Դորոթի Քենինգ Միլլեր

ամերիկացի համադրող

Դորոթի Միլլեր (անգլ.՝ Dorothy Miller, ամբողջական անվանում՝ Դորոթի Քենինգ Միլլեր, փետրվարի 6, 1904(1904-02-06) կամ 1904[1], Hopedale, Վուստեր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - հուլիսի 11, 2003(2003-07-11)[2], Գրինվիչ Վիլիջ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գեղարվեստական համադրող։

Դորոթի Քենինգ Միլլեր
Ծնվել էփետրվարի 6, 1904(1904-02-06) կամ 1904[1]
ԾննդավայրHopedale, Վուստեր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 11, 2003(2003-07-11)[2]
Մահվան վայրԳրինվիչ Վիլիջ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՍմիթ Քոլեջ[1] և The Newark Museum of Art? (1926)[3]
Ազդվել էJohn Cotton Dana?[3]
Մասնագիտությունֆոնդապահ և արվեստագետ
ԱշխատավայրՆյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան[1]
ԱմուսինEdgar Holger Cahill?[1]
Պարգևներ և
մրցանակներ

Նա ժամանակակից ամերիկյան արվեստի ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է եղել 20-րդ դարի կեսից ավելիի ընթացքում[4]։ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում (MoMA)[5] առաջին մասնագիտորեն վերապատրաստված համադրող Դորոթի Միլլերը շատ քիչ կանանցից մեկն է եղել, որն զբաղեցրել է թանգարանային նման պատասխանատու պաշտոն[6]։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1904 թվականի փետրվարի 6-ին Հոպեդեյլում, Մասաչուսեթս, Արթուր Բարեթ Միլլերի և կնոջ՝ Էդիթ Ալմենա Քենինգի ընտանիքում։ Նա մեծացել է Նյու Ջերսի նահանգի Մոնկլեր քաղաքում։

1925 թվականին՝ ավարտելով Սմիթի կանանց մասնավոր քոլեջը, Դորոթին շարունակել է ուսանել Նյու Յորքի թանգարանում (այն ժամանակ երկրի ամենաստեղծագործական և հավակնոտ թանգարաններից մեկը)՝ Ջոն Քոթոն Դանանի մոտ և աշխատել այնտեղ 1926-ից 1929 թվականներին։ 1930-1932 թվականներին նա աշխատել է տիկին Հենրի Լանգի մոտ[7]՝ ցուցակագրելով և հետազոտելով բնիկ ամերիկացիների արվեստի հավաքածուն, որը նվիրաբերվել է Մոնկլեր արվեստի թանգարանին։

 
Հոլգեր Քեհիլ, 1938 թվական
 
Man at the Crossroads ֆրեսկոյի վերստեղծված տարբերակը

1930-ական թվականների սկզբին Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը եղել է քաղաքի տարբեր վայրերում։ 1933 թվականին Դորոթիին ուշադրություն է դարձրել թանգարանի առաջին տնօրեն Ալֆրեդ Բարրը, երբ նա և Հոլգեր Քեհիլը (որի հետ Միլլերն ապրել է Գրինվիչ Վիլիջում և ում հետ նա ամուսնացել է 1938 թվականին) ղեկավարել են քաղաքի առաջին քաղաքային արվեստի ցուցահանդեսը՝ Ռոքֆելլերների ընտանիքի կողմից նվիրաբերված սենյակում։ Որոշ մասնակից նկարիչներ ցանկացել են բոյկոտել ցուցահանդեսը այն բանից հետո, երբ Դիեգո Ռիվերայի Man at the Crossroads ֆրեսկոն միտումնավոր ոչնչացվել է Ռոքֆելլեր կենտրոնի կառուցման ժամանակ։

Միլլերը խնդրել է Ալֆրեդ Բարրին միջամտել, ինչը նա արել է։ Շուտով նա գնացել է թանգարան՝ նրանից աշխատանք խնդրելու։ Բարրը 1934 թվականին նրան աշխատանքի է ընդունել որպես իր օգնական համադրող։ Աշխատանքային հաջորդ տարիների ընթացքում նա բարձրացել է «կարիերայի սանդուղքով»՝ դառնալով Բարրի հուսալի աշխատակիցը, իսկ 1947 թվականին՝ թանգարանային հավաքածուների համադրող։ 1959 թվականին Դորոթի Միլլերը նշանակվել է One Chase Manhattan Plaza արվեստի կոմիտեում, որտեղ նա ծառայել է Գորդոն Բանսհաֆթի (Skidmore, Owings & Merrill-ի գլխավոր դիզայներ), Ռոբերտ Հեյլի (ամերիկյան նկարչության համադրող Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում), Ջեյմս Սուինիի (Սողոմոն Գուգենհայմի թանգարանի տնօրեն), Փերի Ռաթբոնի (Բոստոնի Գեղարվեստի թանգարանի տնօրեն) և Ալֆրեդ Բարրի հետ։

1968 թվականին Միլլերը նշանակվել է Նյու Յորքի Ալբանի նահանգի նահանգապետ Նելսոն Ա. Ռոքֆելլերների Empire State Plaza արվեստի հավաքածուի ժամանակակից արվեստի ընտրության հանձնաժողովի կազմում։ 1969 թվականին MoMA-ից թոշակի անցնելուց հետո Դորոթի Միլլերը դարձել է Ռոքֆելլերների համալսարանի, Նյու Յորքի և Նյու Ջերսիի նավահանգիստների, ինչպես նաև Հիրշհորն թանգարանի և քանդակների պուրակի հոգաբարձու և գեղարվեստական խորհրդատու։ 1984 թվականից մինչև կյանքի վերջը եղել է MoMA-ի պատվավոր հոգաբարձու։

