Դոն Ժուան, կամ Քարե հյուրը

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դոն Ժուան (այլ կիրառումներ)

Դոն Ժուան կամ Քարե Հյուրը, ֆրանսիացի նշանավոր դրամատուրգ Ժան Բատիստ Մոլիերի ստեղծագործությունը։ Այն առաջին անգամ ներկայացվել է 1665 թվականի փետրվարի 15-ին Փարիզում` Պալե Ռուալայի բեմում։ Սգանարելի դերում հանդես է եկել ինքը՝ Մոլիերը։ Հեղինակի կենդանության օրոք կատակերգությունը չի հրատարակվել։ Առաջին անգամ լույս է տեսել 1682 թվականին։ Մինչև 1840 թվականը հրատարակվել է կատակերգության չափածո տարբերակը, որ ստեղծել է Պիեռ Կոռնեյլի եղբայր Թոմ Կոռնեյլը։

Դոն Ժուան, կամ Քարե հյուրը
ֆր.՝ Dom Juan ou le Festin de Pierre
ՀեղինակՄոլիեր
Տեսակդրամատիկական ստեղծագործություն
Ժանրկատակերգություն
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1665
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման վայրՖրանսիա
Հրատարակման տարեթիվ1682
 Dom Juan ou le Festin de pierre Վիքիպահեստում

Կատակերգությունը բազմիցս ներկայացվել է հայ բեմի վրա։ Նշանակալից էր 1880 թվականին Թիֆլիսում Գ. Չմշկյանի բեմադրությունը, որին մասնակցում էին Ա. Սուքիասյանը` որպես Դոն Ժուան, Սիրանույշը` որպես Շարլոտ, Գ. Տեր-Դավթյանը` որպես Դիմանշ, Աստղիկը՝ որպես Էլվիրա, Վարդուհին՝ որպես Մաթյուրին և Ս. Մանդինյանը՝ որպես Պիեռո։ 1881 թվականի Թիֆլիսի մշտական դերասանախումբը Պալմի ամառանոցային թատրոնում կրկին ներկայացրել է «Դոն Ժուան»-ը՝ Մ. Մնակյանի բեմադրությամբ և մասնակցությամբ որպես Դոն Ժուան։ Ա. Մանդինյանի թարգմանությունը ներկայացվել է նաև 1886 թվականին Թֆլիսի դրամատիկական ակումբի խմբի ուժերով (ռեժիսոր և գլխավոր դերակատար Օ. Կյուրեղյան)։ Այս բեմադրության մեջ երկու դերակատարմամբ (Դոն Ալոնսո, Կոմանդորի արձան) հանդես է եկել Հովհաննես Աբելյանը։ Դոն Ժուանի կերպարը 1890 թվականին մարմնավորել է նաև Գ. Չմշկյանը։ Այդ դերի լավագույն կատարողը հայ բեմում եղավ Վահրամ Փափազյանը, որի բեմադրությամբ կատակերգությունը ներկայացվել է 1922 թվականի դեկտեմբերի 19-ին (թարգմանությունը Ա. Սեր-Հովհանյան)։

Գործող անձինք խմբագրել

  • Դոն Ժուան - Դոն Լուիսի որդին
  • Դոն Լուիս
  • Սգանարել - Դոն Ժուանի սպասյակը
  • Էլվիրա - Դոն Ժուանի կինը
  • Գուսման - Էլվիրայի ախոռապանը
  • Դոն Կարլոս, Դոն Ալոնսո - Էլվիրայի եղբայրները
  • Մուրացկան
  • Շարլոտ, Մաթյուրին - գեղջկուհիներ
  • Պիեռո - գեղջուկ
  • Կոմանդորի Արձանը
  • Պարոն Դիմանշ - առևտրական
  • Լա Ռամե - վարձու մարդասպան
  • Ռագոտեն, Լա Վիոլետ - Դոն Ժուանի սպասավորները
  • Դոն Ժուանի շքախումբը
  • Դոն Կարլոսի և նրա եղբայր Դոն Ալոնսոյի շքախմբերը
  • Ուրվական
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոն Ժուան, կամ Քարե հյուրը» հոդվածին։