Դոնալդ Թրամփի նախագահության առաջին 100 օրը

Դոնալդ Թրամփի նախագահության առաջին 100 օրը սկսվել է իր երդմնակալության արարողությունից որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ, որը տեղի է ունեցել 2017 թվականի հունվարի 20-ի կեսօրին։ Դոնալդ Թրամփի նախագահության 100-րդ օրն է 2017 թվականի ապրիլի 29-ը։ Թրամփը առաջին անգամ լուսաբանել է իր նախագահության առաջին 100 օրվա կատարվելիք ծրագիրը նախագահական ընտրություններից առաջ՝ 2016 թվականի հոկտեմբերի 23-ին[1] Գեթիսբերգում, Պենսիլվանիա[2]։

Դոնալդ Թրամփը նկարագրում է իր նախագահության առաջին 100 օրվա ծրագիրը, 2016 թվականի նոյեմբերի 21

Խոստումներ խմբագրել

Թրամփե խոստացել է իր նախագահության առաջին 100 օրվա ընթացքում կատարել հետևյալ կետերը[1][3][4][5]՝

  • Նշանակել այն դատավորներին, որոնք "կհետևեն Սահմանադրությանը " և "կպաշտպանեն երկրորդ ուղղումը"
  • Կառուցել պատ ԱՄՆ հարավային սահմանին և սահմանափակել անօրինական իմիգրացիան "գործազուրկ ամերիկացիներին լավ վարձատրվող աշխատատեղեր ունենալու հնարավորության համար"
  • Վերանայել առևտրային պայմանագրերը այլ երկրների հետ և խիստ միջոցներ կիրառել աշխատատեղերը արտասահման տեղափոխող ընկերությունների համար
  • Չեղարկել և փոխարինել Պացիենտների պաշտպանության և առողջապահության բարեփոխումների ակտը (որը հայտնի նաև որպես Obamacare)
  • Չեղարկել էներգետիկայի արտադրանքների դաշնային սահմանափակումները
  • Նախաձեռնել ԱՄՆ Սահմանադրության նոր ուղղման ընդունումը Կոնգրեսի անդամների պաշտոնավարության ժամկետները սահմանափակելու համար[6][7]
  • Վերացնել «զենքից ազատ» գոտիները[8]
  • Նախագահական հրամանագրերի վերաբերյալ ընդունել «ամեն մի նոր հրամանագիր ընդունելիս, պետք է չեղարկվեն երկու հինը» սկզբունքը[9]
  • ԱՄՆ շտաբների պետերի միացյալ հանձնաժողովի ղեկավարին հանձնարարել "Ամերիկայի կենսական ինֆրաստրուկտուրան կիբերհարձակումներից և հարձակումների այլ տեսակներից պաշտպանելու համար հանդես գալ նոր ժամանակակից ծրագրով"[9]
  • Չինաստանը հայտարարել "արժութային մանիպուլյատոր"[10]

Երդմնակալություն խմբագրել

 
Թրամփը երդում է տալիս որպես ԱՄՆ Նախագահ

Առաջին 100 օրը սկսվեցին 2017 թվականի հունվարի 20-ի ժամը 12:00-ին: Այդ միջոցառումը դարձավ ԱՄՆ Նախագահի առցանց հեռարձակվող երրորդ երդմնակալությունը և առաջինը՝ սոցիալական մեդիաներով, ինչպիսին է Թվիթերը[11]։ Թրամփի երդում տալից հետո ԱՄՆ Նախագահի թվիթերյան հաշիվը՝ @POTUS-ը փոխվեց Նախագահ Թրամփի, ընդգրկելով նախկինում հրապարակված և արդեն արխիվացրած նախկին թվիթերը՝ @POTUS44 անվան տակ։ Դանդաղ տեղափոխվեցին նաև Օբայաի վարչության նախագահության օրոք հավաքված POTUS մասնակցային հաշվի բոլոր 13 միլիոն հետևորդները[12]։

