Դույե Չալետա-Ցար (խորվ.՝ Duje Ćaleta-Car, սեպտեմբերի 17, 1996(1996-09-17)[1][2][3], Շիբենիկ, Խորվաթիա), խորվաթ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռեդ Բուլ Զալցբուրգի և Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[4]։

Դույե Չալետա-Ցար
Duje Ćaleta-Car
Չալետա-Ցարը 2015 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Խորվաթիա Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 17, 1996(1996-09-17)[1][2][3] (27 տարեկան)
Ծննդավայր Շիբենիկ, Խորվաթիա
Հասակ 188 սմ
Քաշ 81 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավստրիա Ռեդ Բուլ Զալցբուրգ
Համար 5
Պատանեկան կարիերա
2005-2012 Խորվաթիա Շիբենիկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2013 Խորվաթիա Շիբենիկ 17 (0)
2013-2014 Ավստրիա Պաշինգ 15 (3)
2014-ներկա Ավստրիա Ռեդ Բուլ Զալցբուրգ 84 (4)
2014-2015   Ավստրիա Լիֆերինգ 20 (0)
Ազգային հավաքական
2012-2013 Խորվաթիա Խորվաթիա Մ17 12 (1)
2013-2014 Խորվաթիա Խորվաթիա Մ18 4 (0)
2014-2015 Խորվաթիա Խորվաթիա Մ19 10 (2)
2014-2018 Խորվաթիա Խորվաթիա Մ21 15 (3)
2018-ներկա Խորվաթիա Խորվաթիա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 14-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 14-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ կարիերա խմբագրել

Չալետա-Ցարը Շիբենիկի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի օգոստոսի 18-ին՝ Սեսվետեի դեմ խաղում[5]։ 2013 թվականի հուլիսին նա միացավ Ավստրիայի Ռեգիոնալլիգայում հանդես եկող Պաշինգին։ Իր առաջին պաշտոնական հանդիպումը Ավստրիայում անցկացրեց նոյեմբերի 2-ին՝ Ալերհայլիգենի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2014 թվականի մայիսի 9-ին՝ Վալերնի դեմ խաղում[7]։ Պաշինգի կազմում Չալետա-Ցարը անցկացրեց 15 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։

Ռեդ Բուլ Զալցբուրգ խմբագրել

2014 թվականի ամռանը Չալետա-Ցարը տեղափոխվեց Ռեդ Բուլ Զալցբուրգ։ 2014-15 մրցաշրջանի մի մասը նա վարձավճարով անցկացրեց Ռեդ Բուլի ֆարմ ակումբ Լիֆերինգում։ Իր դեբյուտը Լիֆերինգի կազմում նշեց 2014 թվականի հուլիսի 25-ին՝ Ֆլորիդսդորֆի դեմ խաղում[8]։ Իր առաջին պաշտոնական հանդիպումը Ռեդ Բուլի կազմում անցկացրեց 2014 թվականի դեկտեմբերի 11-ին՝ Եվրոպայի Լիգայի Աստրա Ջուրջուի դեմ խաղում[9]։ Իր դեբյուտը Ավստրիայի Բունդեսլիգայում նշեց 2015 թվականի փետրվարի 14-ին՝ Վիներ Նոյշտադտի դեմ խաղում[10]։ 2015 թվականի հունիսի 3-ին Չալետա-Ցարը մասնակցեց Ավստրիայի գավաթի եզրափակչի Աուստրիա Վիեննայի դեմ ամբողջ հանդիպմանը[11]՝ օգնելով Ռեդ Բուլին հաղթել 2-0 հաշվով և նվաճել գավաթը։

2015 թվականի դեկտեմբերի 16-ին Չալետա-Ցարը երկարաձգեց իր պայմանագիրը Ռեդ Բուլ Զալցբուրգի հետ մինչև 2020 թվականը[12]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց 2016 թվականի ապրիլի 3-ին՝ Ռապիդ Վիեննայի դեմ խաղում[13]։ 2017-18 մրցաշրջանում նա Ռեդ Բուլի հետ 4-րդ տարին անընդմեջ հաղթեց Ավստրիայի առաջնությունը[14]` ընդգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում[15]։ Բացի այդ, խորվաթը թիմի հետ հասավ Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ սակայն 2 խաղերի արդյունքում պարտվեց Օլիմպիկ Մարսելին[16][17]։

Միջազգային կարիերա խմբագրել

Չալետա-Ցարը ներկայացրել է Խորվաթիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Խորվաթիայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվեց 2015 թվականի հոկտեմբերին՝ Բուլղարիայի և Մալթայի դեմ խաղերի համար՝ փոխարինելով վնասվածք ստացած Յոզո Շիմունովիչին[18]։ Այնուամենայնիվ, այս խաղերում նա խաղադաշտ դուրս չեկավ[19][20]։ Չալետա-Ցարը ընդգրկվեց Խորվաթիայի՝ Եվրո 2016-ի համար նախնական 27 հոգանոց կազմում[21], սակայն դուրս մնաց վերջնական թիմից Ալեն Հալիլովիչի, Դոմագոյ Անտոլիչի և Դոմինիկ Լիվակովիչի հետ միասին[22][23]։

