Դոնավիա
Դոնավիա, ռուսական ավիաընկերություն, որը «Աերոֆլոտ» ազգային ավիափոխադրողի 100% դուստր ձեռնարկությունն էր։ Ներքին և միջազգային թռիչքներ է իրականացրել Ռուսաստանի հարավային քաղաքներից, ինչպիսիք են Դոնի Ռոստովը, Կրասնոդարը և այլն ՝ «Աերոֆլոտ» անվանմամբ։ Ներկայումս այն դադարեցրել է իր գործունեությունը. օդային օպերատորի վկայականը հետ է կանչվել։
Պատմություն
խմբագրելԴոնավիա ավիաընկերությունը հիմնադրվել է 1925 թվականի հունիսի 15-ին։ Պատերազմից առաջ հիմնականում թռիչքներ էին իրականացնում դեպի՝ Մոսկվա, Թիֆլիս, Բաքու և Խարկով։ Երբ եկան նոր օդանավեր, ավիաընկերությունը չվերթների թիվը ավելացրեց թռչելով դեպի՝ Օրյոլ, Մին Վոդի։
1981 թվականից ավիաընկերությունը սկսեց իրականացնել կանոնավոր չվերթներ արտասահմանում։ Սոչիից Բուդապեշտ, Պրահա։ Ավելի ուշ բացվեցին շատ թռիչքներ Մերձավոր Արևելքում և Արևմտյան Եվրոպայում։
Տուրիզմ
խմբագրելԴոնավիան իրականացնում է կանոնավոր չվերթներ Ռուսաստանում։ 2013 թվականին Դոնավիան տեղափոխել է 1,353,600 ուղևոր, հասցրել 2312,6 տոննա բեռ և փոստ։ Դոնավիան իրականացրել է կանոնավոր չվերթներ հետևյալ քաղաքներում՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Դոնի Ռոստով, Ստավրոպոլ Երևան, Իստանբուլ, Եկատերինբուրգ, Օմսկ, Կրասնոդար, Տաշքենդ, Թել Ավիվ։
Չվերթ
խմբագրելԱվիաընկերության չվերթը կազմել է 10 օդանավ՝ Airbus A319[1]:
Լուսանկար | Ինքնաթիռ | Գումար | Գրանցման համարը |
---|---|---|---|
Airbus A319-100 | 10[2] | 1. VP-BBU 2. VP-BBT 3. VP-BIS 4. VP-BIV 5. VP-BNJ
6. VP-BNB 7. VP-BNN 8. VP-BQK 9. VP-BWG 10. VP-BWJ |
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Самолетный парк». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «В Донавиа прибыл десятый Airbus». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.