Դոմենիկո Կամպանոլա

Դոմենիկո Կամպանոլա (իտալերեն՝ Domenico Campagnola, 1500[1][2][3][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն - դեկտեմբերի 10, 1564(1564-12-10)[4][5], Պադովա, Վենետիկի հանրապետություն[6]), Վերածննդի դարաշրջանի իտալացի փորագրող, նկարիչ, գծագրող և գրքերի նկարազարդող։ XVI դարի առաջին կեսի Պադովայի դպրոցի ամենանշանակալի վարպետներից մեկը։

Դոմենիկո Կամպանոլա
Ծնվել է1500[1][2][3][…]
ԾննդավայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն
Վախճանվել էդեկտեմբերի 10, 1564(1564-12-10)[4][5]
Մահվան վայրՊադովա, Վենետիկի հանրապետություն[6]
ՔաղաքացիությունFlag of Republic of Venice (1659-1675).svg Վենետիկի հանրապետություն
Մասնագիտություննկարիչ, փորագրիչ և գծանկարիչ
Commons-logo.svg Domenico Campagnola Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Եղել է գերմանացի արհեստավորի որդի, Ջուլիո Կամպանյոլայի որդեգրյալը և աշակերտը (ամենայն հավանականությամբ որդեգրվել է վաղ տարիքու[7]): Նրա վաղ նկարների և տպագրությունների մեծ մասը նվիրված է տիցիանական ոճի բնապատկերներին։

Իր ուսուցչի և հոր մահից հետո շուրջ 1515 թվականին, եղել է Վենետիկի ամենանշանավոր վարպետներից մեկը։

Ջուլիո Կոմպանոլայի պես նա նույնպես զբաղվել է փորագրությամբ, նրա առաջին աշխատանքները, որոնք թվագրվում են 1517 թվականով, վերաբերում են հռոմեական օրինակներին։ Նրա փորագրությունները, որոնցից հայտնի են տասնչորսը, ստեղծվել են կարճ ժամանակահատվածում՝ 1517-1518 թվականներին, երբ նա դեռ երիտասարդ էր։ Դրանց մեծ մասը թվագրվում է 1517 թվականով և ստորագրված են նր անվան կրճատ ձևով՝ «Do.Cap» կամ «Do.Camp»: Կամպանոլայի վաղ փորագրությունները և նկարները ցույց են տալիս, որ նա կրել է գերմանացի նկարիչ Ալբրեխտ Դյուրերի ազդեցությունը։

Միևնույն ժամանակ, Դոմենիկոն հաջողությամբ զբաղվել է գեղանկարչությամբ։ Նրա սրբերի պատկերող վաղ շարքը (Պադովա, Սանտա Կրոչեի եկեղեցի) մոտ է 15-րդ դարի Պադովայի դպրոցի ավանդույթներին, բայց արդեն 25-ամյա վարպետի ամենահաջողված գործերից մեկում՝ «Հովակիմի և Աննայի հանդիպումը» որմնանկարում (1525 թվական, Պադովա, Սքուոլա դել Կարմին) զգալի է Տիցիանի վաղ որմնանկարների ազդեցությունը (1511 թվական)։

Մինչև 1531 թվականը Պադովայի Սանտա Մարիա դե Սերվի եկեղեցու պահոցում (այժմ՝ Վենետիկ, Ակադեմիայի պատկերասրահներ) պահվել են չորս մարգարեների պատկերներով (մինչև գոտկատեղը) 4 տոնդո։ Տիցիանի ազդեցությունը նկատելի է նաև «Սուրբ Անտոնիոն հարություն է տալիս աղջկան» որմնանկարում (1530-ականներ, Պադովա, Սկուոլա դել Սանտո)։ 1540-ականների ստեղծագործություններում Կամպանոլան կրել է նաև Ջ. Պորդենոնեի ազդեցությունը, որը հատկապես նկատելի է «Պադովայի հովանավոր սուրբերը Մադոննայի առաջ» (1537 թվական, Պադովա, Քաղաքային թանգարան) տպավորիչ մեծ կոմպոզիցիայում։ Պորդենոնեի ազդեցությունն նկատելի է Կամպանոլայի՝ այս ժամանակաշրջանի այլ աշխատանքներում, մասնավորապես «Համբարձում» (1545-1550 թվականներ, Պրալիա, Բադիա) և նրա վերջին «Քրիստոսը գահի վրա և Պոդեստա Կավալին» (1552 թվական, Պադովա, Սանտա Ջուստինա եկեղեցի) մեծ կոմպոզիցիայում։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Domenico Campagnola
  2. 2,0 2,1 KulturNav — 2015.
  3. 3,0 3,1 Գեղարվեստի թագավորական ակադեմիա — 1768.
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Union List of Artist Names — 2017.
  7. Jay A. Levinson (ed.) Early Italian Engravings from the National Gallery of Art, pp 410-436 National Gallery of Art, Washington (Catalogue), 1973, LOC 7379624

Արտաքին հղումներԽմբագրել