Իր դեբյուտը Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում Չալետա-Ցարը նշեց 2018 թվականի հունիսի 3-ին՝ փոխարինելով Վեդրան Չորլուկային Բրազիլիայի դեմ ընկերական խաղում[24]։ Հունիսի 4-ին նա ընդգրկվեց Խորվաթիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[25][26]։ Հունիսի 26-ին Չալետա-Ցարը խաղադաշտ դուրս եկավ խմբային փուլի վերջին՝ Իսլանդիայի դեմ խաղում[27][28][29]։ Հանդիպումն ավարտվեց Խորվաթիայի հաղթանակով 2-1 հաշվով, ինչի շնորհիվ նրանք դուրս եկան խմբային փուլից առաջին տեղով[30][31]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի հուլիսի 14-ի դրությամբ[32]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Շիբենիկ 2012–13 Դրուգա Լիգա 17 0 0 0 0 0 17 0
Պաշինգ 2013–14 Ավստրիայի Ռեգիոնալլիգա 15 3 0 0 0 0 15 3
Լիֆերինգ 2014–15 2. Լիգա 19 0 0 0 0 0 19 0
2015–16 1 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 20 0 0 0 0 0 20 0
Ռեդ Բուլ Զալցբուրգ 2014–15 Ավստրիայի Բունդեսլիգա 7 0 1 0 1 0 9 0
2015–16 31 2 4 0 2 0 37 2
2016–17 18 0 5 0 8 0 31 0
2017–18 28 2 6 0 19 0 53 2
Ընդհանուր 84 4 16 0 30 0 130 4
Կարիերայի ընդհանուր 136 7 16 0 30 0 182 7

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի հուլիսի 14-ի դրությամբ[32]

Խորվաթիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 2 0
Ընդհանուր 2 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Ռեդ Բուլ Զալցբուրգ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Croatia - D. Ćaleta-Car - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  5. «NK Sesvete - HNK Sibenik, Aug 18, 2012 - 2.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  6. «FC Juniors OÖ - SV Allerheiligen, Nov 2, 2013 - Regionalliga Mitte - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  7. «FC Juniors OÖ - SV Wallern, May 9, 2014 - Regionalliga Mitte - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  8. «FC Liefering - Floridsdorfer AC, Jul 25, 2014 - 2. Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  9. «Red Bull Salzburg - Astra Giurgiu, Dec 11, 2014 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  10. «SC Wiener Neustadt - Red Bull Salzburg, Feb 14, 2015 - Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  11. «Austria Vienna - Red Bull Salzburg, Jun 3, 2015 - ÖFB-Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  12. «FC Red Bull Salzburg - Duje Caleta-Car extends contract until 2020». redbulls (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  13. «Rapid Vienna - Red Bull Salzburg, Apr 3, 2016 - Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  14. 14,0 14,1 «FC Red Bull Salzburg - We are the 2018 Austrian champions!». redbulls (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  15. «FC Red Bull Salzburg - Who was our player of the season?». redbulls (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  16. «Olympique Marseille - Red Bull Salzburg, Apr 26, 2018 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  17. «Red Bull Salzburg - Olympique Marseille, May 3, 2018 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  18. «Ćaleta-Car replaces Šimunović for upcoming matches - Croatian Football Federation». hns-cff.hr (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  19. «Croatia - Bulgaria, Oct 10, 2015 - European Qualifiers - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  20. «Malta - Croatia, Oct 13, 2015 - European Qualifiers - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  21. «Croatia's UEFA Euro 2016 Squad Named». Croatia Week (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  22. Sport, Telegraph (2016 թ․ մայիսի 17). «Croatia Euro 2016 Squad». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  23. «Barca's Halilovic left out of final Croatia squad | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.(չաշխատող հղում)
  24. «Brazil - Croatia, Jun 3, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  25. «Izbornik Dalić potvrdio konačan popis putnika za SP - Hrvatski nogometni savez». hns-cff.hr (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  26. «Croatia World Cup 2018 Squad (Confirmed)». TOTAL SPORTEK (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  27. «Iceland - Croatia, Jun 26, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  28. Hytner, David (2018 թ․ հունիսի 26). «Iceland bow out of World Cup after defeat by Croatia in final group game». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  29. «FC Red Bull Salzburg - Duje Caleta-Car makes successful World Cup debut». redbulls (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  30. NDTVSports.com. «World Cup 2018: Croatia Beat Iceland To Secure First Place In Group D – NDTV Sports». NDTVSports.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  31. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Iceland - Croatia - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  32. 32,0 32,1 «Duje Ćaleta-Car». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դույե Չալետա-Ցար» հոդվածին։