Դորթքիլիսա (Արդահանի գավառ)

(Վերահղված է Դոռթ-Քիլիսաից)

Դորթքիլիսա, գյուղ Արևելյան Հայաստանում, Կարսի մարզի Արդահանի գավառում։ Գտնվում էր Արդահան քաղաքից 29 կմ հարավ-արևմուտք, Արդահան-Օլթի ճանապարհի վրա։

Գյուղ
Դորթքիլիսա
ԵրկիրԱրևելյան Հայաստան
ԵրկրամասԱրդահանի գավառ
Այլ անվանումներԴոռթ-Քիլիսա
Ազգային կազմհույներ
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ75700
Դորթքիլիսա (Արդահանի գավառ) (Աշխարհ)##
Դորթքիլիսա (Արդահանի գավառ) (Աշխարհ)

Անվան ստուգաբանություն խմբագրել

Գյուղի անվանումը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «չորս եկեղեցի»։

Պատմություն խմբագրել

Հնում եղել է հայաբնակ գյուղ։ XX դարի սկզբին բնակիչներն արդեն հույներ էին։

Բնակչություն խմբագրել

1907 թվականին ուներ 337 հույն բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Դորթքիլիսայի մոտ կային հայկական 4 եկեղեցիների ավերակներ[1]։

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 141