Դորիս Լոյթհարդ (գերմ.՝ Doris Leuthard, ապրիլի 10, 1963(1963-04-10)[1][2][3], Merenschwand, Muri District, Արգաու, Շվեյցարիա), շվեյցարացի քաղաքական գործիչ և իրավաբան։ 2 անգամ (2010 և 2017 թվականներին) ընտրվել է Շվեյցարիայի նախագահ, ներկայացնում է Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունը, 2004-2006 թվականներին եղել է այդ կուսակցության նախագահ։

Դորիս Լոյթհարդ
գերմ.՝ Doris Leuthard
Դրոշ
Դրոշ
Շվեյցարիայի նախագահ
հունվարի 1, 2017 - դեկտեմբերի 31, 2017
Նախորդող Յոհան Շնայդեր Ամմանն
Հաջորդող Ալեն Բերսե
Դրոշ
Դրոշ
Շվեյցարիայի նախագահ
հունվարի 1, 2010 - դեկտեմբերի 31, 2010
Նախորդող Հանս-Ռուդոլֆ Մերց
Հաջորդող Միշելին Կալմի-Ռեյ
Դրոշ
Դրոշ
Շվեյցարիայի Դաշնային խորհրդի անդամ
 2006 թվականի օգոստոսի 1-ից
Նախորդող Ժոզեֆ Դեյս
 
Կուսակցություն՝ CVP/PDC/PPD?
Կրթություն՝ Ցյուրիխի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ծննդյան օր ապրիլի 10, 1963(1963-04-10)[1][2][3] (60 տարեկան)
Ծննդավայր Merenschwand, Muri District, Արգաու, Շվեյցարիա
Քաղաքացիություն  Շվեյցարիա[2]
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

Դորիս Լոյթհարդը ծնվել է 1963 թվականի ապրիլի 10-ին Մերենշվանդում։ Ավարտել է Ցյուրիխի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1991-2006 թվականներին աշխատել է որպես իրավաբան։ 1997-2000 թվականներին եղել է Արգաուի կանտոնային խորհրդի պատգամավոր, իսկ 1999-2006 թվականներին՝ Շվեյցարիայի ազգային խորհրդի պատգամավոր։

2006 թվականին՝ Ժոզեֆ Դեյսի պաշտոնաթողությունից հետո, վերջինիս փոխարեն Դորիս Լոյթհարդն ընտրվել է Դաշնային խորհրդի անդամ՝ դառնալով դաշնային դեպարտամենտի ղեկավար տնտեսական հարցերի գծով, ինչով խախտվել է այն ավանդույթը, ըստ որի՝ Դաշնային խորհրդի անդամը փոխարինվել է նույն լեզվական խմբի ներկայացուցչով։ Նա դարձել է Դաշնային խորհրդի 109-րդ անդամը և 5-րդ կինն այդ պաշտոնում։

2008 թվականին ընտրվել է Շվեյցարիայի՝ 2009 թվականի փոխվարչապետ՝ 198 ձայնից հավաքելով 173-ը։ 2009 թվականի դեկտեմբերի 2-ին ընտրվել է Շվեյցարիայի՝ 2010 թվականի նախագահ՝ ստանալով 183 ընտրողներից 158-ի աջակցությունը[4]։

2015 թվականի դեկտեմբերին Դորիս Լոյթհարդն ընտրվել է Շվեյցարիայի՝ 2016 թվականի փոխնախագահ, իսկ 2016 թվականի դեկտեմբերի 7-ին կրկին ընտրվել է Շվեյցարիայի նախագահ՝ ստանալով 188 ձայն[5]։ Նախագահի պարտականություններն ստանձնել է 2017 թվականի հունվարի 1-ին[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,0 2,1 2,2 Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.)Bern: 1998.
  3. 3,0 3,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  4. Neue Schweizer Bundespräsidentin gewählt(չաշխատող հղում)(գերմ.)
  5. В Швейцарии избрали нового президента.
  6. «Дорис Лойтхард вступила в должность президента Швейцарии». People.cn. 2017 թ․ հունվարի 3. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել