Դոմինիկ Դևիդ Ֆայք (անգլ.՝ Dominic David Fike, դեկտեմբերի 30, 1995(1995-12-30), Նեյփլս, Քոլիեր շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[1]), ամերիկացի երգիչ, ռեփեր և երգահան։ Նա պայմանագիր է ստորագրել Columbia Records և Se Lavi Productions լեյբլների հետ[2]։

Դոմինիկ Ֆայք
Բնօրինակ անունանգլ.՝ Dominic Fike
Ի ծնե անունանգլ.՝ Dominic David Fike
Նաև հայտնի է որպեսDom
Ծնվել էդեկտեմբերի 30, 1995(1995-12-30) (28 տարեկան)
Նեյփլս, Քոլիեր շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերալտերնատիվ հիփ հոփ, ինդի փոփ, էմո ռոք և PBR&B
Մասնագիտություներգիչ, երգերի հեղինակ և դերասան
Գործիքներվոկալ, կիթառ, հարվածային համակարգ և ստեղնաշարային գործիքներ
ԼեյբլColumbia Records
ԿրթությունNaples High School? և Estero High School?
Կայքdominicfike.com
 Dominic Fike Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Դոմինիկ Դևիդ Ֆայքը ծնվել է 1995 թվականի դեկտեմբերի 30-ին Ֆլորիդա նահանգի Նեյփլս քաղաքում։ 10 տարեկանում նա կիթառ է ձեռք բերել և սովորել է նվագել։ Ֆայքը մեծացել է կրտսեր եղբոր՝ Ալեքսի, քրոջ՝ Էփլի, ավագ եղբոր՝ Շոնի հետ և Ֆիլիպինյան և աֆրոամերիկյան արմատներ ունի[2][3]։

Կարիերա խմբագրել

2017-2018․ «Don't Forget About Me, Demos» խմբագրել

Ֆայքն առաջին անգամ ճանաչում է ստացել իր պրոդյուսեր Հանթեր Փֆայֆերի (որը հայտնի է որպես 54) հետ բիթեր պատրաստելու շնորհիվ, որի հետ համագործակցության արդյունքում մի քանի հայտնի ստեղծագործություններ են թողարկվել, այդ թվում՝ «WeControlTheWeather» երգը, որը հրապարակվել է 54-ի SoundCloud-յան կայքէջում։ 2017 թվականի դեկտեմբերին նա թողարկել է «Don't Forget About Me, Demos» մինի ալբոմը, որը ձայնագրել է 21 տարեկանում, երբ նա տնային կալանքի տակ էր գտնվում ոստիկանին ծեծելու համար[4]։ Մինի ալբոմը գրավել է մի քանի ձայնագրման լեյբլների ուշադրությունը և սակարկությունների պատերազմ է առաջացրել, և նա Columbia Records-ի հետ 4 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել։ Ավելի ուշ նա բանտ է ընկել տնային կալանքը խախտելու համար և 2018 թվականին ավելի մեծ ուշադրություն է գրավել «3 Nights» երգի համար, որն ընդգրկվել է Ավստրալիայի, Իռլանդիայի Հանրապետության և Միացյալ Թագավորության չարթերի լավագույն տասնյակում[2]։

«3 Nights» երգը թողարկվել է որպես սինգլ, և դրա ակուստիկ կիթառային ձայնը համեմատվել է Ջեք Ջոնսոնի երաժշտության հետ[2][5]։ Այն ներառվել է մի քանի ռադիոկայանների և Spotify-ի երգացանկերի ռոտացիայում, ինչպես նաև ստացել է դրական արձագանքներ այնպիսի հրատարակություններից, ինչպիսիք են Rolling Stone-ը, Pitchfork-ը և Billboard[5][6]։ Հղում անելով մինի ալբոմին, Billboard-ը Ֆայքին անվանել է դիտման համար բեկումնային ակտ[7]՝ անվանելով «3 Nights» երգը «թրենդների նկատմամբ կայուն և անդիմադրելի»[8]։

