Դուրս տաճարից (կտավ)

Էդուարդ Իսաբեկյանի կտավը

«Դուրս տաճարից», «Պապ թագավոր», ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի աշխատանքը՝ Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահում։

Դուրս տաճարից
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Իսաբեկյան
տարի1978
բարձրություն115 ± 1 սանտիմետր
լայնություն105 ± 1 սանտիմետր
նյություղաներկ և կտավ
գտնվում էԷդուարդ Իսաբեկյան ցուցասրահ
հավաքածուԷդուարդ Իսաբեկյան ցուցասրահ
Դուրս տաճարից
Ծանոթագրություններ

Պատմություն խմբագրել

Էդուարդ Իսաբեկյանը, դիմելով հայ ժողովրդի կյանքի կարևոր ու վճռորոշ իրադարձություններին, արծարծում է բոլոր ժամանակների համար արդիական թեմաներ, որոնց առանցքում մարդկային վեհ ու ազնիվ ձգտումներն են, սերն ու նվիրումը երկրին ու մարդուն։ Նա կարևոր ներդրում ունի հայ արվեստում պատմանկարչության զարգացման գործում։ Այս ժանրի նշանավորներից է «Դուրս տաճարից» («Պապ թագավոր») կտավը, որն ուշագրավ է պատմական դարաշրջանի խոր զգացողությամբ, հետաքրքիր կոմպոզիցիոն կառուցվածքով և արդիական հնչեղությամբ։ Ներկայացված է Պապ թագավորի պատմությունը[1]։

  Պապը, հայրենի երկիր վերադառնալով, բախվում է տխուր մի իրողության։ Ժողովրդի բախտը տնօրինող խավը՝ իշխանները, հոգևորականները, հղփացել են, լկտիացել, վերասերվել։ Վանքերը, հոգևոր կենտրոնները վեր են ածվել իսկական անկելանոցների։ Եվ նա զայրացած ջանում է պատժել մեղավորներին, փրկել դրությունը։ Ես մտադիր եմ պատկերել տաճարից այդ հղփացածներին վտարելու դրվագը»։
- Էդուարդ Իսաբեկյան, 1973
 

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել