Դուգլաս Էնգելբարտ

ամերիկացի ինժեներ և գյուտարար

Դուգլաս Էնգելբարտ (անգլ.՝ Douglas Carl Engelbart, հունվարի 30, 1925(1925-01-30)[1][2][3][…], Պորտլենդ[1][4][5][…] - հուլիսի 2, 2013(2013-07-02)[6][7][8], Աթերտոն, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[9])[13], մարդ-մեքենա ինտերֆեյսի առաջին հետազոտողներից մեկը և համակարգչային մանիպուլյատորի՝ մկնիկի[14] գյուտարարը: Նրա այլ գյուտերի շարքին են դասվում նաև օգտատիրոջ գրաֆիկական ինտերֆեյսը, հիպերհղումը, տեքստային խմբագրիչը, առցանց խմբային կոնֆերանսները[13][15]։

Դուգլաս Էնգելբարտ
անգլ.՝ Douglas Carl Engelbart
Douglas Engelbart in 2008.jpg
Ծնվել էհունվարի 30, 1925(1925-01-30)[1][2][3][…]
Պորտլենդ[1][4][5][…]
Մահացել էհուլիսի 2, 2013(2013-07-02)[6][7][8] (88 տարեկան)
Աթերտոն, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[9]
բնական մահով[10]
Բնակության վայր(եր)Աթերտոն և Պորտլենդ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[11]
Մասնագիտությունգյուտարար
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Թիմշեր, Դուգլաս ՄաքԴոնել և Ամերիկյան շահույթ չհետապնդող գիտական հետազոտությունների ինստիտուտ
Գործունեության ոլորտինֆորմատիկա, Հայտնագործություն և էլեկտրատեխնիկա
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ճարտարագիտական ազգային ակադեմիա
Ալմա մատերԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (1952), Օրեգոնի պետական համալսարան (1948), Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (1955) և Օրեգոնի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Գիտական ղեկավարՋոն Ռոբերտ Վուդիարդ
Ազդվել էՊոլ Օտլե, Վաններ Բուշ, Բենջամին Լի Ուորֆ, Ալֆրեդ Կորժիբսկի և Այվեն Սազերլենդ
ՊարգևներԹյուրինգի մրցանակ Լեմելսոնի պարգև Տեխնոլոգիայի և նորարարության ասպարեզի ազգային մեդալ[12] Ջոն ֆոն Նեյմանի մեդալ Համակարգչային տեխնիկայի պիոներ Բենջամին Ֆրանկլինի մեդալ Նորբերտ Վիների մրցանակ Յուրի Ռուբինսկու անվան հուշամրցանակ Ազգային գյուտարարների փառքի սրահ Համացանցի փառքի սրահ Համակարգչային պատմության թանգարանի համակրանք Լավլեյսի մեդալ Համակարգչային տեխնիկայի պիոներ ACM ծրագրավորման մրցանակ և CHI Academy?
Երեխա(ներ)Քրիստինա Էնգելբարտ
Կայքdougengelbart.org
Douglas Engelbart Վիքիպահեստում

Էնգելբարտը եղել է ավելի քան 25 աշխատանքների հեղինակ, ստացել է 20 գյուտերի արտոնագրեր, բազմաթիվ պարգևներ (1987 թվականին՝ PC Magazine Lifetime Achievement Award, 1990 թվականին՝ ACM Software System մրցանակ և այլն): Կյանքի վերջին տարիներին Էնգելբարտը Ֆրոդ Հեգլանդի (անգլ.՝ Frode Hegland) հետ միասին աշխատել է համացանցի հիպերտեքստի բնույթը բարելավելու նախագծի վրա:

ԿենսագրությունԽմբագրել

Վաղ տարիներ և կրթությունԽմբագրել

Դուգլաս Էնգելբարտը ծնվել է 1925 թվականի հունվարի 30-ին ԱՄՆՕրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում, Կարլ Լուիսի և Շառլոտա Ամելիա Մունսոն Էնգելբարտի ընտանիքում: Ունեցել է շվեդական, նորվեգական և գերմանական արմատներ[16]:

Դուգլասը ընտանիքում երեք երեխաներից երկրորդն է եղել։ Քույրը՝ Դորիանան Դուգլասից մեծ էր 3 տարով, եղբայրը՝ Դևիդը, Դուգլասից փոքր էր 14 ամսով: Երբ Դուգլասը 8 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Ջոնսոն Կրիկի բնակավայր, որից մեկ տարի անց Դուգլասի հայրը մահացել է:

1942 թվականին Դուգլասը ավարտել է Պորտլենդի Բենջիամին Ֆրանկլինի անվան դպրոցը և ընդունվել է Օրեգոնի համալսարան[17]: Ուսումնառության ընթացքում՝ նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը, զորակոչվել է ԱՄՆ ռազմածովային ուժեր և 2 տարի ծառայել Ֆիլիպիններում՝ որպես կապավոր: Իր ծառայության ընթացքում Էնգելբարտը առաջին անգամ կարդացել է Վենիվար Բուշի «Ինչպես կարող ենք մենք մտածել» (անգլ.՝ As We May Think) հոդվածը, որը ոգեշնչել է նրան[18]: Պատերազմից զորացրվելուց հետո, 1948 թվականին, նա ավարտել է ուսումը և ստացել էլեկտրատեխնիկի բակալավրի աստիճան: Օրեգոն նահանգում գտնվելու ընթացքում նա Sigma Phi Epsilon[19][20] սոցիալական եղբայրության անդամ է եղել:

1948 թվականին Դուգլասին հրավիրել են աշխատելու Օդագնացության ազգային խորհրդատվական կոմիտեի Էիմսի հետազոտական կենտրոնում, որտեղ աշխատել է մինչև 1951 թվականը[21]: Հեռանալով Էիմսի հետազոտական կենտրոնից, Դուգլասն ընդունվել է Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի ասպիրանտուրա: 1953 թվականին ստացել է գիտությունների մագիստրոսի աստիճան (անգլ.՝ Master of Science, M.Sc.), իսկ 1955 թվականին՝ գիտությունների դոկտորի աստիճան[21]:

ԸնտանիքԽմբագրել

Դուգլասն ազատ ժամանակ սիրել է ոտքով զբոսանքներ, արշավների և ազգային պարերի գնալ: Նման զբոսանքներից մեկում էլ նա հանդիպել է իր ապագա կնոջը՝ Ֆիշ Բալարդին (1928-1997)[22], որը նոր էր ավարտել կրթությունը և աշխատելու էր որպես պրոֆեսիոնալ թերապևտ: Նրանք ամուսնացել են 1951 թվականի մայիսի 5-ին Պորտոլայի պետական պարկում: Դրանից կարճ ժամանակ անց Էնգելբարտը թողել է Էյմսի հետազոտական կենտրոնը և կրթությունը շարունակել Բերկլիի համալսարանում։

1997 թվականին կնոջ՝ Ֆիշ Բալարդի մահացից տարիներ անց՝ 2008 թվականի հունվարի 26-ին Էնգելբարտը երկրորդ անգամ է ամուսնացել։ Նրա երկրորդ կինը՝ Օ՛Լիրի Կարեն Էնգելբարտը գրող և պրոդյուսեր էր[23][24]:

Առաջին ամուսնությունից Դուգլասը ունեցել է 4 երեխա՝ Գերդան, Դիանան, Քրիստինան, Նորմանը և 10 թոռ[25]:

Դուգլասի 85-ամյակի տոնակատարությունը նշվել է Նորարարության տեխնիկական թանգարանում[26]:

ՄահԽմբագրել

Էնգելբարտը մահացել է 2013 թվականի հուլիսի 2-ին երիկամային անբավարարության հետևանքով, Ատերտոնի (Կալիֆորնիայի նահանգ) իր տանը[27][28]: Ըստ Դուգլաս Էնգելբարտի ինստիտուտի տվյալների՝ նրա մահը վրա էր հասել Ալցհայմերի հիվանդության դեմ երկարատև պայքարելուց հետո: Այդ ախտորոշումը նրան հայտնի է եղել 2007 թվականից[25][29]:

ԳործունեությունԽմբագրել

Էնգելբարտը ասպիրանտության ընթացքում օգնել է California Digital Computer (անգլ.՝ CALDIC) նախագծի ստեղծմանը: Դոկտորի աստիճան ստանալուց հետո Դուգլասը որպես պրոֆեսորի ասիստենտ, մնացել է Բերկլիում, որտեղ դասավանդել է մեկ տարի, իսկ այնուհետև, տվյալների պահպանման սարքերի ոլորտում հիմնել է ստարտափ՝ իր մի քանի հետազոտությունների կոմերցիայի համար:

Ստենֆորդի հետազոտական ինստիտուտԽմբագրել

 
Առաջին համակարգչային մկնիկը, որը «մուկ» մականուն է ստացել, որովհետև նրանից դուրս եկող լարը նման էր պոչի

1957 թվականին Էնգելբարտը սկսել է աշխատել Մենլո Պարկ քաղաքում գտնվող Ստենֆորդի հետազոտական ինստիտուտում (անգլ.՝ Stanford Research Institute): Սկզբում աշխատել է Հյուիթ Քրեյնի հետ էլեկտրոնային հաշվիչ մեքենաների մագնիսական բաղադրիչների վրա, և էլեկտրոնային սարքերի փոքրացման աշխատանքների վրա, այնուհետև, աստիճանաբար ստացել է 1 տասնյակից ավելի արտոնագրեր (որոնցից մի քանիսը նրա դիպլոմային աշխատանքի արդյունքներն են եղել):

1962 թվականին պատրաստել է զեկուցում, որտեղ խոսել է հետագա հետազոտությունների նախագծի մասին և ստացել է Մարդկային ինտելեկտի ուժեղացում. հայեցակարգային հենք (ֆրեիմվորք) (անգլ.՝ Augmenting Human Intellect: A Conceptual Framework) անվանումը[30]: Զեկուցումը հավանության է արժանացել, և Դուգլասը ստացել է ֆինանսավորում ԱՄՆ պաշտպանության գիտահետազոտական ծրագրերի մշակման գործակալությունից: Իր նոր հետազոտական կենտրոնում՝ ARC- ում (անգլ.՝ Augmentation Research Center), որը ստեղծվել էր Ստենֆորդի հետազոտական ինստիտուտի բազայի հիման վրա, նա համախմբել է մի խումբ գիտնականների և ղեկավարել, այսպես կոչված, առցանց համակարգի մշակման աշխատանքները (անգլ.՝ oN-Line System կամ NLS):

Էնգելբարտը ARC իր թիմի հետ մշակել է համակարգչային ինտերֆեյսի տարրերը, այնպիսիք, ինչպիսիք են ռաստերային պատկերի արտածումը էկրանի վրա, համակարգչային մկնիկը, հիպերհղումը, համատեղ աշխատանքի միջոցները և օգտագործողի գրաֆիկական ինտերֆեյսի տվյալները: Այս բոլորը մշակվել է դեռ այն ժամանակ, երբ մարդկանց մեծ մասը շատ հեռու էր համակագիչներից, և երբ ծրագրային ապահովումը գրված էր հիմնականում փակ, մասնավոր համակարգերի համար:

1967 թվականին Էնգելբարտը տվել է արտոնագիր ստանալու դիմում, որն էլ ստացել է 1970 թվականին, (արտոնագիր՝ 35415412) մետաղական անիվների վրա փայտե կաղապարով սարք պատրաստելու համար, որը նա Բիլ Ինգլիշի հետ մի քանի տարիներ առաջ էր նախագծել: Արտոնագրում սարքը նկարագրվել է որպես «Ցուցադրման համակարգերի X-Y դիրքերի ինդիկատոր»[31]: Հետագայում Էնգելբարտը պարզաբանել է, որ սարքը ստացել է «մուկ» մականունը, որովհետև նրանից դուրս եկող լարը նման էր պոչի:

«Բոլոր ցուցադրումների մայր» ցուցադրություն․ առաջին մկնիկԽմբագրել

 
Meta-ուսուցման լաբորատորիայի հանդիպումը Դուգլասի հետ

1968 թվականի դեկտեմբերի 9-ին Սան Ֆրանցիսկո քաղաքում կայացել է Միասնական աշնանային համակարգչային կոնֆերաս: Եվ հենց այդտեղ էլ տեղի է ունեցել մի իրադարձություն, որը հետագայում անվանել են «Բոլոր ցուցադրումների մայր» (անգլ.՝ The Mother of All Demos)[32]: Այդ ցուցադրման գլխավոր գործող անձը եղել է Դուգլաս Էնգելբարտը՝ իր գործընկերների հետ: Նրանք լայն հանրության դատին էին ներկայացրել անհատական ​​համակարգիչների և ապագա վեբ միջավայրի իրենց նախատիպային նախագծերը:

Հենց սկզբից էլ բոլորին հասկանալի է եղել, որ այդ ցուցադրման ժամանակ պետք է կատարվի անսովոր մի բան, որն ընդմիշտ փոխելու էր տեխնոլոգիաների աշխարհը: Էնգելբարտը ականջակալներով և խոսափողով, մեծ ոգևորությամբ բեմ է բարձրացել: Նա նստել է ցուցադրման էկրանի առաջ, աշխատանքային սեղանի մոտ, որի վրա, բացի ստեղնաշարից, դրված էր ինչ-որ անհասկանալի սարք: Նրա ամբողջ ցուցադրությունը նվիրված է եղել այն բանին, թե իր կարծիքով, ապագայում ինչպիսին պետք է լինի համակարգիչների հետ աշխատանքը:

Ցուցադրման առաջին մասը նա նվիրել է տեքստային փաստաթղթերի հետ աշխատանքի նոր հնարավորություններին: Նա փոխել է ներքևի մասում գտնվող տեքստի չափը խոշորից մինչև ամենամանրը՝ վերևի մասում գտնվող տեքստը թողնելով անփոփոխ և՝ հակառակը:

Մասերի բաժանած էկրանի վրա ներկայացրել է տեքստ, գրաֆիկա և տեսահոլովակ: Տեքստի մեջ ներկայացրել է այլ փաստաթղթերի հղումներ, որոնց միջոցով կարելի էր տեղաշարժվել: Ամենաանսովորն այն էր, որ բոլոր գործողությունները Էնգելբարտը ղեկավարել է իր կողմից ստեղծված մանիպուլյատորի միջոցով, որը հետագայում ստացել է համակարգչային մկնիկ անվանումը: Այն ուներ մեկ սեղմակ: Սկզբում գիտնականը նախատեսել էր սարքի վրա դնել 5 սեղմակ՝ 5 մատներին համապատասխան, բայց դրանից մկնիկի պատյանը մեծ կստացվեր և հրաժարվել է այդ մտքից: Մկնիկի տեղաշարժը ապահովվել է իրար մեջ ներդրված 2 փոխուղղահայաց սկավառակների միջոցով, որի շնորհիվ մկնիկը կարողանում էր տեղաշարժվել 4 ուղղությամբ, որը լրիվ համապատասխանում էր երկչափ կոորդինատային համակարգում օբյեկտի կոորդինատների փոփոխությանը: Էկրանի վրա երևացող լուսային բիծը շարժում էր՝ սեղանի վրա մկնիկի շարժմանը զուգընթաց: Մկնիկի միջոցով Էնգելբարտը նշել է տեքստի ցանկացած բառ, այն տեղափոխել փաստաթղթում մեկ այլ տեղ կամ մեկ այլ փաստաթուղթ: Էնգելբարտն իր բոլոր գործողությունները մեկնաբանել է, և այդ ամբողջ ընթացքում՝ հաղթական ժպիտը դեմքին:

 
Համակարգչային մկնիկի նախատիպը

Տեքստի հետ աշխատանքի ցուցադրումները ավարտելով՝ Էնգելբարտն անցել է ցուցադրման երկրորդ մասին, որտեղ իր գործընկերոջ հետ հանրությանն է ներկայացրել այժմյան տեսակոնֆերանսների նախատիպը: Դուգլասը և գործընկերը ականջակալներով և խոսափողներով նստել են տարբեր սեղանների առջև։ Նրանց դիմաց հեռուստախցիկներ էին: Ցուցադրման ժամանակ Էնգելբարտը և իր գործընկերը հեռավորության վրա կարողացել են զրուցել, տեսնել միմյանց, միաժամանակ գործողություններ կատարել միևնույն փաստաթղթի վրա: Դա բերել է շռնդալից հաջողության. ցուցադրման ավարտին ամբողջ դահլիճը ծափահարել է գետնականին և իր թիմին: Այս ցուցադրումը գերազանցել է նույնիսկ ամենահամարձակ սպասումները, ցուցադրվել են վերջին տարիներին արված շատ գյուտեր։ Այդ թվում․

  • վեբ-փաստաթղթեր
  • էկրանային պատուհաններ
  • համակարգչային մկնիկ
  • տեսակոնֆերանսներ
  • թիմային աշխատանք փաստաթղթերի վրա[33]:

ՊարգևներԽմբագրել

Սկսած 1980 թվականի վերջից Դուգլաս Էնգելբարտը ստացել է հետևյալ մրցանակներն ու մեդալները.