2019-այժմ․ «What Could Possibly Go Wrong» խմբագրել

2019 թվականի հունվարին Ֆայքը հայտնել է, որ աշխատում է նոր ալբոմի վրա[9]։ 2019 թվականի ապրիլի 4-ին Brockhampton-ը տեսանյութ է տեղադրել իր յություբյան ալիքում, որը կոչվել է «This is Dominic Fike» (անգլ. թարգմանաբար՝ «սա Դոմինիկ Ֆայքն է»), ներառելով իրեն և և «3 Nights» երգը։ 2019 թվականի ապրիլի դրությամբ հրապարակվել են մի քանի համագործակցություններ Brockhampton խմբի անդամ Քևին Աբսթրաքտի հետ, որոնք հավաքել են ավելի քան 4 միիոլն դիտում[10]։

2019 թվականի հունիսի 7-ին նա երկու սինգլ է թողարկել՝ «Açaí Bowl» և «Rollerblades»[11]։ 2019 թվականի հուլիսի 4-ին դրանց հաջորդել է մեկ այլ՝ «Phone Numbers» սինգլը, որն արտադրվել է Քենի Բիթսի կողմից։ Այս երգի համար երաժշտական տեսահոլովակը լույս է տեսել 2019 թվականի հոկտեմբերի 15-ին[12]։ 2019 թվականի հուլիսի 9-ին Ֆայքը հայտարարել է, որ ավելի ուշ այդ տարի մեկնելու է «Rain or Shine» անվամբ շրջագայության։ Շրջագայության հյուսիսամերիկյան մասը մեկնարկել է օգոստոսի 31-ին Ֆիլադելֆիայում և ավարտվել է հոկտեմբերի 3-ին Լոս Անջելեսում[13]։ 2019 թվականի սեպտեմբերին նա հայտարարել է, որ Մարկ Ջեյկոբսի հետ համատեղ համագործակցություն է անելու հագուստի ոլորտում[14]։ Այդ ամսվա 15-րդ օրին նա հանդես է եկել Rain or Shine շրջագայության համերգներից մեկում չթողարկված՝ «Chicken Tenders» երգով[15]։

Ֆայքը մասնակցել է Հոլզիի երրորդ՝ «Manic» ստուդիական ալբոմի «Dominic's Interlude» երգի ձայնագրմանը, որը թողարկել է 2020 թվականի հունվարի 17-ին[16]։

2020 թվականի հունիսի 26-ին թողարկվել է իր դեռևս անանուն դեբյուտային ալբոմի առաջին՝ «Chicken Tenders» սինգլը[17]։ Հուլիսի 9-ին նա թողարկել է «Politics & Violence» սինգլը և հայտարարել է, որ իր դեբյուտային՝ «What Could Possibly Go Wrong» ալբոմը թողարկվելու է հուլիսի 31-ին[18]։

2020 թվականի օգոստոսի 7-ին Ֆայքը դարձել է «Նյու Յորք Թայմսը ներկայացնում է» հեռուստաշոուի երկրորդ սերիայի մասնակիցը։ 2020 թվականի սեպտեմբերին Ֆայքը դարձել է Fortnite խաղի համերգային շարքերի հեդլայները[19]։

Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշն ընդգրկել է Ֆայքի «Chicken Tenders» երգը 2020 թվականի իր սիրելի երգերի ցանկում[20]։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

Ստուդիական ալբոմների ցանկ՝ թողարկման ամսաթվերով և լեյբլներով
Անվանում Մանրամասներ Բարձրագույն դիրքեր չարթերում
US
[21]
AUS
[22]
NZ
[23]
What Could Possibly Go Wrong 41 34 28

Մինի ալբոմներ խմբագրել

Մինի ալբոմների ցանկ՝ թողարկման ամսաթվերով և լեյբլներով
Անվանում Մանրամասներ
Don't Forget About Me, Demos
  • Թողարկվել է՝ Հոկտեմբերի 16, 2018
  • Լեյբլ՝ Columbia
  • Ձևաչափեր՝ Թվային ներբեռնում, սթրիմինգ, 12" մինի ալբոմ

Սինգլներ խմբագրել

Որպես գլխավոր արտիստ խմբագրել

Որպես գլխավոր արտիստ թողարկած սինգլների ցանկ՝ թողարկման տարեթվերով և ալբոմի մանրամասներով
Անվանում Տարեթիվ Բարձրագույն դիրքեր չարթերում Հավաստագրումներ Ալբոմ
US Bub.
[24]
US
Alt.

