Դոկտոր Սթրենջ. Խելագարության բազմատիեզերքում

գալիք սուպերհերոսական ֆիլմ՝ արտադրված Marvel Studios-ի կողմից

«Դոկտոր Սթրենջ. Խելագարության բազմատիեզերքում» (անգլ.՝ Doctor Strange in the Multiverse of Madness), Marvel Comics-ի կերպար Դոկտոր Սթրենջի մասին սպասվող ամերիկյան սուպերհերոսային ֆիլմ։ Ֆիլմի ստեղծմամբ զբաղվում է Marvel Studios-ը։ Տարածման իրավունքը պատկանում է Walt Disney Studios Motion Pictures ընկերությանը։ Ֆիլմը հանդիսանում է 2016 թվականին թողարկված ֆիլմի շարունակությունը և Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի քանակով 27-րդ ֆիլմը։ Գլխավոր դերակատարն է Բենեդիկտ Քամբերբեչը։ Նաև իրենց դերերին են վերադառնալու Էլիզաբեթ Օլսենը, Ռեյչել Մաքադամսը և Բենեդիկտ Վոնգը։

Picto infobox cinema.png
Դոկտոր Սթրենջ. Խելագարության բազմատիեզերքում
անգլ.՝ Doctor Strange in the Multiverse of Madness
Բժիշկ Սթրենջ։ Խելագարության բազմատիեզերքում.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ, ֆիլմ սուպերհերոսների մասին, արկածային ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ և սարսափ ֆիլմ
ՀիմքԴոկտոր Սթրենջ
Թվականմայիսի 6, 2022, մայիսի 4, 2022 և մայիսի 5, 2022[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍեմ Ռեյմի[2]
ՊրոդյուսերՔևին Ֆայգի
Սցենարի հեղինակՄայքլ Ուոլդրոն
ԴերակատարներԲենեդիկտ Քամբերբեչ[2], Բենեդիկտ Վոնգ[2], Չիվիթել Էջիոֆոր[2], Էլիզաբեթ Օլսեն[2], Ռեյչել ՄաքԱդամս[2], Սոչիլ Գոմես[2], Մայքլ Ստալբերգ, Պատրիկ Ստյուարտ, Հեյլի Էթուել, Lashana Lynch?, Էնսոն Մաունթ, Ջոն Կրասինսկի, Julian Hilliard?, Jett Klyne?, Topo Wresniwiro?, Sheila Atim?, Շարլիզ Թերոն և Բրյուս Քեմփբել
ՕպերատորՋոն Մեթիսոն
ԵրաժշտությունԴենի Էլֆման
ՄոնտաժԲոբ Մուրավսկի
Նկարահանման վայրԼոնդոն, Սոմերսեթ և Սյուրեյ
ԿինոընկերությունMarvel Studios
Տևողություն126 րոպե[3]
Բյուջե200 000 000 $
Շահույթ955 775 804 $[4][5] և 411 331 607 $[4][6]
ՆախորդԴոկտոր Սթրենջ
Պաշտոնական կայքէջ
Commons-logo.svg Doctor Strange in the Multiverse of Madness Վիքիպահեստում

2018 թվականի դեկտեմբերին Սքոթ Դերիքսոնը պայմանագիր է կնքել Marvel Studios-ի հետ «Դոկտոր Սթրենջ» ֆիլմի շարունակության համար[7]։ Բայց 2020 թվականի հունվարին Դերիքսոնը թողել է ռեժիսորի պաշտոնը ստեղծագործական խնդիրների պատճառով, բայց մնացել է որպես ֆիլմի գործադիր պրոդյուսեր[8]։ Քամբերբեչը, Մաքադամսը և Վոնգը հաստատել են իրենց կերպարներին վերադառնալու մասին։ Էլիզաբեթ Օլսենը նույնպես կհայտնվի ֆիլմում՝ կատարելով Վանդա Մաքսիմոֆի (Ալ կախարդուհի) կերպարը[9]։ 2019 թվականի San Diego Comic-Con International-ի ժամանակ հայտարարվել է, որ ֆիլմը նկարահանվելու է որպես սարսափ, ինչը նմանօրինակ առաջին ֆիլմն է Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքում[10]։ Նկարահանումները պետք է սկսվեն 2020 թվականի մայիսին։

«Դոկտոր Սթրենջ. Խելագարության բազմատիեզերքում» ֆիլմն ԱՄՆ-ի վարձույթում պետք է հայտնվի 2021 թվականի մայիսի 7-ին[11]։

ԴերերումԽմբագրել

Դերասան Դեր
Բենեդիկտ Քամբերբեչ Դոկտոր Սթրենջ[7] Դոկտոր Սթրենջ[7]
Էլիզաբեթ Օլսեն Վանդա Մաքսիմոֆ (Ալ կախարդուհի)[12] Վանդա Մաքսիմոֆ (Ալ կախարդուհի)[12]
Ռեյչել Մաքադամս Քրիստինա Պալմեր[13] Քրիստինա Պալմեր[13]
Բենեդիկտ Վոնգ Վոնգ[7] Վոնգ[7]

