Դովլաթ Գարանֆիլյան

հայ նկարիչ

Դովլաթ Գևորգի Գարանֆիլյան (Ղարանֆիլյան) (1897[1], Զեյթուն, Օսմանյան կայսրություն[1] - մարտի 1, 1952(1952-03-01)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ նկարիչ, գորգագործ։

Դովլաթ Գարանֆիլյան
Ծնվել է1897[1]
ԾննդավայրԶեյթուն, Օսմանյան կայսրություն[1]
Վախճանվել էմարտի 1, 1952(1952-03-01)[1]
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ, գորգագործ և վերականգնող

Կենսագրություն խմբագրել

1922 թվականին ավարտել է Հալեպի գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանը՝ արևելյան մանրանկարչություն և գորգագործություն մասնագիտությամբ։ Մինչև 1916 թվականը Սուլեյմանիա քաղաքում նկարչություն է սովորել պրոֆեսոր Մեսրոպ Քյոշուգյանի մետ[2]։

1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ աքսորվել է Դեյր-էլ-Զոր։ 1919-1923 թվականներին աշխատել է Հալեպում, գորգի արհեստանոցում, միաժամանակ սովորել տեղի գեղարվեստական դպրոցի արևելյան մանրանկարչության բաժնում։ 1924 թվականին ներգաղթել է Խորհրդային Հայաստան, հիմնադրել գորգի առաջին արհեստանոցը։

1927 թվականին բացել է անհատական ցուցահանդես Երևանում։

 

Գարանֆիլյանը խորհրդային գորգարվեստում դիմանկարային ժանրի սկզբնավորողն է։ Հեղինակ է 22 դիմանկարային և մի քանի տասնյակ զարդանկարային գորգերի։ Լավագույն աշխատանքներից են՝ Մաքսիմ Գորկու (1932 թվական, նվիրել է Գորկուն), Ֆրանկլին Ռուզվելտի (ԽՍՀՄ կառավարության պատվերով, 1935 թվականին ցուցադրվել է Նյու Յորքի միջազգային ցուցահանդեսում, այժմ գտնվում է նախկին նախագահի տուն-թանգարանում) գորգ-դիմանկարները։

Խորհրդային պետության ղեկավարների դիմանկարներով գորգերը գտնվում են նախկին ԽՍՀՄ տարբեր քաղաքների (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Թբիլիսի, Երևան) թանգարաններում։

Գորգ-դիմանկարներ՝

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 29