Դոկտոր Դապերտուտոյի թատրոն
Դոկտոր Դապերտուտոյի թատրոն, պետական դրամատիկական պրոֆեսիոնալ թատրոն, մտնում է «Մեյերխոլդի տուն» թատերական արվեստի կենտրոնի մեջ, գտնում է Պենզա քաղաքում։ Այն շենքում, որտեղ հիմա թատրոնն է, 1881-1895 թվականներին ապրել է Վսևոլոդ Մեյերխոլդը։ Թատրոնի յուրահատկությունն այն է, որ թատերախմբի կազմում են պրոֆեսիոնալ դերասաններ, ովքեր ներկայացումների ժամանակ օգտագործում են վոկալ համարների «կենդանի» կատարումները, պլաստիկ ու խորեգրաֆիկ վարպետություն, ինչպես նաև` մանեկեն տիկնիկներ։ Ըստ Վ. Մեյերխոլդի, «թատրոնը ֆանտաստիկ տեսարան է, դեկորներ, դիմակներ` բառի բուն և փոխաբերական իմաստներով, գրոտեսկ, բեմական մետաֆորներ և մարմնի ուղղագծված պլաստիկա»[1]։ «Դապերտուտո»-ն Մեյերխոլդի կեղծանուններից մեկն է, որը նաև վերցրել է Էռնստ Հոֆմանի «Ամանորի գիշերվա արկածները» պատմվածքից։
![]() | |
---|---|
![]() | |
Հիմնադրման ամսաթիվ | 2003 |
ՊատմությունԽմբագրել
2001 թվականին Ն. Ա. Կուգելը ՌԴ նախագահի դրամաշնորհ է ստանում` «Դոկտոր Դապերտուտոյի թատրոն» կամերային դրամատիկական թատրոնի հիմնման համար, որի հիմքում ընկած էր դերասանների աշխատանքը տիկնիկների հետ` Կոմեդիա դել'արտե ժանրում, կենդանի երաժշտության, երգեցողության, պարերի համադրությամբ։ Նախագիծը պատկերվում էր որպես դիմակների թատրոն` հիմք ունենալով իտալական ազգային թատրոնի ավանդույթները, ինչը Վ. Մեյերխոլդի չիրագործված գաղափարներից մեկն էր։ 2003 թվականին Պենզայի մարզի ղեկավարության որոշմամբ Վ. Մեյերխոլդի անվան բեմական արվեստի թանգարանը դառնում է «Մեյերխոլդի տուն» թատերական արվեստի կենտրոն, որտեղ էլ հիմնվում է «Դոկտոր Դապերտուտոյի թատրոն» պրոֆեսիոնալ դրամատիկական թատրոն-լաբորատորիան։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր է նշանակվում ՌԴ Արվեստի վաստակավոր գործիչ Նատալյա Արկադիի Կուգելը։ Առաջին թատերաշրջանը բացվում է 2003 թվականի ապրիլի 19-ին, Ա. Գունիցկոյի «Մասնավոր դեպքերի պրակտիկան» պիեսի բեմադրությամբ։ Թատրոնի ներկայացումները բեմադրվում էին տան նախկին հյուրասենյակում, որտեղ իր մանկությունն ու պատանեկությունն է անցկացրել Է. Մեյերխոլդը։ Փոքր դահլիճը տեղավորում է 70 հանդիսատես, բեմ, երկու պատշգամբ։ Ներկայացումներում պարզ երևում է թատերական բարեփոխիչ և ուսուցիչ Վ. Մեյերխոլդի մտքերն իրականություն դարձնելու փորձը[2]։ Գոյության ընթացքում թատրոնն արժանացել է 6 փառատոնների մրցանակների։ Մասնակցել է 3-րդ համառուսական թատերական «ՊոՄոստ։ Ռուսաստանի շրջանային թատրոնները» փառատոնին (ք. Նովոկույբիշևսկ, 2005), միջազգային «Բումբորամբիա-6» (2006), «Ինտերթատրոն-2008» (ք. Օդեսա), «Թատրոն։ Երաժշտություն։ Մեյերխոլդ» (ք. Պենզա, 2010) միջազգային փառատոններին[3], 17-րդ միջազգային գրական-թատերական «Մայիսյան ընթերցումներ» (2006) փառատոնին։ Թատրոնը ելույթներ է ունենում Ռուսաստանի և հարևան երկրների քաղաքներում[4]։
Աշխտակազմ և բեմադրող մասԽմբագրել
- Գեղարվեստական ղեկավար, գլխավոր ռեժիսոր` ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Նատալիա Կուգել,
- Բեմադրական մասի պատասխանատու` ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ Վադիմ Ֆենչենկո,
- Բեմական նկարիչ` Վալենտինա Վոլկովա,
- Գլխավոր ադմինիստրատոր` Ժաննա Տումանովա։
ԹատերախումբԽմբագրել
Թատերախմբի անդամները միայն տղամարդիկ են, պրոֆեսիոնալ դրամատիկական դերասաններ, դերասան-տիկնիկագործներ ու երաժիշտներ։ Սա պայմանավորված է Վ. Մեյերխոլդի բեմական ստեղծագործական ժառանգությամբ, ժանրի պայմաններով ու ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ։ Դերասանները մարմնավորում են նաև կանացի կերպարներ, երգում են և պարում։
ԿազմԽմբագրել
- Անդրեյ Բարանով
- Իլյա Բիրյուկով
- Ալեքսեյ Վոդոպյանով
- Դմիտրի Կինգե (նախկին)
- Իվան Կոնովալով
- Ալեքսանդր Կուդասով (նախկին)
- Վալերի Մալիշև
- Լև Օրեշկին (նախկին)
- Վասիլի Ռևյակին
- Մարատ Խադիուլին
- Վլադիսլավ Շաբանով
ԽաղացանկԽմբագրել
- «Փոթորիկ», Վիլյամ Շեքսպիր
- «Այրիներ», ըստ Սլավորիմ Մրոժեկի պիեսի
- «Կանաչ թռչնակ», Կարլո Գոցի
- «Ձմեռային հեքիաթ», Վիլյամ Շեքսպիր
- «Ռաջաստանի լեգենդը», հնդկական հեքիաթի բեմադրություն
- «Չիչիկովի արկածները», Միխայիլ Բուլգակով
- «Մասնավոր դեպքերի պրակտիկա» Ա. Գունիցկի
- «Երեք նարինջ», նեապոլիտանական «Երեք կիտրոն» հեքիաթի բեմադրություն
- «Տուրանդոտ, չինական արքայադուստր» ըստ Էռնստ Հոֆմանի պատմվածքի
- «Ի՞նչ է ամպը» ըստ Պիեռ Պաոլո Պազոլինիի
- «Հրաշալի մատանին» ըստ գերմանական և մերձբալթյան հեքիաթների մոտիվների
- «Capriccioso» ըստ Էռնստ Հոֆմանի
- «Ռուսական պիես», ըստ Սալտիկով-Շեդրինի ստեղծագործությունների
Տեխնիկական տվյալներԽմբագրել
Թատրոնը գտնվում է 1881 թվականին կառուցված շենքում։
Հանդիսասրահի պարապատրերը.
- հանդիսատեսի աթոռներ - 60
Բեմի պարամետրերը.
- Բեմի լայնություն - 9 մ,
- բեմի խորություն (կարմիր գծից մինչև ետնապատը) - 5 մ,
- բեմի բարձրություն - 3,5 մ[5]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Сказки Доктора Дапертутто
- ↑ «Центр театрального искусства "Дом Мейерхольда"»։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-27-ին։ Վերցված է 2017-11-24
- ↑ В Пензе открылся театральный фестиваль, посвященный Мейерхольду
- ↑ «Театр Доктора Дапертутто»։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-27-ին։ Վերցված է 2021-02-02
- ↑ ««Театр доктора Дапертутто»»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-01-ին։ Վերցված է 2017-11-24
Արտաքին հղումներԽմբագրել
- В Пензенской области дом-музей Мейерхольда закрывают на реставрацию
- Оригинальные планы «Театра Доктора Дапертутто» на новый сезон
- Театр Доктора Дапертутто поставит индийские мифы Archived 2016-03-06 at the Wayback Machine.
- Театр Доктора Дапертутто Archived 2017-06-19 at the Wayback Machine.
- «Страстной бульвар,10»
- А. Каплаух. Дом Доктора Дапертутто(չաշխատող հղում)
- Артисты из Дома Мейердольда переходят к театру абсурда
- Дом Мейерхольда в Пензе
- Наталия Кугель
- Видео театра в интернете