ԱրտադրությունԽմբագրել

ՍցենարԽմբագրել

2016 թվականի ապրիլին ֆիլմի համահեղինակ Քարգիլը հայտարարել է, որ նա և Դերիքսոնն ունեն «տարօրինակ մտքեր», որոնք կարող են իրականություն դառնալ ֆիլմի հետագա սիքվելներում[14]։ 2016 թվականի հոկտեմբերին Դերիքսոնը հաստատել է, որ նա ունի շարունակության մասին ծրագրեր, որ. «Ինձ դուր է գալիս կերպարը, ինձ դուր է գալիս վիզուալ հնարավորությունները և ես լավ գիտեմ կոմիքսները, առաջին ֆիլմը՝ այսբերգի գագաթն է։ Կան բազմաթիվ հնարավորություններ, որոնք կարող են իրագործվել»։ Ռեժիսորը ցանկացել է հետևել 2008 թվականի «Մռայլ ասպետ» ֆիլմի օրինակին և «ստեղծել խորաթափանց չարագործ»։ Գլխավոր դերակատար Բենեդիկտ Քամբերբեչը ավելացրել է, որ պայմանագիր է կնքել Դոկտոր Սթրենջի մասին պատմող ամենաքիչը մեկ ֆիլմում նկարահանվելու մասին[15]։ Դերիքսոնը հետաքրքրություն է ցուցաբերել Մղձավանջ սիքվելի նկատմամբ որպես գլխավոր անտագոնիստ[16], նաև պատմել է Ջոնաթան Փենգբորնի և Համիրայի կերպարները բացահայտելու վերաբերյալ, որոնք ունեցել են շատ քիչ էկրանային ժամանակ։ Դերիքսոնի խոսքերով՝ իր և Marvel Studios-ի ղեկավար Քևին Ֆայգիի և Ջո Ռուսոյի սերտ փոխկապակցվածության շնորհիվ, 2018 թվականի «Վրիժառուները։ Անվերջության պատերազմ» և 2019 թվականի «Վրիժառուները. Վերջնախաղ» ֆիլմերի ռեժիսորներից մեկը, նա «տեղյակ է եղել», որ ներկայացվելու է նաև Դոկտոր Սթրենջի քրոսովեր ֆիլմը[17]։ Առաջին մասի սցենարիստներից մեկը՝ Ջոն Սթեյթսը հայտարարել է, որ նա կցանկանար տեսնել Քլեային՝ ֆիլմի շարունակությունում[18]։

2017 թվականի ապրիլին հայտարարվել է, որ Սքոթ Դերիքսոնը վերադառնալու է ֆիլմի շարունակության աշխատանքներին, այն բանից հետո, երբ կավարտի «Լոքքերի բանալիները» հեռուստասերիալում իր պարտականությունները[19]։ 2018 թվականի դեկտեմբերին Դերիքսոնը «աննկատելիորեն» պայմանագիր է կնքել ստուդիայի հետ, սիքվելում ռեժիսորի պաշտոնը ստանձնելու վերաբերյալ[7]։ Marvel-ը հայտարարել է ֆիլմի ռեժիսորի որոնումների մասին, այն ժամանակ, երբ Քամբերբեչը, Մաքադամսը և Վոնգը հաստատել են, որ վերադառնալու են Սթիվեն Սթրենջի, Քրիստին Փալմերի և Վոնգի դերերին[7][13]։ The Hollywood Reporter-ը հայտարարել է, որ ֆիլմի սցենարը գրվելու է 2019 թվականի ընթացքում, այն ժամանակ, երբ ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2020 թվականի սկզբին, ավելացնելով, որ ֆիլմը մեծ էկրաններին է բարձրանալու 2021 թվականի մայիսին։ 2019 թվականի San Diego Comic-Con International-ի ժամանակ հայտարարվել է, որ ֆիլմի պրեմիերան նշանակվել է 2021 թվականի մայիսի 7-ին, նաև հաստատվել է Ալ կախարդուհու դերում Էլիզաբեթ Օլսենի դերակատարման մասին։ Ֆայգիի խոսքերով ֆիլմը կապված է լինելու Disney+ հեռուստաալիքի «ՎանդաՎիժեն» հեռուստասերիալի հետ, որը դարձնում է ֆիլմը՝ միակը Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերք-ում, որը կապ ունի հեռուստասերիալի հետ[20]։ Դերիքսոնը մտադրություն ունի, որ կոմիքսներից ֆիլմի մեջ ներառի մի շարք «գոթական» տարրեր՝ առաջին ֆիլմի համեմատ[12]։

ՆախապատրաստումԽմբագրել

2020 թվականի հունվարին Դերիքսոնը լքել է ֆիլմի ռեժիսորի պաշտոնը՝ Marvel-ի հետ ունեցած ստեղծագործական տարաձայնությունների պատճառով, բայց համաձայնել է զբաղեցնել գործադիր պրոդյուսերի պաշտոնը[8]։

ՆկարահանումներԽմբագրել

Նկարահանումների սկիզբը կայանալու է 2020 թվականի մայիսին։ Որպես բեմադրող օպերատոր հրավիրվել է Յարոն Օրբախը[21]։

ՎարձույթԽմբագրել

Ֆիլմն ԱՄՆ-ում վարձույթի մեջ հայտնվելու է 2021 թվականի մայիսի 7-ին[12]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.)NMHH.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 https://www.marvel.com/movies/doctor-strange-in-the-multiverse-of-madness
  3. https://www.bbfc.co.uk/release/doctor-strange-in-the-multiverse-of-madness-q29sbgvjdglvbjpwwc0xmdaynzc2
  4. 4,0 4,1 Doctor Strange in the Multiverse of Madness — 1999.
  5. https://www.boxofficemojo.com/chart/ww_top_lifetime_gross/?area=XWW
  6. https://www.boxofficemojo.com/chart/top_lifetime_gross/?ref_=bo_cso_ac
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Kit Borys (December 11, 2018)։ «Scott Derrickson Returning to Direct 'Doctor Strange' Sequel (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-12-ին։ Վերցված է 2020-01-07 
  8. 8,0 8,1 Lang Brent, Donnelly Matt (January 9, 2020)։ «'Doctor Strange 2' Director Scott Derrickson Drops Out (Exclusive)»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից January 10, 2020-ին։ Վերցված է January 9, 2020 
  9. Patel Rohan (20 июля 2019)։ «Doctor Strange in the Multiverse of Madness Officially Announced; Will Also Star Elizabeth Olsen»։ ComicBookMovie։ Արխիվացված է օրիգինալից 21 июля 2019-ին։ Վերցված է 21 июля 2019 
  10. Eisenberg Eric (20 июля 2019)։ «Doctor Strange 2 Will Be More Horror-Centric, Feature A Surprise MCU Hero»։ CinemaBlend։ Արխիվացված է օրիգինալից 21 июля 2019-ին։ Վերցված է 21 июля 2019 
  11. Couch Aaron, Kit Borys (20 июля 2019)։ «Marvel Unveils Post-'Endgame' Slate with 'Eternals', 'Shang-Chi' and Multiple Sequels»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից 20 июля 2019-ին։ Վերցված է 20 июля 2019 
  12. 12,0 12,1 12,2 Donnelly Matt (20 июля 2019)։ «‘Doctor Strange’ Sequel Billed as First MCU Horror Film at Comic-Con»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից 21 июля 2019-ին։ Վերցված է 21 июля 2019 
  13. 13,0 13,1 McNary Dave (11 декабря 2018)։ «‘Doctor Strange’ Director Scott Derrickson to Return for Sequel»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-12-ին։ Վերցված է 12 декабря 2018 
  14. Կաղապար:Cite av media Partial transcriptions from MCUExchange() and Newsarama()
  15. Hunt James (24 октября 2016)։ «Doctor Strange 2: director confirms early plans»։ Den of Geek։ Արխիվացված է օրիգինալից 25 октября 2016-ին։ Վերցված է 24 октября 2016 
  16. Krupa Daniel (28 октября, 2016)։ «Doctor Strange Director's Idea For a Sequel»։ IGN։ Արխիվացված է օրիգինալից 29 октября, 2016-ին։ Վերցված է 2 ноября, 2016 
  17. Deckelmeier Joe (4 ноября 2016)։ «Scott Derrickson Discusses Doctor Strange's Comic Book Influences»։ Screen Rant։ Արխիվացված է օրիգինալից 4 ноября 2016-ին։ Վերցված է 5 ноября 2016 
  18. Huver Scott (23 декабря, 2016)։ «Passengers Screenwriter on Space Science & Interstellar Love Stories»։ Comic Book Resources։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-26-ին։ Վերցված է 26 декабря, 2016 
  19. Andreeva Nellie (20 апреля, 2017)։ «‘Locke & Key’ Drama From Carlton Cuse, Joe Hill & IDW Gets Hulu Pilot Order, Scott Derrickson To Direct»։ Deadline.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-21-ին։ Վերցված է 20 апреля, 2017 
  20. Hood Cooper (20 июля 2019)։ «Scarlet Witch Will Star In Doctor Strange 2; Connects To Disney+ Series»։ Screen Rant։ Արխիվացված է օրիգինալից 21 июля 2019-ին։ Վերցված է 21 июля 2019 
  21. Palmer Poppy-Jay (December 31, 2019)։ «Doctor Strange 2 to feature classic Marvel characters, says Kevin Feige»։ SciFiNow (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-31-ին։ Վերցված է 2020-01-07