Կաբինետ խմբագրել

Իշխանության փոխանցման ընթացքում Թրամփը նշել է իր կաբինետի պոտենցիալ անդամների անունները, որոնցից բոլորը՝ բացառությամբ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի և փոխնագահաի, պետք է հաստատվեն Սենատի կողմից[13]։ Փետրվարի 8-ին Թրամփի կողմից դեռ հունվարին առաջարկած թեկնածուներից վեցը՝ պետքարտուղարի (Ռեքս Թիլլերսոն), պաշտպանության (Ջեյմս Մեթիս), կրթության (Բեթսի ԴեՎոս), ներքին անվտանգության (Ջոն Քելլի), տրանսպորտի (Էլեյն Չաո) արդարադատության (Ջեֆ Սեշնս) նախարարների և թեկնածությունները հաստատվել են Սենատի կողմից (գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնում է արդարադատության նախարարը)։ Նույն ժամանակ՝ 2009 թվականին Օբամայի նախագահության առաջին 100 օրվա ընթացքում, իր թեկնածուներից բոլորը, բառացությամբ մեկի, հաստատված են եղել, իսկ 2001 թվականին հաստատվել են նորընտրի նախագահ Ջորջ Ու. Բուշի բոլոր թեկնածուները։ Թրամփի առաջարկած ֆինանսների, գյուղատնտեսության, առևտրի, էներգետիկայի, առողջապահության և սոցիալական ծառայությունների, բնակարանային շինարարության և քաղաքային զարգացման, ներքին գործերի, աշխատանքի, վետերանների գործերի նախարարների թեկնածությունները փետրվարի 7-ի դրությամբ դեռ հաստատված չեն եղել[14]։ 2017 թվականի փետրվարի 7-ի դրությամ Դոնալդ Թրամփը ուներ նորընտրի նախագահի առաջարկած կաբինետի անդամների ամենաքիչ ցանկը, բացառությամբ Ջորջ Վաշինգտոնի[15][16]։

Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ Նիքի Հեյլին 2017 թվականի հունվարի 24-ին ստացել է Սենատի աջակցությունը՝ 96 ձայն կողմ և 4 ձայն դեմ, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնին նշանակվելու համար[17]։

2017 թվականի փետրվարի 8-ին Թրամփը պաշտոնապես հայտարարել է իր կաբինետի կառուցվածը, որի մեջ պետք է լինի 24 անդամ։ 2009 թվականին Բարաք Օբամայի կողմից նշանակված Տնտեսագիտության խորհրդատուների հանձնաժողովի ղեկավարը հեռացվել է։ Ազգային հետախուզության տնօրենի և Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի պաշտոնները բարձրացվել են մինչև կաբինետի անդամների աստիճանը[18]։

Պաշտպանության նախարար խմբագրել

2017 թվականի հունվարի 20-ին՝ Թրամփի երդմնակալության օրը, Ջեյմս Մեթիսը 98 ձայն կողմ և 1 ձայն դեմ ընտրվել է ԱՄՆ պաշտպանության նախարար։ Նախկինում Մեթիսին չի հաջողվել դառնալ պաշտպանության նախարար 1947 թվականի ազգային անվտանգության օրենքի համաձայն, ըստ որի թոշակի անցած նախկին զինծառայողները իրավունք չունեն ստանալ պաշտպանության նախարարի պաշտոնը նախքան 7-ամյա ժամկետի լրացումը։ [19] 2017 թվականի հունվարի 20-ին՝ Թրամփի երդմնակալության օրը, Ջեյմս Մեթիսը 98 ձայն կողմ և 1 ձայն դեմ ընտրվել է ԱՄՆ պաշտպանության նախարար։

Ներքին անվտանգության նախարար խմբագրել

88 ձայն կողմ և 11 ձայն դեմ վիճակագրությամբ Ջոն Քելլին Թրամփի երդմնակալության օրը նույնպես առաջադրվել էր՝ որպես ԱՄՆ ներքին անվտանգության նախարար[20]։

Պետքարտուղար խմբագրել

2017 թվականի փետրվարի 1-ին ԷքսոնՄոբիլի նախկին կատարողական տնօրեն, 64-ամյա տեխասցի Ռեքս Թիլլերսոնը ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի կողմից երդվեցվել է որպես ԱՄՆ պետքարտուղար[21][22] Թրամփը առաջարկել է Թիլլերսոնի թեկնածությունը գերագույն դիվանագիտական պաշտոնը (արտաքին նախարարի պաշտոնին համարժեքը) զբաղեցնելու համար 2016 թվականի դեկտեմբերի 13-ին[23]։ 2017 թվականի հունվարի 23-ին Թիլլերսոնի թեկնածությունը հաստատվել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից[24]՝ 56 ձայն կողմից և 43 ձայն դեմ տվյալներով[21][22]։

2017 թվականի հունվարի 26-ին, երբ Թիլլերսոնը այցելել է ԱՄՆ պետքարտուղարություն, պետքարտուղարի տեղակալներ Ջոյս Էնն Բարը, Պատրիք Ֆ. Քենեդին, Միշել Բոնդը, և Ջենթրի Օ. Սմիթը միաժամանակ հրաժարական են տվել[25]։ Պետքարտուղարության աշխատակազմի նախկին ղեկավար Դեյվիդ Ուեյդը այդ հրաժարականները անվանել է "ամենախոշոր միաժամանակ հրաժարականը ինստիտուցիոնալ հիշությունից, որը ամեն մեկը կարող է հիշել."[25]: Թրամփի ադմինիստրացիան պատմել է CNN-ին, որ այդ տեղակալաները պաշտոնից ազատվել են[26], իսկ Չիկագո Թրիբյունը հաղորդել է, որ մի քանի բարձրաստիճան դիվանագետ հեռացել են Պետական քարտուղարությունից հայտարարելով, որ իրենց «պատրաստ էին մնալ իրենց պաշտոններում, սակայն չունեին նման սպասելիքներ»[27]։

Գլխավոր դատախազ խմբագրել

2017 թվականի փետրվարի 8-ին Ալաբամայի սենատոր Ջեֆ Սեյշնսը, ով հունվարին Թրամփի կողմից առաջադրված է եղել որպես գլխավոր դատախազ, հաստատվել է այդ պաշտոնում, համաձայն ԱՄՆ օրենսգրքի 28-րդ բաժնի ստանձնելով միաժամանակ նաև արդարադատության նախարարի պաշտոնը։ Սեյշնսը ԱՄՆ կառավարության իրավապահ մարմինների գլխավոր պաշտոնյա և իրավաբանն է, ում ենթակայության տակ է գտնվում 113 000 աշխատակից։ Նյու Յորք Թայմսի կողմից թեկնածուական մարտերը նկարագրվել են որպես "դառը և ռասայապես կանխորոշված" [28]: Հունվարի 30-ին Թրամփը նշանակել է Վիրջինիա նահանգի Արևելելյան շրջանի Միացյալ Նահանգների հավատարմատար Դանա Ջ. Բոենտին որպես գլխավոր դատախազի պաշտոնակար՝ մինչև Ջեֆ Սեյշնսի թեկնածության հաստատումը Սենատի կողմից[29]։ Բոենտեն փոխարինել է Սալլի Եյթսին, ում Թրամփը ազատել է աշխատանքից Արդարադատության նախարարությանը Թրամփի Միացյալ Նահանգներ մուտք գործելու սահմանափակումը հաստատող թիվ 13769 հրամանագիրը չպաշտպանելու հրահանգ տալու համար[30]։ Եյթսը ասել է, որ "այժմ ես համոզված չեմ, որ այդ հրամանագրի պաշտպանությունը համապատասխանում է [արդարադատության նախարարի] պարտականություններին, և ես համոզված չեմ, որ այդ հրամանագիրը օրինական է"[31][32]:

Նյու Յորք Թայմսը Թրամփի առաջադրած Ջեֆ Սեյշնսի թեկնածության հաստատման գործընթացը նկարագրվել է որպես "զարմանալի վիճելի"[33], իսկ Ֆոքս Նյուսը անվանել է այդ "վայրի գիշեր"[34],: CNN-ը այդ "հազվադեպ հանդիմանությունը" "ցնցող պահ" է անվանել[35], երբ սենատոր Միթչ Մաքքոնելը սենատոր Էլիզաբեթ Ուորրենին լսումների մնացյալ ժամանակ լռեցնելու համար ի մի է բերել ԱՄՆ կանոնակարգի 19-րդ կանոնը։ Մաքքոնելը[34]։ Մաքքոնելը ընդհատել է Ուրրենի խոսքը, կարդալով Քորեթա Սքոթ Քինգի և սենատոր Թեդ Քեննեդիի հեղինակած մի քանի էջ 1986 թվականի 500 էջանոց սղագրությունից Ջեֆ Սեյշնսի ենթադրական ռասայական նախապաշարմունքի վերաբերյալ, ինչը օգնել է այն ժամանակ հանրապաետականների կողմից ղեկավարված Դատական հանձնաժողովին մերժել նրա դաշնային դատավորի թեկնածությունը։ Ուորրենը անհապաղ սկսեց Սեյշնսին քննադատող սենատոր Սթրոմ Թուրմոնդին 1986 թվականին Մարթին Լյութեր Քինգի այրու՝ Քորեթա Սքոթ Քինգի կողմից գրված նամակի իր ընթերցանության ուղիղ հեռարձակումը[36], որից հետ բազմաթիվ ԶԼՄ-ներ հրապարակեցին ամբողջական տեքստը[35][37]։

Համաձայն Վաշինգտոն Փոստի Սեյշնսի "պահպանողական, պոպուլիստական հայացքները ձևավորել են" Թրամփի "վաղ քաղաքականության, այդ թվում նաև իմիգրացիայի վերաբերյալ դիրքորոշման" զգալի մասը[38]։

Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարար խմբագրել

2017 թվականի փետրվարի 10-ին հաստատվել է Թոմ Փրայսի թեկնածությունը "կառավարության $1 միլիարդանոց նախարարության"՝ ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարի (ԱՍԾՆ) պաշտոնում[39]։ ԱՍԾ նախարարությունը ընդգրկում է Առողջապահության ազգային ինստիտուտները, Հիվանդությունների վերահսկողության և նախապահպանության կենտրոնները և Մթերային ապրանքների և դեղամիջոցների վարչությունը։ Փրայսը, ով ObamaCare-ի խիստ ընդդիմադիր է, հետևելու է դրա չեղարկման և փոխարինման գործընթացին[39]։ Նա հոդվածներ է հրապարակել "փոքր, պահպանողական բժշկական ասոցիացիայում"՝ Ամերիկայի բժիշկների և վիրաբույժների ասոցիացիայում, որին պատկանում է, և որը դեմ է հանդես գալիս պարտադիր պատվաստմանը և շարունակում է պնդել, որ պատվաստանյութերը աուտիզմ են առաջացնում[40],"Թրամփի կողմից երկար ժամանակ աջակցված դավադրության վարկաբեկված տեսություն": Ի պատասխան լսումների ժամանակ սենատորներից կողմից ուղղված հարցերին թե արդյոք նա հավատում է, որ պատվաստանյութերը աուտիզմ են առաջացնում, նա պատասխանել է, որ "I think the science in that instance is that it does not".[41]:

Ֆինանսների նախարար խմբագրել

Սթիվ Մնուչինը, ով առաջադրվել է Թրամփի կողմից 2016 թվականի նոյեմբերին[42][43], 2017 թվականի փետրվարի 13-ին երկար լսումներից հետո վերջնականապես հաստատվել է՝ ԱՄՆ ֆինանսների նախարարի պաշտոնում[44][45][46][47][48]։

Շրջակա միջավայրի պահպանման գործակալության ադմինիստրատոր խմբագրել

2017 թվականի փետրվարի 16-ին 54 ձայն կողմ և 46 ձայն դեմ հաստատվել է Սքոթ Փրութի թեկնածությունը Շրջակա միջավայրի պահպանման գործակալության ադմինիստրատորի պաշտոնում[49]։ Փետրվարի 16-ին Օկլահոմայի շրջանային դատարանի դատավոր Ալեթիա Թիմոնսը հրահանգել է Փրութին Մեդիայի և ժողովրդավարության կենտրոնի կողմից դատարան փոխանցված գործով "նավթային, գազային և ածխային արդյունաբերության հետ իր կապերի հետ առնչվող հազարավոր էլեկտրոնային նամակներ տակնուվրա անել"[50]: Օրենսդիրները քննադատել են Փրութին, ով 14 անգամ դատի է տվել Շրջակա միջավայրի պահպանման գործակալության Օկլահոմա նահանգի անունից[49]։

Աշխատանքի նախարար խմբագրել

Երբ փետրվարի 15-ին Էնդրու Փազդերը հանեց իր թեկնածությունը ԱՄՆ աշխատանքի նախարարի պաշտոնի համար, նա առաջինն էր Թրամփի կաբինետի թեկնածուներից, ում «թեկնածությունը ձախողվեց»[51]։ Փազդերը, ով քննադատության առարկա էր դարձել նախկինում անօրինական իմիգրանտին որպես տան տնտեսուհի վարձելու, իր «կանանց և ռեստորանների աշխատակիցների» մասին արտահայտությունների, ինչպես նաև «1980-ականների իր չարասիրտ ամուսնալուծության» համար իր թեկնածության հաստատման լսումներից անմիջապես առաջ հրաժարական տվեց[52]։

