Դուդերգոֆի բարձունքներ

Դուդերգոֆի բարձունքներ (ռուս.՝ Дудергофские высоты, ֆին.՝ Tuutarin mäet), բնության հուշարձան Ռուսաստանի Լենինգրադի մարզում, Սանկտ Պետերբուրգ քաղաքի մոտ։ Սառցե դարաշրջանի ծագման բլուրների շղթա է, որի մի մասը՝ Կիրխգոֆը և Ընկույզի լեռը, գտնվում են Լոմոնոսովի շրջանում, իսկ Ագռավի լեռը՝ Սանկտ Պետերբուրգի հարավ–արևմուտքում։

18-րդ դարում Ագռավի և Ընկույզի լեռները չէին տարբերակվում և համարվում էին մեկ՝ Դուդորովի լեռ[1]։

Երկու ամենաբարձր կետերն են՝ Ընկույզի լեռը (ծովի մակերևույթից 176 մ բարձրություն), նրանից հյուսիս Ագռավի լեռը (147 մ)[2], և արևելքում՝ Կիրխգոֆը (170 մ)[3].

Դուդերգոֆի բարձունքներում կառուցվել է Մոժայսկի բնակավայրը, իսկ Ագռավի և Ընկույզի լեռները իրարից անջատվում են Սովետական փողոցով։ Սակայն լեռների բլուրների գագաթները համարվում են վերահսկվող գոտի։ Երբեմն այդ անունները փոխում են իրենց տեղերով[4]։ Դուդերգոֆի բարձունքներից արևմուտք՝ Մոժայսկի բնակավայրից հարավ, Կավելախտա գյուղն է, իսկ հյուսիսում՝ Պիկկոլովոն։

Բարձունքները պատված են Քեմբրի դարաշրջանի կավով, որի մակերևույթին Օրդովիկի և Չորրորդային դարաշրջանի մնացորդներ են։ Արևմուտքում Տայսկի դարաշրջանի մորենային շերտեր են։ Մորենը Իժորա գետի հովտում հասնում է մեծ բարձրությունների։

Դուդերգոֆի բարձունքները անտառապատ են, հանդիպում են թխկի, հացենի, կաղնի, կնձենի, լորենի, սոճի, վայրի ընկուզենի, արոսի, շամբուկ և եղևնի[5]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել