Դորիան Էլեկտրա Ֆրիդկին Գոմբերգը (անգլ.՝ Dorian Electra Fridkin Gomberg, հունիսի 25, 1992(1992-06-25), Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի երգիչ, երգահան և կատարողական արտիստ։ Առավել հայտնի է իր ոչ նորմատիվ հագուստներով ու վիզուալ և երաժշտական ոճով, որն, ի թիվս այլի, ներառում է High Concept ժանրի տեսահոլովակներ։ Էլեկտրայի գործերում բարձրացվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են գենդերն ու սեռականությունը՝ միաժամանակ հարցադրելով պահպանողական ու ճնշող նորմերին։ Էլեկտրան թողարկել է երկու ալբոմ․ առաջինը՝ Flamboyant-ը, թողարկվել է 2019 թվականին, երկրորդը՝ My Agenda-ն, 2020 թվականին։

Դորիան Էլեկտրա
Ծնվել էհունիսի 25, 1992(1992-06-25) (31 տարեկան)
Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերփոփ, experimental pop?, hyperpop?, futurepop?, avant-pop? և ալտերնատիվ ռոք
Մասնագիտությունհեղինակ-կատարող և կոմպոզիտոր
ԿրթությունՇիմեր քոլեջ և School of the Woods – Montessori?
Կայքdorianelectra.com
 Dorian Electra Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

Էլեկտրային հայտնիություն բերած առաջին գործերից էր «I'm in Love with Friedrich Hayek» տեսահոլովակը, որում արտիստն անդրադառնում է ավստրիացի տնտեսագետ Ֆրիդրիխ Հայեկի գաղափարախոսությանը[1]։

Քաղաքական ու տնտեսական հարցերին վերաբերող մյուս գործերից են «Roll with the Flow», «FA$T CA$H» և «Party Milk» տեսահոովակները։

Էլեկտրայի երգերում քննարկվող թեմաներում գերակշռում են գենդերային ինքնության, ինտերսեկցիոնալ ֆեմինիզմի, քվիր հիմնահարցերի ու տոքսիկ մասկուլինության թեմաները։

Այս կոնտեքստում նրա հայտնի գործերից են Man To Man-ը, Adam and Steve-ը[2], Flamboyant-[3] ը, Emasculate-[4] ը և այլք։

Անձնական կյանք խմբագրել

Դորիան Էլեկտրան նույնականանում է որպես քվիր և գենդերֆլյուիդ[5]։ Անգլերենում օգտագործում է they/them դերանունները (անգլ․) ։ Նրա մոտ ախտորոշվել է Ուշադրության պակասի և հիպերակտիվության խանգարում։ Էլեկտրան ծագումով հրեա է[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «This is the Best They Can Do? - Students For Liberty». web.archive.org. 2012 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
  2. «Dorian Electra calls out YouTube for giving an 18+ rating to their Adam & Steve music video». GAY TIMES (բրիտանական անգլերեն). 2020 թ․ փետրվարի 28. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
  3. Dorian Electra - Flamboyant (Official Video), Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին
  4. Dorian Electra - Emasculate (Official Audio), Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին
  5. Dazed (2019 թ․ ապրիլի 25). «Get to know Dorian Electra, the Liberace of fantasy pop music». Dazed (անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
  6. Russell, Erica; Russell, Erica (2019 թ․ հուլիսի 17). «How Dorian Electra Channels Camp & Queer Culture On Their 'Whimsically Self-Aware' Debut Album». Billboard (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 7-ին.