Բացել գլխավոր ցանկը

Դպրեվանք, վանք Շիրակ գավառում։ Այն հանդիսանում է Կումայրիում կառուցված առաջին եկեղեցին, որն ըստ որոշ աղբյուրների կառուցվել է VII դարում։ Եղել է մշակույթի կենտրոն[1]։

Դպրեվանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Շիրակի մարզ, Գյումրի
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՇիրակի թեմ
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակՔանդված (1852 թ.)
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճՀայկական
Առաջին հիշատակումVII դար
Գմբեթ1

Վանքը գտնվել է բլրի վրա՝ ներկայիս «Ալեքսանդրապոլ» ամրոցի տարածքում[2]։

Դպրեվանքում է կրթություն ստացել Անանիա Շիրակացին։[1]

Բովանդակություն

ՊատմությունԽմբագրել

Հիշատակվում է VII դարում, կապված Բարսեղ Ճոնի անվան հետ, որն այդ ժամանակ եղել է Դպրեվանքի վանահայրը։ Ենթադրվում է, որ Դպրեվանքը համապատասխանում է Շիրակ գավառի Կարմիր վանքին, որի եկեղեցին խաչաձև գմբեթավոր, չորս ավանդատներով կառուցվածք է։ Դպրեվանքի պատմության նշանավոր փուլերից է եղել X դարը, երբ Բյուզանդիայում հալածված հայ վանականները այստեղ ստեղծեցին խոշոր միաբանություն[3]։

Եկեղեցին հիմնովին վերակառուցվել է 935 թ.-ին՝ Աբաս Բագրատունի թագավորի ջանքերով, Բյուզանդիայից հալածված հայ հոգևորականների մասնակցությամբ։[1]

Եկեղեցին կանգուն է մնացել մինչև 1837 թ.-ը, երբ սկսվեց կառուցվել «Ալեքսանդրապոլ» ամրոցը։ Դպրեվանքն ընկավ Ալեքսանդրապոլ ամրոցի տարածքի մեջ։ Զինվորական իշխանության հրամանով այն վերջնականապես քանդեցին 1852 թ.-ին և նրա փոխարեն կառուցեցին զինապահեստ։[2]

Դպրեվանքում է պահվել Աստվածածնի նշանավոր խաչը, որով բուժվել է Վրաց թագավոր Դեմետրե I-ի (1125–56) կինը, այնուհետև Ս. Խաչը տեղափոխել են Վրաստանի Վարձիա վանքը[4]։

Շինության արտաքին տեսքըԽմբագրել

Աղբյուրների համաձայն եկեղեցին կառուցված է եղել սև քարերից և նման է եղել Կարսի Առաքելոց եկեղեցուն։ Ոմանց կարծիքի համաձայն եկեղեցին համապատասխանում է Շիրակի գավառի կարմիր վանքին, որը խաչաձև, գմբեթավոր, չորս ավանդատներով կառուցվածք է։[2]

Տես նաևԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ, Տիեզերական պատմություն, Ե., 2000
  • Վարդան Արևելցի, Տիեզերական պատմություն, Ե., 2001
  • Էփրիկյան Ս., Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. 1, Վնտ., 1903–05
  • Ատրպետ Ս., Դպրեվանք, ՀԱ, 1913, դ 10
  • Thierry N. et M., A propos de quelques monuments chrétiens du vilayet de Kars (Turquie), “Revue des études arméniennes”, t. 8, P., 1971
  • Cuneo P., Architettura armena dal quarto al diciannovesimo secolo, Roma, 1988

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Գյումրիի հին ու նոր եկեղեցիները»։ Վերցված է 2014 Հուլիսի 24 
  2. 2,0 2,1 2,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 142
  3. ՀՍՀ, հատոր 3, էջ 441
  4. «Դպրեվանք»։ Վերցված է 2014 Հուլիսի 24 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։