Դոյնա Ալդյա-Տեոդորովիչ (ռումիներեն՝ Doina Aldea-Teodorovici, 15 նոյեմբերի, 1958, Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ - 30 հոկտեմբերի, 1992, Կոշերենի, Յալոմիցա, Ռումինիա), մոլդովացի խորհրդային երգչուհի, կոմպոզիտոր և երգիչ Իոն Ալդյա-Տեոդորովիչի կինը։ Մոլդովական ԽՍՀ վաստակավոր արտիստուհի (1992)։

Դոյնա Ալդյա-Տեոդորովիչ
Բնօրինակ անունռումիներեն՝ Doina Aldea-Teodorovici
Ծնվել էնոյեմբերի 15, 1958(1958-11-15)
Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 30, 1992(1992-10-30) (33 տարեկան)
Coșereni, Ialomița County, Ռումինիա
ԳերեզմանՀայկական կենտրոնական գերեզմանատուն
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԻոն Կրյագնեի անվան պետական մանկավարժական համալսարան
ԿրթությունՄոլդովայի պետական համալսարան
ԿապվածԻոն Ալդյա-Տեոդորովիչ
ԱմուսինIon Aldea Teodorovici?
Պարգևներ
Կայքteodorovici.md
 Doina Aldea-Teodorovici Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դոյնա Ալդյա-Տեոդորովիչը ծնվել է 1958 թվականի նոյեմբերի 15-ին Քիշնևում՝ մտավորականների ընտանիքում։ Հայրը եղել է գրող և լրագրող, իսկ մայրը ռուսաց լեզու և գրականություն է դասավանդել Քիշնևի № 1 միջնակարգ դպրոցում։

Դպրոցում սովորելու տարիներին Դոյնան «Մոլդովա-ֆիլմ» կինոստուդիայում մասնակցել է ֆիլմերի ռուսերեն կրկնօրինակումների, ինչպես նաև հանրակրթական դպրոցում սովորելուն զուգահեռ հաճախել է երաժշտական դպրոց։ Տասնչորս տարեկան հասակից աշխատել է «Moldoveneasca» անսամբլում, որի հետ այցելել է ԽՍՀՄ տարբեր հանրապետություններ, Ալժիր, Գերմանիա, Կիպրոս, ինչպես նաև երիտասարդական փառատոնների է մասնակցել Կուբայի մայրաքաղաք Հավանայում։ 1975 թվականին Դոյնան ավարտել է դպրոցը և նույն թվականին Յուրի Նիկոլաևի հետ սկսել է վարել «Շիրյե կռուգ» շոու-ծրագիրը։ 1979 թվականին ավարտել է Քիշնևի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, որտեղ սովորել է ռումիներեն լեզու և գրականություն։ 1979-1988 թվականներին համաշխարհային գրականություն է դասավանդել Քիշնևի պետական ինստիտուտում (ներկայում՝ Իոն Կրյանգեի անվան պետական մանկավարժական համալսարան)։

1981 թվականին նա ամուսնացել է մոլդովացի երգիչ և կոմպոզիտոր Իոն Ալդյա-Տեոդորովիչի հետ։ 1982 թվականի օգոստոսի 5-ին ծնվել է նրանց որդին՝ Քրիստոֆոր Ալդյա-Տեոդորովիչը։ Նույն թվականին Դոյնա Ալդյա-Տեոդորովիչն սկսել է ելույթ ունենալ ամուսնու հետ[1]։ Նրանք համերգներ են տվել Մոլդովայի ու Ռումինիայի բազմաթիվ քաղաքներում ու գյուղերում։

1992 թվականի հոկտեմբերի 30-ին Իոն և Դոյնա Ալդյա-Տեոդորովիչներն մահացել են ավտովթարից, որ տեղի էր ունեցել Բուխարեստից 49 կմ հեռավորությամ վրա. մեքենան, որով նրանք գնում էին Քիշնև, հարվածել է ծառին։ Նրանք թաղվել են Քիշնևի Կենտրոնական (Հայկական) գերեզմանատանը։

1993 թվականին Դոյնա Ալդյա-Տեոդորովիչը հետմահու պարգևատրվել է Մոլդովայի Հանրապետության շքանշանով։

Հիշատակ խմբագրել

  • Արտիստների որդին՝ Քրիստի Ալդյա-Տեոդորովիչը, հիմնադրել է «Douа inimi gemene» փառատոնը՝ նվիրված ծնողների հիշատակին։
  • Քիշնևում տեղադրվել է Իոն և Դոյնա Ալդյա-Տեոդորովիչների հուշարձան[2]։
  • Ի հիշատակ Իոն և Դոյնա Ալդյա-Տեոդորովիչների Մոլդովայում թողարկվել է 100 լեյ արժողությամբ հուշադրամ (շրջանառության մեջ է 2010 թվականի օգոստոսի 3-ից)[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Исполнители - Ион и Дойна Алдя-Теодорович
  2. «Памятник Иона и Дойны Алдя-Теодорович». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
  3. «Дойна и Ион Алдя-Теодорович — два сердца бьющихся в такт». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոյնա Ալդյա-Տեոդորովիչ» հոդվածին։