ակադեմիայի գրական մրցանակ (1987)
  • Բնության պահպանության մրցանակ (2011)[4]
  • M Nurul Qader մանկական գրականության մրցանակ
  • Էկուշեյ Պադատ (2015), Բանգլադեշի ժողովրդական հանրապետության երկրորդ ամենաճանաչված քաղաքացիական պարգևը[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Noted naturalist Dwijen Sharma passes away». The Daily Star. 2017 թ․ սեպտեմբերի 15.
  2. «দ্বিজেন শর্মা». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 28-ին.
  3. 3,0 3,1 Amitava Kar (2013 թ․ հուլիսի 19). «Sunshine on His Shoulders». The Daily Star. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.
  4. «Prof Dwijen Sharma awarded». The Daily Star. 2011 թ․ հուլիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.
  5. «14 honoured with Ekushey Padak 2015». The Daily Star. 2015 թ․ փետրվարի 9.

Արտաքին հղումներ խմբագրել