[25][26]
AUS
[27]
BEL
(FL)
Tip

[28]
CAN
Rock

[29]
IRE
[30]
NZ
[31]
UK
[32]
«3 Nights» 2018 21 1 3 4 10 2 6 3 Don't Forget About Me, Demos
«Açaí Bowl»[37] 2019 Ոչ ալբոմային սինգլներ
«Rollerblades»[38]
«Phone Numbers»
(Քենի Բիթսի հետ համատեղ)[39]
38
«Hit Me Up»
(Օմար Ափոլոյի և Քենի Բիթսի հետ համատեղ)[40]
«Chicken Tenders»[41] 2020 34 What Could Possibly Go Wrong
«Politics & Violence»[42]
«—» նշանակում է, որ ձայնագրությունը չի ընդգրկվել տվյալ տարածաշրջանի չարթերում կամ չի թողարկվել։

Որպես հյուր խմբագրել

Ոչ սինգլ երգերի ցանկ՝ ելույթ ունեցող այլ արտիստների, թողարկման տարեթվերի և ալբոմների անվանումների հետ
Անվանում Տարեթիվ Այլ արտիստ(ներ) Ալբոմ
«Elizabeth»[43] 2016 Սենո Stories from the Back
«Aaliyah»[43]
«Mercedes»[43]
«Crystal»[43]
«Aaliyah, Pt. 2»[43]
«I'm Trying»[44] 2019 Յիք IDK Where
«Hit Me Up»[45] Քենի Բիթս, Օմար Ափոլո
«Stop Selling Her Drugs»[46] 2020 Բաքար Will You Be My Yellow?
«Dominic's Interlude»[16] Հոլզի Manic

Մրցանականեր և առաջադրումներ խմբագրել

Տարեթիվ Կազմակերպություն Մրցանակ Աշխատանք Արդյունք
2020 NME 2020 թվականի հիմնական նոր արտիստներ Ինքը Ներառված է[47]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «DOMINIC DAVID FIKE - Collier County Arrests». Collier County Sheriff's Department, Florida. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Herwees, Tasbeeh (2019 թ․ հունվարի 17). «Now or Never: The Chaotic Rise of Dominic Fike». Complex. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  3. https://www.complex.com/pigeons-and-planes/2019/01/dominic-fike-interview
  4. «Now or Never: The Chaotic Rise of Dominic Fike». Complex. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
  5. 5,0 5,1 Strauss, Matthew (2018 թ․ հոկտեմբերի 23). «'3 Nights' by Dominic Fike Review». Pitchfork. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  6. Leight, Elias (2018 թ․ հոկտեմբերի 22). «Review: Dominic Fike's Intriguing Major-Label Debut, 'Don't Forget About Me'». Rolling Stone. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  7. Lynch, Joe (2018 թ․ հոկտեմբերի 19). «Post Malone & Swae Lee, Dominic Fike, Zayn & More: Must-Hear Music Podcast». Billboard. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  8. Payne, Chris (2019 թ․ հունվարի 11). «Artists to Watch: 17 Alternative & Indie Breakouts For 2019». Billboard. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  9. «Dominic Fike on his discovery and coming to Australia». Triple J. 2019 թ․ հունվարի 30. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  10. «Kevin Abstract Collaborates With Rising SoundCloud Singer Dominic Fike On "Peach" & "Crumble"». Genius (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
  11. «Dominic Fike Delivers His Most Heartfelt Work to Date in "Açaí Bowl" and "Rollerblades"». Ones to Watch. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
  12. «Dominic Fike Robs Halsey in Music Video for 'Phone Numbers'». HYPEBEAST. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
  13. «Dominic Fike announces 2019 Rain or Shine Tour». AXS. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
  14. Jacobs, Marc (2019 թ․ սեպտեմբերի 19). «Dominic Fike x Marc Jacobs As a longtime fan of Marc Jacobs, Dominic has collaborated with us on an exclusive hoodie for his sold-out Rain or Shine global tour. Photos by Cian Moore at Dominic Fike's New York show at Bowery Ballroom on September 9th.Shop now:». @marcjacobs (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
  15. «Chicken Tenders (Snippet)».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  16. 16,0 16,1 «Manic / Halsey». Tidal. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
  17. «Chicken Tenders».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  18. https://diymag.com/2020/07/09/dominic-fike-debut-album-what-could-possibly-go-wrong
  19. Webster, Andrew (2020 թ․ սեպտեմբերի 8). «Fortnite is launching a concert series it hopes will become a 'tour stop' for artists». The Verge.
  20. «Here Are Billie Eilish's Favorite Songs of 2020». Billboard (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.
  21. «Dominic Fike – Chart history (Billboard 200)». Billboard. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
  22. «ARIA Australian Top 50 Albums». Australian Recording Industry Association. 2020 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
  23. «NZ Top 40 Albums Chart». Recorded Music NZ. 2020 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
  24. «Cory Asbury – Chart history (Bubbling Under Hot 100)». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  25. «2019 Archive: Alternative Songs». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  26. «Chart Search: Dominic Fike – 3 Nights». Billboard. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  27. «ARIA Australian Top 50 Singles». Australian Recording Industry Association. 2019 թ․ հունիսի 10. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  28. «Discografie Dominic Fike». Ultratop. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  29. «Canada Rock Chart, Week of August 31, 2019». Billboard. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  30. «IRMA – Irish Charts: Week 24 2019 (Week Ending 14 June 2019)». Irish Recorded Music Association. Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
  31. «NZ Top 40 Singles Chart». Recorded Music NZ. 2019 թ․ մայիսի 13. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
  32. «Dominic Fike | full Official Chart history». Official Charts Company. Վերցված է 2019 թ․ մայիսի 11-ին.
  33. 33,0 33,1 «ARIA Charts - Accreditations - 2020 Singles». ARIA. 2020. Վերցված է 2020 թ․ հունիսի 27-ին.
  34. «BRIT Certified - bpi» (To access, enter the search parameter "Dominic Fike" and select "Search by Keyword"). British Phonographic Industry. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
  35. «New Zealand single certifications – Dominic Fike – 3 Nights». Recorded Music NZ. Վերցված է June 21, 2019-ին.
  36. «Gold & Platinum - RIAA». Recording Industry Association of America. Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.
  37. «Açaí Bowl / Dominic Fike». Tidal. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
  38. «Rollerblades / Dominic Fike». Tidal. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
  39. «Phone Numbers / Dominic Fike, Kenny Beats». Tidal. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
  40. Skinner, Tom (2019 թ․ նոյեմբերի 5). «Listen to Omar Apollo and Dominic Fike's collaborative new single, 'Hit Me Up'». NME. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  41. Kenneally, Cerys (2020 թ․ հունիսի 23). «Dominic Fike is releasing new single "Chicken Tenders" this week». The Line of Best Fit. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
  42. Elder, Sajae (2020 թ․ հուլիսի 9). «Dominic Fike shares the powerful "Politics & Violence"». The Fader. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  43. 43,0 43,1 43,2 43,3 43,4 «Stores from the Back / Seno». Tidal. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
  44. «IDK Where / Yeek». Tidal. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
  45. Omar Apollo, Dominic Fike & Kenny Beats – Hit Me Up (անգլերեն), Վերցված է 2020-10-06-ին
  46. «Will You Be My Yellow? / Bakar». Tidal. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
  47. Smith, Thomas (2020 թ․ հունվարի 3). «The NME 100: Essential new artists for 2020». NME. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմինիկ Ֆայք» հոդվածին։