Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դվինի եկեղեցական ժողով (այլ կիրառումներ)

Դվինի եկեղեցական ժողով 645 թվականին Մարզպանական Հայաստանի մայրաքաղաք Դվինում Ներսես Գ Տայեցու օրոք՝ տեղի ունեցած ժողով, որին մասնակցել են 17 եպիսկոպոս, նախարարներ, ազատներ։ Ընդունվել է 12 կանոն՝ «Կանոնագիրք Հայոց»ում հայտնի «Կանոնք Դունա սուրբ ժողովոյն» անունով։ Մի շարք կանոններ, Շահապիվանի ժողովի ընդունած կանոնախմբի նման

Դվինի կաթողիկե եկեղեցին
  1. որոշ հանցանքների համար նախատեսել են ծեծ և տուգանքներ
  2. Դ կանոնը վանքերի առաջնորդներին և եպիսկոպոսներին իրավունք է տվել հանցագործներից, պոռնիկներից տուգանք գանձել՝ հօգուտ հիվանդանոցների, դպրոցների, աղքատանոցների, սակայն խստիվ արգելել է բռնությամբ տուգանք վերցնելը։
  3. Ե կանոնն արգելել է քահանաների միջև ծխաբաժանությունը. նրանք պետք է բավարարվեին իրենց բաժին հողով և կալվածքով։ Շատ կալվածքներ ունեցող հարուստ եկեղեցին իր արդյունքից ոչ մի մաս չպետք է հանձներ դրացի աղքատ եկեղեցուն։
  4. Է կանոնը մարմնական պատիժ է սահմանել այն կնոջ համար, որն իր ամուսնու գերության մեջ գտնվելու 7 տարին չլրացած ամուսնացել է ուրիշի հետ։ Կանոնը նախատեսել է ծեծ, օտարում ինչքից, որը բաշխվելու էր աղքատներին։
  5. Ը կանոնով քահանայական կարգը և քահանայի իրավունքները կալվածքների նկատմամբ հռչակվել են ժառանգական (պատմական որոշակի հանգամանքներում ընդունված այս կանոնը հետագայում հանվել է հայ եկեղեցական իրավունքից՝ հակաեկեղեցական, հակաավետարանական լինելու փաստարկով)։

Վերջին 4 կանոնները իշխանների և ազատների համար են։ Դրանք աշխարհականներին արգելել են եկեղեցիների և եկեղեցականների իրավունքներն ու հասույթները հափշտակել, նրանց վրա հարկ ու տուրք դնել, վանքերում բնակություն հաստատել, վանականներին իրենց կամքով փոխել, ուղևորությունների ժամանակ վանքերում իջևանել, նաև պատվիրել է իշխաններին՝ բաժին հանել անկելանոցներին և աղքատանոցներին։

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։