Դոկտոր Հաազի կիսանդրի (Մոսկվա)

Դոկտոր Հաազի կիսանդրի (ռուս.՝ Памятник доктору Гаазу), դոկտոր Ֆեոդոր Հաազի կիսանդրին, որը տեղադրված է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, Մալի Կազյոննի նրբանցքում, Երեխաների և դեռահասների հիգիենայի և առողջության պահպանման գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր բակում։ Պատրաստվել է 1909 թվականին, քանդակագործն է Նիկոլայ Անդրեևը[1]։ Հուշարձանն ունի մշակութային ժառանգության հայտնաբերված օբյեկտի կարգավիճակ[2]։

Դոկտոր Հաազի կիսանդրի
Դոկտոր Հաազի կիսանդրին նախահեղափոխական բացիկի վրա
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՔանդակագործՆիկոլայ Անդրեև
Ստեղծում1909
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԲասմաննի շրջան
Շինության ձևԿիսանդրի
Ոճիմպրեսիոնիզմ
Նյութբրոնզ և գրանիտ
Ներկա վիճակԿանգուն
 Monument to Friedrich Joseph Haass (Moscow) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

1908 թվականին Ալեքսանդրովյան (նախկին Ոստիկանական) հիվանդանոցի գլխավոր բժիշկ Սերգեյ Պուչկովն առաջարկել է տեղադրել հիվանդանոցի հիմնադիր, մոսկվացի հայտնի բժիշկ և մարդասեր Ֆեոդոր Հաազի հուշարձանը։ Պուչկովը կազմակերպել է դրամահավաք հուշարձանի համար, և այն բացվել է արդեն 1909 թվականի հոկտեմբերի 1-ին (սեպտեմբերի 18-ին) ցերեկվա ժամը 2-ին։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Մոսկվայի քաղաքապետ Ալեքսանդր Ադրիանովը, Մոսկվայի նահանգապետ Վլադիմիր Ջունկովսկին, ազնվականության նահանգային առաջնորդ Ալեքսանդր Սամարինը, քաղաքագլուխ Նիկոլայ Գուչկովը, քաղաքային վարչության անդամներ, դումայի իրավասուներ, գլխավոր բանտային վարչության ներկայացուցիչներ, քաղաքի հիվանդանոցների գլխավոր բժիշկներ, տեղական բժիշկներ, բանտային բժիշկներ, դատական օրգանների, բժշկական վարչության ներկայացուցիչներ և այլք[3]։

«Ռեչ» թերթն այդ օրը գրել է. «Հուշարձանն արժեցել է ընդամենը 3200 ռուբլի, ընդ որում` քանդակագործ Ն. Ա. Անդրեևը ոչինչ չի վերցրել իր աշխատանքի համար»[4]։ Հուշարձանի շուրջ տնկվել է ծաղկաթմբերով պուրակ[3]։ Մինչև 1917 թվականի հեղափոխությունը հուշարձանի մոտ ամեն տարի անցկացվել է «Բարի պապիկ Հաազի մոտ» անվանումով մանկական տոն[5]։

Դոկտոր Ֆեոդոր Հաազի բրոնզե կիսանդրին տեղադրված է գրանիտե պատվանդանի վրա։ Պատվանդանի դիմերեսին փորագրված է դոկտոր Հաազի նշանաբանը. «Շտապեք բարություն անելու», որը շրջապատված է դափնե ծաղկեպսակով։ Քանդակագործ Ն. Ա. Անդրեևը մեծ ուշադրություն է հատկացրել գեղարվեստականությանը և լույսի ու ստվերի խաղին, ինչը բնորոշ է իմպրեսիոնիստներին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Соболевский Н.Д. Скульптурные памятники и монументы в Москве. — М.: Московский рабочий, 1947. — С. 32.
  2. Список объектов культурного наследия Москвы
  3. 3,0 3,1 Пучков С. В. «К характеристике доктора Ф. П. Гааза». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  4. Романюк С. К. Переулки старой Москвы. — М.: ЗАО Издательство Центрполиграф, 2013. — С. 725. — ISBN 978-5-227-04274-3
  5. Наталья Блохина Спешите делать добро… // Московский журнал. —М., 1992. — № 7. — С. 26—27.