Ոչ կաբինետային նշանակալի պաշտոններ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 A Civil War History Lesson On Trump's Visit To Gettysburg, NPR, 2016 թ․ հոկտեմբերի 23, Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին
  2. Kelly, Amita; Sprunt, Barbara (2016 թ․ նոյեմբերի 9). «Here Is What Donald Trump Wants To Do In His First 100 Days». NPR. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  3. Donald J. Trump (2016 թ․ հոկտեմբերի 22). «Donald J. Trump Delivers Groundbreaking Contract for the American Voter in Gettysburg». Donald J. Trump for President. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  4. Schoen, John W. (2016 թ․ նոյեմբերի 9). «Here's what's coming from the Trump administration». CNBC. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.
  5. These are Trump's key promises for his first 100 days, CNN, 2016 թ․ նոյեմբերի 9, Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին
  6. «Trump calls for congressional term limits, lobbyist crackdown». Fox News. 2016 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
  7. Tessa Berenson (2016 թ․ հոկտեմբերի 18). «Donald Trump Wants Term Limits For Congress». Time.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
  8. Johnson, Jenna (2016 թ․ հունվարի 8). «Donald Trump: 'I will get rid of gun-free zones on schools'». Washington Post. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
  9. 9,0 9,1 Saba, Yousef. «Trump announces executive actions for Day One». Politico.
  10. «What it means if Trump names China a currency manipulator». Associated Press. 2016 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  11. «WhiteHouse.gov Turns the Page». Washington Post. 2009 թ․ հունվարի 21. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.
  12. Selyukh, Alina. «On The Day Of White House Transitions, Twitter Shifts @POTUS To Donald Trump». NPR.
  13. Mooney, Chris; Wagner, John (2017 թ․ հունվարի 19). «Trump picks Sonny Perdue for agriculture secretary». The Washington Post. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  14. Betsy DeVos confirmed as education secretary; vice president casts historic tie-breaking vote, 2017 թ․ փետրվարի 7, Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին {{citation}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  15. Singman, Brooke (2017 թ․ փետրվարի 8). «Trump Facing Historic Delays in Confirmation Push». Fox News. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
  16. Schoen, John W. (2017 թ․ փետրվարի 24). «No President has Ever Waited This Long to Get a Cabinet Approved». CNBC. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  17. Senate Executive Session, Congressional Record, 2017 թ․ հունվարի 24, Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին The official daily record of the debates and proceedings of the U.S. Congress.
  18. «President Trump announces his full Cabinet roster» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
  19. Lamothe, Dan (2017 թ․ հունվարի 20). «James Mattis is sworn in as defense secretary, pledges to build alliances». Washington Post. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.
  20. Kopan, Tal (2017 թ․ հունվարի 20). «Senate confirms Trump's first two Cabinet members». CNN. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.
  21. 21,0 21,1 Trump cabinet: Rex Tillerson sworn in as top US diplomat, BBC, 2017 թ․ փետրվարի 2, Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին
  22. 22,0 22,1 Remarks by President Trump and Vice President Pence at Swearing-In Ceremony for Secretary of State Rex Tillerson, Washington: The White House, 2017 թ․ փետրվարի 1, Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 11-ին, Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին
  23. «Rex Tillerson, Exxon C.E.O., Chosen as Secretary of State». The New York Times. Arthur Ochs Sulzberger, Jr. 2016 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  24. «Senate committee approves Tillerson for secretary of state». CNN. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  25. 25,0 25,1 The State Department's entire senior administrative team just resigned, 2017 թ․ հունվարի 26, Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին
  26. David A. Graham (2017 թ․ հունվարի 26), Trump's Hollowed-Out State Department, The Atlantic, Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին, «Abrupt departures of top officials Wednesday, under disputed circumstances, leave Foggy Bottom without a confirmed secretary or nominees for several top leadership jobs» {{citation}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  27. Several career diplomats have resigned from the State Department, Washington, DC: Chicago Tribune, 2017 թ․ հունվարի 26, Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին {{citation}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  28. Jeff Sessions Confirmed as Attorney General, Capping Bitter Battle, The New York Times, 2017 թ․ փետրվարի 8, Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին {{citation}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն); Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  29. «Trump fires acting Attorney General who defied him on immigration». Chicago News. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 12-ին.
