Դուրովներ, ռուս կրկեսային արտիստների, կենդանիներ վարժեցնողների ընտանիք։

Անատոլի Դուրով

Անատոլի Լեոնիդովիչ Դուրով (1864-1916), հանդես է եկել 1879 թվականին, որպես ծաղրածու։ 1882 թվականից ցուցադրել է վարժեցված կենդանիներ։ Կրկեսի առաջին արտիստն է, որ դիմել է քաղաքական երգիծանքին։

Վլադիմիր Լեոնիդովիչ Դուրով (1863-1934), ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1927)։ Անատոլի Դուրովի եղբայրը։ 1879 թվականից աշխատել է կրկեսում, որպես ծաղրածու-երգիծաբան և վարժեցնող։ Կենդանիների բնազդների և ռեֆլեքսների ուսումնասիրման, նրանց նկատմամբ մարդկային վերաբերմունքի հիման վրա մշակել է վարժեցման համակարգ։

Անատոլի Անատոլևիչ Դուրով (1887-1928), Անատոլի Դուրով ավագի որդին։

Վլադիմիր Գրիգորևիչ Դուրով (1909-1972), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1967)։ Անատոլի Դուրովի թոռը։ Իր ելույթներում զուգորդել է երգիծական ծաղրածուությունը և վարժեցված կենդանիների ու թռչունների ցուցադրումը։

Յուրի Վլադիմիրովիչ Դուրով (1909-1971), ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1971)։ Զարգացրել է պապի՝ Վլադիմիր Դուրովի արվեստի սկզբունքները։

Թերեզա Վասիլևնա Դուրովա (1926-2012), ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստուհի (1969)։ Անատոլի Դուրովի թոռնուհին։ Ելույթներ է ունեցել կենդանիների խառը խմբով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 464