Դուենդե (իսպ.՝ Duende, պորտ.՝ Duende) — իսպանական և պորտուգալական ֆոլկլորի կերպար։ Մեծ մասամբ նմանակերպ են այլ երկրների հեքիաթային կերպարների՝ թզուկների, գոբլինների, տան ոգիների հետ։

Դուենդեի կերպարով տիկնիկ
Duende model.jpg
առասպելական կերպար

ՆկարագրությունԽմբագրել

Դուենդեները գերբնական արարածներ են, որոնց, ըստ ավանդույթի չի կարելի վռնդել ոչ աղոթքներով և ոչ սուրբ ջրով։ Նրանցից ազատվելու միակ միջոցը բնակության վայրը փոխելն է, վերցնելով միայն ամենաանհրաժեշտ իրերը։

Դուենդեների հասակը «շուրջ երկու ոտնաչափ է» (60 սմ)։ Նրանք կարող են կերպարանափոխվել, ինչպես նաև դառնալ անտեսանելի։ Հագուստից դուենդեները նախընտրում են կանաչ, կարմիր կամ մոխրագույն զգեստներ և պարտադիր կրում են գլխարկներ կամ գդակներ։

Դուենդեները հայտնվում են գիշերը, վախեցնում են մարդկանց թույլ չտալով նրանց քնել, ինչից հետո արևածագից շատ առաջ անհետանում են։ Նրանք ունեն իրերը տեղափոխելու հատկություն, երգում են, ինչպես նաև կարող են թամբել մարդկանց և ման գալ սենյակներով նրանց վրա։ Սակայն մեկ բաժակ կաթի դիմաց դուենդեները կարող են և աշխատել հօգուտ մարդկանց՝ նորոգել կոտրված իրերը, հավաքել տունը։

Արարածն ունի որոշ նմանություն Նիսսեների, Դետրոյտի Կարմիր Թզուկի, Կլուրիկոնի և այլ կերպարների հետ։

ԳրականությունԽմբագրել

  • Կիրիլ Կորոլյով. Գերբնական արարածների հանրագիտարան. — Էջ 136-137։
  • Hirsch, Edward (2003) The Demon and the Angel: Searching for the Source of Artistic Inspiration. Harcourt Brace International. ​ISBN 0-15-602744-5
  • Nick Cave's Love Song Lecture, October 21, 2000
  • García Lorca, Federico; Maurer, Christopher (Ed.) (1998) In Search of Duende. New Directions ​ISBN 0-8112-1376-5