Դուբրովնիկի երկրաշարժ
Դուբրովնիկի երկրաշարժ (խորվ.՝ Potres u Dubrovniku), երկրաշարժ, որ տեղի է ունեցել 1667 թվականի ապրիլի 6-ին՝ առավոտյան ժամը ութին[1]։
Դուբրովնիկի երկրաշարժ | |
---|---|
![]() Երկրաշարժի ընդգրկման տարածքը | |
Տեսակ | երկրաշարժ |
Երկիր | ![]() |
Տեղանք | Դուբրովնիկ |
Տարեթիվ | ապրիլի 6, 1667 |
Տուժած երկրներ (տարածաշրջաններ) | Խորվաթիա |
Զոհվածներ | 5.000 |
Երկրաշարժը երկու ամենաավերիչ երկրաշարժերից է Խորվաթիայի տարածքում վերջին 2.400 տարիների ընթացքում և ամենից խոշորը Դուբրովնիկի տարածքում։ Երկրաշարժի արդյունքում քաղաքը գրեթե ամբողջովին ավերվել է, մահացել է մի քանի հազար մարդ. նշվում է 3.000-5.000, երբեն էլ ավելի[2]։ Մահացողների թվում է եղել նաև քաղաքի տիրակալը։
ՆկարագրությունԽմբագրել
Երկրաշարժի ժամանակ քաղաքի վրա քարեր են թռել Սըրջ բլրից, որոնք ավերել են իրենց ճանապարհին հանդիպած ամեն ինչ։ Երկրաշարժից հետո առաջացած ցունամին ավերել է նավահանգիստը, իսկ այնտեղ կայանած նավերը ափ են շպրտվել ու ջարդվել ալլիքների ազդեցությամբ։ Հողը ճեղքվել է, իսկ երկինքը՝ մթնել վերև բարձրացած փոշուց։ Երկրաշարժից հետո սկսված հրդեհը չի մարել հետագա 12 օրերին և ոչնչացրել է մշակութային ու նյութական մեծ թվով արժեքներ։
Այդ ժամանակ Դուբրովնիկը եղել է Դուբրովնիկի հանրապետության մայրաքաղաքը, և երկրաշարժը սկզբնավորել է նրա ծաղման ավարտը[3]։ Գաղտնի խորհրդական Պյոտր Տոլստոյը, որ հանրապետություն է այցելել 17-րդ դարի վերջին, իր օրագրում գրել է. «Այդ Դուբրովնիկ քաղաքում շատ տներ ավերված են և պալատական շինությունները՝ քանդված։ Ասում են, որ քաղաքը մոտ երեսուն տարի առաջ Աստծո ուղարկված ալիքից ճեղքվել է»[4]։
Քանի որ երկրաշարժից քանդվել է քաղաքային շինությունների 68 %-ը[5], Դուբրովնիկի հանրապետության կառավարությունն օրենք է ընդունել հետագա դարերում քաղաքի ապագա կերպարանքի մասին։ Այդ կերպարանքը պահպանվել է մինչ օրս։ Ներկայումս հրդեհից խուսափելու և նրա տարածումը կանխելու համար օրենք է ընդունվել, որ Հին քաղաքի բոլոր տներում խոհանոցները լինեն վերին հարկերում։
Աղետն իր լատիներեն բանաստեղծություններում նկարագրել է բարոկկո ոճի բանաստեղծ, գիտնական ու դիվանագետ Ստեպան Գրադիչը։
Բացի Դուբրովնիկից՝ ավերվել են Կոտորի ծոցի մի քանի քաղաքներ ևս, մասնավորապես Կոտորն ու Պերաստը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Dubrovnik: A History» Робин Харрис
- ↑ «Earthquake Monitoring and Seismic Hazard Mitigation in Balkan Countries» by Eystein Sverre Husebye
- ↑ «Between the Double Eagle and the Crescent:» The Republic of Dubrovnik by Zdenko Zlatar
- ↑ Lib.ru/Классика: Толстой Петр Андреевич. Путешествие стольника П. А. Толстого по Европе (1697-1699)
- ↑ «Достопримечательности Дубровника»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին
ԳրականությունԽմբագրել
- Balija Petrica (April 2015)։ «Sve se razgrabi ko je bolje mogo: krađe iz ruševina nakon dubrovačkog potresa iz 1667. godine» [Loot and prey while you may: thefts in the aftermath of the 1667 Great Earthquake of Dubrovnik] (PDF)։ Anali Zavoda za povijesne znanosti Hrvatske akademije znanosti i umjetnosti u Dubrovniku (խորվաթերեն) (53/1): 149–193։ Վերցված է մայիսի 7, 2020
Արտաքին հղումներԽմբագրել
- «The Earthquake Engineering Online Archive Jan Kozak Collection: Image» (չաշխատող հղում) Dubrovnik (Ragusa) destroyed by earthquake and fire.
- «Potresi at duzs.hr»։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-11-ին
- «Potres u Dubrovniku 1667. godine»։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-08-ին։ Վերցված է 2020-05-13