Դորոթի Էմմա Արզներ (անգլ.՝ Dorothy Emma Arzner, հունվարի 3, 1897(1897-01-03) կամ հունվարի 3, 1900(1900-01-03)[1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] - հոկտեմբերի 1, 1979(1979-10-01)[1], Լա Կինտա, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ռեժիսոր։ Նրա ռեժիսորական կարիերան գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերում ընդգրկում է 1921-ական թվականների վերջից 1940-ական թվականների սկզբի շրջանը։ Այս ամբողջ ընթացքում եղել է միակ կինը, որն աշխատել է այս ոլորտում։

Դորոթի Արզներ
Ծննդյան թիվ՝հունվարի 3, 1897(1897-01-03) կամ հունվարի 3, 1900(1900-01-03)[1]
Ծննդավայր՝Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
Վախճանի թիվ՝հոկտեմբերի 1, 1979(1979-10-01)[1]
Վախճանի վայր՝Լա Կինտա, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ[2]
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, մոնտաժող, սցենարիստ, թատերական պրոդյուսեր, ռադիո պրոդյուսեր, advertising person և ռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0002188

Վաղ կյանք և կարիերա խմբագրել

Դորոթի Արզները ծնվել է Սան Ֆրանցիսկոյում, մեծացել Լոս Անջելեսում, որտեղ նրա հայրն ունեցել է ռեստորան, ուր այցելել են բազմաթիվ հոլիվուդյան նշանավոր մարդիկ։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարան՝ բժիշկ դառնալու մտադրությամբ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, սահմանագծում բուժքույր աշխատելու համար թողել է ուսումը։ Պատերազմի ավարտից հետո, Դորոթին որոշել է չշարունակել ուսումը, և, կինոստուդիա կատարած այցից հետո որոշել է սկսել ռեժիսորի կարիերա։

Տնօրեն Դեմիլ Վիլյամի հետ կապի միջոցով աշխատանք է ստացել Paramount Pictures կինոընկերությունում։ Սկսել է իր աշխատանքը սղագրուհի աշխատելով։ Հետագայում դաձել է սցենարիստ, դրանից հետո զբաղեցրել է մոնտաժորի պաշտոնը և կես տարվա ընթացքում արագ յուրացրել է աշխատանքը։ Նրա առաջին աշխատանքը, որպես ռեժիսոր և մոնտաժող, դարձել է հայտնի դասական «Արյուն և ավազ» ֆիլմը, որի գլխավոր դերում Ռուդոլֆ Վալենտինոն է։ Շուտով Դորոթին պարգևատրվել է իր որակյալ աշխատանքի համար։ Պրոդյուսեր Ջեյմս Քրուզը ռեժիսորի տաղանդով տպավորված, Դորոթիին առաջարկել է իր մի քանի ֆիլմերում աշխատել որպես սցենարիստ և ռեժիսոր։ Արզները «Paramount»-ի համար ավելի քան 50 ֆիլմերի վրա կատարած աշխատանքի շնորհիվ մեծ հաջողության է հասել։ 1927 թվականին թողարկվել է «Մոդա կանանց համար» ֆիլմը, որը մեծ շահույթ է բերել ստուդիային։

«Paramount»-ում Արզները նկարահանել է իր առաջին ձայնային ֆիլմը՝ «Բուռն երեկույթը», որի գլխավոր դերը կատարել է Կլարա Բոուն։ Որպեսզի Բոուն կարողանա ազատ տեղաշարժվել նկարահանման հրապարակում, Արզները բարձրախոս է դրել գավազանի վրա, ստեղծելով առաջին բարձրախոսային բումը։ «Բուռն երեկույթը» հաջողություն է ունեցել քննադատների շրջանում և զբաղեցրել 3-րդ հորիզոնականը 1929 թվականի ամենաշահութաբեր ֆիլմերի շարքում։ Ֆիլմը, որի գործողությունը ծավալվում է օրիորդաց քոլեջում, բովանդակել է լեսբիական դրդապատճառներ՝ այս ենթատեքստը հաճախ է օգտագործվել Արզների աշխատանքներում։ Հաջորդ երեք տարիների նրա ֆիլմերը ակնհայտորեն չեն համապատասխանում Հեյսի օրենսգրքի սկզբունքներին։

1932 թվականին Արզները թողել է «Paramount»-ը, որպեսզի սկսի մի քանի ստուդիաների համար աշխատել որպես անկախ պրոդյուսեր։ Այս ժամանակահատվածում նկարահանված ֆիլմերը նրա ամենահայտնի նկարներից են։ Դրանք կարիերայի մեկնարկ են դարձել բազմաթիվ դերասանուհիների, այդ թվում՝ Քեթրին Հեփբըրնի, Ռոզալինդ Ռասելի, Սիլվիա Սիդնիի և Բոլ Լյուսիլի համար։ 1936 թվականին Արզները դարձել է առաջին կինը, որը միացել է Ամերիկայի ռեժիսորների նորաստեղծ գիլդիային։

Անհայտ պատճառով (հնարավոր է՝ հիվանդությունից հետո կազդուրվելու ցանկության պատճառով) Արզները 1943 թվականին դադարել է ֆիլմեր նկարահանել։ Նրա ընկերուհին՝ Ջոան Քրոուֆորդը, որը եղել է Pepsi-ի նախկին դեմքը, Արզներին խնդրել է մոնտաժել մի քանի գովազդային հոլովակներ։ Եվ հետագա տարիներին Դորոթին շարունակել է աշխատել հեռուստատեսությունում՝ որպես գովազդային հոլովակների և բանակային ուսումնական ֆիլմերի ռեժիսոր։ Նաև պիեսներ է բեմադրել, իսկ 60-70-ական թվականներին որպես պրոֆեսոր է աշխատել UCLA կինոդպրոցում, որտեղ սցենարային և ռեժիսորական արհեստ է սովորեցրել մինչև 1979 թվականը՝ իր մահը։

Անձնական կյանք և մահ խմբագրել

Արզները ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել մի քանի դերասանուհիների հետ։ Բայց իր կյանքի մեծ մասը՝ սկսած 1930 թվականից մինչև իր մահը ապրել է պարուհի և խորիոգրաֆ Մերիոն Մորգանի հետ։

Արզները մահացել է 82 տարեկան հասակում Լա Քուինտայում, Կալիֆորնիա, նրա մարմինը դիակիզել են, իսկ մոխիրը ոչնչացրել։

Հիշատակ խմբագրել

Կինոարդյունաբերության մեջ ունեցած նվաճումների համար Արզները պարգևատրվել է 1500 համարանիշով «Աստղ»-ի` Հոլիվուդյան փառքի ծառուղիում, որը գտնվում է Վայն փողոցում։

Գրականություն խմբագրել

Բանաստեղծ-դրամատուրգ Ռիչարդ Վոգան Մյուրեյը 2000 թվականին գրել է պատմվածք-ներկայացում Տեսախցիկ, կին ( Camera, Woman), որը նկարագրում է Արզների կարիերայի վերջին օրը։ Այս պատմության մեջ Արզները և Օբերոնը նկարագրվել են որպես սիրահարներ, իսկ Արզները նկարագրվել է նաև որպես «բնորոշ» ռեժիսոր, որը ցանկանում է, որ իր սիրեկանը դառնա առաջատար դերասանուհի։ Ներկայացումը բաղկացած է եղել չորս գործողությունից, իսկ էպիլոգը՝ հարցազրույցի տեսքով, որը պարունակում է Արզների հայտնի հայտարարությունները։

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր
Տարեթիվ Հայերեն անվանումը Բնօրինակը Ծանոթագրություններ
1922 Արյուն և ավազ Blood and Sand Նկարահանվել են լրացուցիչ նյութեր, որոնք ներկայացված չեն թիթրերում
1927 Նորաձևությունը կանանց համար է Fashions for Women
Տաս ժամանակակից պատվիրաններ Ten Modern Commandments
Ստացեք ձեր ամուսնուն Get Your Man
1928 Մանհեթեն կոկտեյլ Manhattan Cocktail Կորած է, բացառությամբ Սլավկո Վորկապիչի մոնտաժը, որը թողարկվել է 2005 թվականին ՝ որպես «Անտեսանելի կինո»
1929 Բուռն երեկույթ The Wild Party
1930 Դիմահարդարումը լվանալով Behind the Make-Up Թիթրերում նշված չէ
Սառան և ոևդին Sarah and Son
Զինվորական շքերթ Paramount on Parade Համահեղինակ
Ինչ որ մեկի կինը Anybody’s Woman
1931 Սեր և պատիվ Honor Among Lovers
Աշխատող աղջիկներ Working Girls
1932 Ուրախ ենք գլորվում դժոխք Merrily We Go to Hell
1933 Քրիստոֆեր Ստրոնգ Christopher Strong
1934 Նանա Nana
1936 Քրեյգի կինը Craig’s Wife
1937 Միսիս Չեյնիի վերջը The Last of Mrs. Cheyney Թիթրերում նշված չէ
Հրս կարմիր հագուստով էր The Bride Wore Red
1940 Պարիր, աղջիկ, պարիր Dance, Girl, Dance
1943 Սկզբում գալիս է տղամարդկությունը First Comes Courage
 
Արյուն և ավազ ֆիլմի շապիկը։ Ֆիլմը դարձավ Դորոթի Արզների առաջին խոշոր աշխատանքը։
Մոնտաժոր
Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Ծանոթագրություն
1919 Չափից ավելի է Ջոնսոն Too Much Johnson
1920 Վեց լավագույն մառան The Six Best Cellars
1922 Արյուն և ավազ Blood and Sand
1923 Փակ ֆուրգոն The Covered Wagon
Ռագգլզը Ռեդ-Գեփից Ruggles of Red Gap
1924 Ֆիլմերի Մերթոն Merton of the Movies
Ինեզը Հոլիվուդից Inez from Hollywood
1926 Հին զրահակիրներ Old Ironsides
Սցենարիստ
Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Ծանոթագրություններ
1924 Ինեզը Հոլիվուդից Inez from Hollywood
Սահմանի ցեղատեսակը Breed of the Border
1925 Կարմիր Կիմոնա The Red Kimona Ադապտացիա
Երբ տղամարդիկ սիրախաղում են When Husbands Flirt Սյուժե
1926 Հին զրահակիրներ Old Ironsides Թիթրերում նշված չէ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորոթի Արզներ» հոդվածին։