1940-ական և 1960-ական թվականներին Դորոթի Միլլերը կազմակերպել է ժամանակակից արվեստի վեց ամերիկացիների ցուցադրություններ[8], որոնք ամերիկյան հանրությանը ներկայացրել են ընդհանուր առմամբ իննսուն արվեստագետների աշխատանքներ՝ Americans 1942: 18 Artists From 9 States, Fourteen Americans (1946), Fifteen Americans (1952), Twelve Americans (1956), Sixteen Americans (1959) и Americans 1963:

Միլլերի նշանակալի լայնամասշտաբ (միջազգային) ցուցահանդեսը եղել է The New American Painting-ը, որը ներկայացվել է 1958-1959 թվականներին եվրոպական ութ երկրներում[9]։ Այս նշանակալի ցուցահանդեսը էապես փոխել է ամերիկյան արվեստի եվրոպական ընկալումը` միջազգային լսարանի համար հաստատակամորեն հաստատելով ժամանակակից ամերիկյան գեղանկարչության, հատկապես ամերիկյան աբստրակտ էքսպրեսիոնիստների կարևորությունը։ Այս ցուցահանդեսային շրջագայությունը ներկայացրել է տասնյոթ նկարիչների՝ Ուիլյամ Բազիոտիսի, Ջեյմս Բրուքսի, Սեմ Ֆրենսիսի, Արշիլ Գորկու, Ադոլֆ Գոթլիբի, Ֆիլիպ Գաստոնի, Գրեյս Հարթիգանի, Ֆրանց Քլայնի, Վիլլեմ դե Կունինգի, Ռոբերտ Մադերվելի, Բարնետ Նյումանի, Ջեքսոն Պոլլոքի, Մարկ Ռոթկոյի, Թեոդորոս Ստամոսի, Քլիֆորդ Ստիլի, Բրեդլի Թոմլինի և Ջեք Տվորկովի թվով ութսունմեկ նկարները։

1959 թվականին Միլլերը ստացել է Սմիթի քոլեջի պատվավոր դոկտորի կոչում (գրագիտության դոկտոր), 1982 թվականին ստացել է պատվավոր կոչում Ուիլյամս քոլեջից, 1983 թվականին նրան շնորհվել է Skowhegan School of Painting and Sculpture մրցանակը։

Մահացել է 2003 թվականի հուլիսի 11-ին Նյու Յորքի Գրինվիչ Վիլիջում[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Holcomb A. M. Women as interpreters of the visual arts, 1820- 1979 // Womans Art Journal — 1980. — P. 75. — ISBN 978-0-313-22056-2 — ISSN 0270-7993; 2158-8457
  2. 2,0 2,1 2,2 Ottmann K. Miller, Dorothy C. // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T058270
  3. 3,0 3,1 Holcomb A. M. Women as interpreters of the visual arts, 1820- 1979 // Womans Art Journal — 1980. — P. 48. — ISBN 978-0-313-22056-2 — ISSN 0270-7993; 2158-8457
  4. Lindsay Pollock (2003 թ․ նոյեմբերի 3). «Mama MoMA». New York Magazine. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին. «Unlike her mentor, who tended to spend most of his time amid the white-glove set on the Upper East Side, Miller was most comfortable in the bohemian casualness downtown.… Her favorite hangout in the thirties was Ro <gallery> many Marie's Cafe, on 8th Street, which served cheap Romanian food and beer and had, at the time, the best salon... "At Marie's, people didn't have enough money to get drunk. People just talked and talked and talked," she said.»
  5. Wendy Jeffers (November 2003). «Dorothy C. Miller: The discerning eye of the collector-curator». Christie's art auction catalogue. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին. «Remarkable both for its quality and breadth, the Dorothy C. Miller collection echoes the lively aesthetic debates that took place in and around her Greenwich Village apartment during the intellectual genesis of Abstract Expressionist art in the 1930s and 1940s.… Alexander Calder… fabricated the mobile The Red Ghost for the focal point of the ceiling of her apartment. As Miller told the story, Calder arrived with pliers, a suitcase full of wires and various biomorphic shapes which, after mounting a rickety wooden stepladder, he hung from a chandelier finial in her ceiling.»
  6. Rona Roob (September 2003). «Dorothy C. Miller 1904-2003 - Front Page - Obituary». Art in America. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին. Robert Rosenblum: «Dorothy Miller… played a brilliant role in tracing, at the right time and in the right place, two astonishing decades of American art. She wrote a major history of those incredible years … through a series of living visual events that steered spectators, both sophisticated and naive, through the most uncharted and thrilling seas the New York art world has ever known.»
  7. «MRS. HENRY LANG, A PATRON OF*IRTS». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  8. John Russell (1982 թ․ փետրվարի 5). «Art: She Found the New in American Painting». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 21-ին.
  9. «The New American Painting: As Shown in Eight European Countries, 1958–1959». Questia Online Library. Museum of Modern Art. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 21-ին.
  10. «Dorothy Miller Is Dead at 99; Discovered American Artists». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել