Դոնում կապի զարգացման պատմության թանգարան

Դոնում կապի զարգացման պատմության թանգարան (ռուս.՝ Музей истории развития связи на Дону), մասնագիտացված թանգարան Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում, որը նվիրված է Ռոստովի մարզում կապի առաջացման և զարգացման պատմությանը։

Դոնում կապի զարգացման պատմության թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
ՀասցեՄաքսիմ Գորկու փողոց (Դոնի Ռոստով)
Հիմնադրվել է2009
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել
 
Բաժանորդների միացումը ձեռքով առաջին հեռախոսային կայաններում։

Դոնում կապի զարգացման պատմության թանգարանը բացվել է 2009 թվականի մայիսի 6-ին «Հարավային հեռահաղորդակցության ընկերություն» ԲԲԸ-ի  («ЮТК») Ռոստովի մասնաճյուղում։ Թանգարանի բացումը նվիրվել է ժամանակակից հեռահաղորդակցության ոլորտի հիմնադիր Ալեքսանդր Ստեպանովիչ Պոպովի 150-ամյա հոբելյանին։ Թանգարանը ստեղծվել է «ЮТК» ԲԲԸ-ի Ռոստովի մասնաճյուղի ղեկավար Յուրի Մետլայի նախաձեռնությամբ։

Թանգարանում ներկայացված է հեռախոսային բազմաբնույթ տեխնիկա, որը կապավորները կիրառել են 120 տարվա ընթացքում։ Ներկայացված են առանց համարը հավաքելու առաջին հեռախոսները, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների կապի միջոցները, ռադիոկայաններ և այլն։ Ցուցանմուշներից է 1942 թվականի ամերիկյան դաշտային հեռախոսը, որը թանգարանին է նվիրվել Հաղթանակի 60-ամյակի առթիվ։

Թանգարանում կարելի է ծանոթանալ Ռոստովի մարզում կապի զարգացման պատմությանը, որը սկիզբ է առնում 1885 թվականից։ Այդ ժամանակ քաղաքային դուման որոշել է քաղաքն ապահովել հեռախոսային կապով։ Կապի կայանի գործարկումը տեղի է ունեցել 1886 թվականի օգոստոսի 20-ին։ Առաջին կայանի հզորությունը եղել է 60 համար, 1913 թվականին բաժանորդների թիվը 3304 էր։ Բաժանորդների միացումը միմյանց իրականացրել են հեռախոսավարուհիները։ Հեռախոսային ցանցի շահագործմամբ զբաղվել է Կ. Զիգելի ընկերությունը[1]։

Քաղաքում հեռախոսակապի բացման պատվին 2006 թվականին քաղաքային վարչակազմի շենքի պատին փակցվել է բրոնզե տախտակ։

Ժամանակի ընթացքում կապը շրջանում զարգացել է, մեծացել է նրա ծավալը, ստեղծվել են մասնագետների պատրաստման ուսումնական հաստատություններ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ռազմաճակատ է մեկնել կապի ավելի քան 1400 մասնագետ։ Դոնի Ռոստովի ազատագրումից անմիջապես հետո՝ 1943 թվականի փետրվարին, քաղաքում սկսել է աշխատել կապը։ Ժամանակի ընթացքում քաղաքում զարգացրել են կապի բոլոր տեսակները, այդ թվում՝ հեռախոսը, հեռագիրը, ռադիոկապը, երկրի արհեստական արբանյակների միջոցով տիեզերական կապը։

Ընդամենը թանգարանում ներկայացված է շուրջ 500 ցուցանմուշ. 1905 թվականի Siemens հեռախոսից մինչև ժամանակակից բջջային հեռախոսները։ Թանգարանի ցուցափեղկային լուսանկարներում կարելի է տեսնել քաղաքային հեռախոսավարուհիներին։ Կապի զարգացման առաջին տարիներին հեռախոսավարուհի կարող էին դառնալ միայն բարձրահասակ աղջիկները։ Երկար ձեռքերով բարձրահասակ աղջիկները կարող էին հասնել լարերի միջոցով ձեռքով գործարկվող հեռախոսային միացումներին։

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. М. Б. Мартиросова Ростов-на-Дону сто лет назад: почта, телеграф, телефон - Почта и телеграф в 1914 году // Донской Временник. Архивировано из первоисточника 7 Ապրիլի 2015.