Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողություն
Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողություն, պաշտոնական արարողակարգ, որի ժամանակ տեղի է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։ Նորընտիր նախագահի հետ միաժամանակ երդում է տվել նաև նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը։ Դոնալդ Թրամփը ԱՄՆ առաջին նախագահն է, ով ակտիվ քաղաքականությամբ չի զբաղվել, մինչ նախագահական ընտրարշավը։ Արարողությանը մասնակցել են Թրամփի ընտանիքը, նրա քաղաքական հակառակորդ Հիլարի Քլինթոնը և նրա ամուսին ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, նախկին նախագահներ Բարաք Օբաման՝ տիկնոջ Միշել Օբամայի հետ, Ջորջ Ու. Բուշը՝ տիկնոջ Լորա Բուշի հետ, Ջիմի Կարտերը, նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, պաշտոնատար այլ անձինք[1]։
![]() | |
Ժամանակ | 2017 թվականի հունիսի 20 |
---|---|
Վայր | Կապիտոլիում, Վաշինգտոն, ![]() |
Վեբկայք | 58pic2017.org |
ԶԼՄ-ների փոխանցմամբ երդմնակալության արարողությանը մասնակցել է 900 000 մարդ[1]։
Մինչ երդմնակալության արարողությունը, Թրամփը և Փենսը այցելել են Սբ. Հովհաննեսի եկեղեցի՝ մասնակցելու նախաերդմնակալական պատարագին։ Եկեղեցին գտնվում է Սպիտակ տան հակադիր մասում։ Սա սովորույթ է, որը ծագել է մի քանի տասնամյակ առաջ[1]։ Այնուհետև Թրամփը ընտանիքի հետ այցելել է Սպիտակ տուն, որտեղ նրանց պատվին կազմակերպվել էր թեյախմություն։ Թեյախմությունից հետո Թրամփը Բարաք Օբամայի ուղեկցությամբ մեկնել է երդմնակալության վայր[1]։
Դոնալդ Թրամփը երդվել է Լինկոլնի ավետարանի վրա, որի վրա երդվել են նախկին նախագահներ Աբրահամ Լինքոլնը և Բարաք Օբաման[2]։
ՀամերգԽմբագրել
Հունվարի 19-ին Աբրահամ Լինքոլնի հուշարձանի մոտ տեղի է ունեցել երդմնակալության համերգ, որտեղ ճառով հանդես է եկել Դոնալդ Թրամփը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Как будет проходить инаугурация Дональда Трампа // РИА Новости, 20.01.2017
- ↑ "Trump Will Be Sworn In With Same Bible As Lincoln And Obama". National Public Radio. January 17, 2017.
Արտաքին հղումներԽմբագրել
- https://www.58pic2017.org/ ԱՄՆ 58-րդ նախագահի երդմնակալության արարողություն. պաշտոնական կայք (անգլ.)
- Ուղիղ եթեր
- Presidential Inauguration 2017 Archived 2017-01-19 at the Wayback Machine. at USA.gov
- Military District of Washington - 58th Presidential Inauguration Archived 2020-11-13 at the Wayback Machine.