  30. Smith, David; Jacobs, Ben; Ackerman, Spencer (2017 թ․ հունվարի 31). «Sally Yates fired by Trump after acting US attorney general defied travel ban - White House says Obama appointee 'betrayed' justice department with letter instructing officials not to enforce president's executive order». Washington and New York: The Guardian. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
  31. «Trump Fires Acting Attorney General». The New York Times. 2017 թ․ հունվարի 30. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին. {{cite web}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  32. «Acting Attorney General declares Justice Department won't defend Trump's immigration order». Washington Post. 2017 թ․ հունվարի 30. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
  33. Fireworks Before a Final Vote on Jeff Sessions, First 100 Days Briefing, 2017 թ․ փետրվարի 8, Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին {{citation}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  34. 34,0 34,1 Warren Silenced on Senate Floor During Sessions' Confirmation Hearing, Fox & Friends, Fox News, 2017 թ․ փետրվարի 8, Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին {{citation}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  35. 35,0 35,1 Ted Barrett (2017 թ․ փետրվարի 8), Warren cut off during Sessions debate after criticism, CNN, Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին {{citation}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  36. Republicans vote to rebuke Elizabeth Warren, saying she impugned Sessions’s character, 2017 թ․ փետրվարի 8, Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին {{citation}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  37. Here's that Coretta Scott King letter that got Elizabeth Warren in trouble, USA Today, 2017 թ․ փետրվարի 8, Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին
  38. Ellen Nakashima (2017 թ․ փետրվարի 8), Senate confirms Jeff Sessions as attorney general, The Washington Post, Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին {{citation}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  39. 39,0 39,1 Meredith Wadman (2017 թ․ փետրվարի 10). «Senate confirms Price to lead HHS». Science. American Association for the Advancement of Science. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  40. Jeremy Peters; Barry Meier (2015 թ․ փետրվարի 5). «Rand Paul Is Linked to Doctors' Group That Supports Vaccination Challenges». The New York Times.
  41. Arthur Delaney (2017 թ․ հունվարի 24). «Tom Price Tries To Assure Senators He's Not Crazy On Vaccines». The Huffington Post.
  42. Appelbaum, Julie Hirschfeld Davis, Binyamin; Haberman, Maggie (2016 թ․ նոյեմբերի 29). «Trump Taps Hollywood's Mnuchin for Treasury and Dines With Romney». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  43. «President-Elect Donald J. Trump to Nominate Steven Mnuchin as Secretary of the Treasury, Wilbur Ross as Secretary of Commerce and Todd Ricketts as Deputy Secretary of Commerce». Greatagain.gov. 2016 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 11-ին.
  44. Rappeport, Alan (2017 թ․ հունվարի 13). «Steven Mnuchin Is Confirmed as Treasury Secretary». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  45. Chris Isidore (2017 թ․ հունվարի 19). «Trump Treasury pick: 'I have been maligned'». CNN Money. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  46. Alan Rappeport (2017 թ․ հունվարի 19). «Steven Mnuchin, Treasury Nominee, Failed to Disclose $100 Million in Assets». The New York Times. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  47. «Trump says Mnuchin will fight for tax cuts and jobs». BBC News. 2017 թ․ փետրվարի 14. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
  48. Damian Paletta; Mike Bender & Nick Timiraos (2017 թ․ փետրվարի 11). «Gary Cohn Has Emerged as an Economic-Policy Powerhouse in Trump Administration». The Wall Street Journal. Washington. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
  49. 49,0 49,1 Senate advances nomination of Trump pick Pruitt to head EPA, Reuters, 2017 թ․ փետրվարի 16, Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին {{citation}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  50. Brady Dennis (2017 թ․ փետրվարի 16), On eve of confirmation vote, judge orders EPA nominee to release thousands of emails, The Washington Post, Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին {{citation}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  51. Andy Puzder withdraws nomination for labour secretary, BBC, 2017 թ․ փետրվարի 15, Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին {{citation}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  52. Alan Rappeport (2017 թ․ փետրվարի 15). «Andrew Puzder Withdraws From Consideration as Labor Secretary». The New York Times. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.