ՄրցանակներԽմբագրել

ՄեդալներԽմբագրել

  • 1992 թվականին «Համակարգչային տեխնիկայի պիոներ» մեդալ՝ Համակարգչային համայնքի ամենահեղինակավոր մրցանակը IEEE (անգլ.՝ IEEE Computer Society).
  •   1999 թվականին Բենջամին Ֆրանկլինի մեդալ:
  •   2000 թվականին Տեխնոլոգիայի և նորարարության ասպարեզի ազգային մեդալ․ շնորհել է ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը[34]
  •  2001 թվական՝ Բրիտանական համակարգչային համայնքի կոմից Լավլեյսի մեդալ[35]
  • Ջոն ֆոն Նոյմանի մեդալ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #124884253 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  2. 2,0 2,1 http://www.nndb.com/lists/497/000063308/
  3. 3,0 3,1 http://www.nytimes.com/2013/07/04/technology/douglas-c-engelbart-inventor-of-the-computer-mouse-dies-at-88.html
  4. 4,0 4,1 4,2 http://www.ibtimes.co.uk/douglas-engelbart-computer-mouse-inventor-dies-88-486491
  5. 5,0 5,1 5,2 http://www.techgig.com/tech-news/editors-pick/Douglas-Engelbart-inventor-of-PC-mouse-dies-18762
  6. 6,0 6,1 6,2 http://lifeinlegacy.com/Display.aspx?weekof=2013-07-06
  7. 7,0 7,1 7,2 http://lifeinlegacy.com/display.php?weekof=2013-07-06
  8. 8,0 8,1 8,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  9. 9,0 9,1 9,2 Էնգելբարտը The New York Times Company կայքում
  10. Դուգլասը The New York Times Company կայքում
  11. Դուգլաս Էնգելբարտը 2020,Encyclopædia Britannica կայքում
  12. https://www.nationalmedals.org/laureates
  13. 13,0 13,1 «Изобретатель компьютерной мыши Дуглас Энгельбарт скончался в возрасте 88 лет»։ OSZone։ Վերցված է 2013-07-04 
  14. «Mouse inventor strives for more»։ BBC News Online։ 2001-11-05։ Վերցված է 2012-02-25 
  15. «Скончался изобретатель компьютерной мыши Дуглас Энгельбарт»։ Открытые системы։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-07-ին։ Վերցված է 2013-07-04 
  16. Lowood Henry (դեկտեմբերի 19, 1986)։ «Douglas Engelbart Interview 1, Stanford and the Silicon Valley: Oral History Interviews]»։ Stanford University։ Վերցված է հունիսի 17, 2012 
  17. Dalakov Georgi։ «Biography of Douglas Engelbart»։ History of Computers։ Վերցված է հուլիսի 29, 2012 
  18. Lowood, Henry (1986-12-19)։ «Douglas Engelbart. Interview 1.»։ stanford.edu (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-18-ին։ Վերցված է 2012-02-25 
  19. «Citation Recipients»։ Sigma Phi Epsilon։ էջ 5։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 24, 2013-ին։ Վերցված է օգոստոսի 14, 2013 
  20. «Prominent Alumni: Business»։ Sigma Phi Epsilon։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 14, 2013-ին։ Վերցված է օգոստոսի 14, 2013 
  21. 21,0 21,1 Dr. Douglas C. Engelbart (2011-04-14)։ «Curriculum Vitae»։ dougengelbart.org (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-19-ին։ Վերցված է 2012-02-25 
  22. «Happy Birthday Memories»։ Happy Birthday Doug Engelbart! 
  23. «Celebrating Doug's 85th Birthday»։ The Doug Engelbart Institute։ Վերցված է ապրիլի 14, 2011 
  24. «Karen O'Leary, Palo Alto, Writer and Producer»։ Karen O'Leary Engelbart։ Վերցված է ապրիլի 14, 2011 
  25. 25,0 25,1 «Technology visionary Doug Engelbart, inventor of computer mouse, dies at age of 88»։ The Washington Post։ Associated Press։ հուլիսի 3, 2013։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 5, 2013-ին։ Վերցված է օգոստոսի 14, 2013 
  26. Mike Swift (հունվարի 30, 2010)։ «Honoring a creative force in high tech: Douglas Engelbart turns 85»։ The San Jose Mercury News 
  27. «Doug Engelbart American inventor computing legend passes away»։ GigaOm։ հուլիսի 3, 2013։ Վերցված է հուլիսի 3, 2013 
  28. Crocker Dave (հուլիսի 3, 2013)։ «Doug Engelbart»։ Վերցված է հուլիսի 3, 2013 
  29. «A Lifetime Pursuit»։ The Doug Engelbart Institute։ Վերցված է օգոստոսի 11, 2013 
  30. Douglas C. Engelbart (1962-10)։ «Augmenting Human Intellect: A Conceptual Framework»։ dougengelbart.org (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-04-ին։ Վերցված է 2012-02-27 
  31. «X-y position indicator for a display system» 
  32. Tweney Dylan (2008-12-09)։ «Dec. 9, 1968: The Mother of All Demos»։ Wired News։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-12-ին։ Վերցված է 2012-02-29 
  33. «Дуглас Энгельбарт. Демонстрация всех времен и народов»։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-29-ին։ Վերցված է 2014-11-19 
  34. «Douglas Engelbart, Foresight Advisor, Is Awarded National Medal of Technology»։ Update 43 (Foresight Institute)։ դեկտեմբերի 30, 2000։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 19, 2008-ին։ Վերցված է ապրիլի 15, 2011 
  35. «Lovelace lecture»։ British Computer Society։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 31, 2013-ին։ Վերցված է հուլիսի 14, 2013 

Արտաքին հղումներԽմբագրել