Դոլգինովոյի գետտո (1941 թվականի ամառ – 5 հունիսի, 1942), հրեական գետտո, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական Գերմանիայի կողմից օկուպացված Բելառուսի տարածքում հրեաների հետապնդման ու ոչնչացման շրջանակներում Մինսկի մարզի Վիլեյսկի շրջանի Դոլգինովո գյուղի և հարակից բնակավայրերի հրեաների բռնի վերաբնակեցման վայր։

Դոլգինովոյի օկուպացիա և գետտոյի ստեղծում խմբագրել

Պատերազմից առաջ գյուղի 5000 բնակիչներից ավելի քան 3000-ը եղել են հրեաներ[1]։

Դոլգինովոն օկուպացվել է ուշացումով, որովհետև բլիցկրիգն իրականացնող գերմանական զորքերը ժամանակ չեն կորցրել և շրջանցել են այդ գյուղը։ Սակայն դեռ գերմանացիների արշավանքից առաջ գյուղ են ժամանել լիտվական ու լատվիական ոստիկանները, որոնք, իրականացնելով հրեաների ոչնչացման նացիստական պլանները, այնտեղ հաստատել են ահաբեկչական ռեժիմ և հրեաներին փակել գետտոյում[2][3], որ կազմակերպել են Բորիսովսկի փողոցում[4]։

Գետտոյի ոչնչացում խմբագրել

1942 թվականի ապրիլի 12-ին (այլ տվյալներով՝ 1-ին[5]) Դոլգինովոյում գնդակահարվել է շուրջ 900 (800[5]) հրեա[4][2]։ Դրա նախորդ գիշերը գետտոն շրջապատվել է գերմանական անհայտ զորաբաժանման կողմից, բազմաթիվ կալանավորներ սպանվել են փողոցներում, աշխատունակների մի մասը տարվել է, իսկ մյուսները գնդակահարվել են գոմում, իսկ մարմինները՝ այրվել[5]։

1942 թվականի մարտից մինչև մայիս հրեաների վերջնական ոչնչացման շրջանակներում՝ երեք «ակցիաների» ընթացքում (այդ էվֆեմիզմով գերմանացիները կոչել են իրենց կողմից կազմակերպած զանգվածային սպանությունները) բնակավայրում սպանվել են ևս շուրջ 2000 հրեաներ[2][6], որոնցից 1200 մարդ կենդանի այրվել է[3]:

Հրեաների վերջին զանգվածային սպանությունը Դոլգինովոյում տեղի է ունեցել 1942 թվականի հունիսի 5-ին, երբ գնդակահարվել են մնացած բոլոր հրեաները, իսկ գյուղը ոչնչացվել է[3][4][7]։ Ըստ այլ վկայությունների՝ 1942 թվականի հունիսի սկզբին Դոլգինովոյում մնացած շուրջ 2000 հրեաներից (գրեթե միայն կանայք ու երեխաներ) ընտրել և սպանել են շուրջ 1000 (2000[4]) անաշխատունակների։ Գնդակահարությանը մասնակցել են նաև վերմախտի զինվորները։ Ընտրված աշխատունակ հրեաներին փոխանցել են Տոդտ կազմակերպությանն ու զորամասերին[8]։

Դոլգինովոյի փրկված հրեաներին, որ կազմել են շուրջ 100 մարդ, քշել են Կրիվիչի։ Հոգնատանջ, բոբիկ ու մերկ մարդկանց գերմանացիներն ու ոստիկանները անողոքաբար ծաղրել են՝ նրանց ստիպելով չորեքթաթ սողալ, պարել, մերկ ձեռքերով մաքրել զուգարանները[9]։

Փրկության դեպքեր և «աշխարհի արդարակյացներ» խմբագրել

1942 թվականի գարնանը Կառոլինա կալվածքի վարիչ Ցիբուլսկին գերմանացի պարետից խնդրել է իր անձնական պատասխանատվությամբ տալ մասնագետ արհեստավորների հրեական հինգ ընտանիքի Դոլգինովոյի գետտոյից (ավելի քան 30 մարդ) իբր թե գերմանական պետական տնտեսության համար, սակայն նրանց թույլ է տվել հեռանալ անտառ՝ պարտիզանների մոտ[10][11]։

Նիկոլայ Կիսելյովն իր պարտիզան ընկերների հետ Դոլգինովոյի գետտոյից ու մոտակա վայրերից փրկել է ավելի քան 200 բելառուսցի հրեաների (հիմնականում ծերեր, կանայք ու երեխաներ)՝ նրանց անցկացնելով ռազմաճակատի գիծը 1942 թվականի աշնանը[6]։ Նրա սխրանքի մասին 2008 թվականին նկարագանվել է «Կիսելյովի ցուցակը» («Շինդլերի ցուցակը» ֆիլմի վերնագրի համաբանությամբ) վավերագրական ֆիլմը։ Բելառուսի հրեաների պատմության և մշակույթի թանգարանը այդ դեպքին վերաբերող փաստաթղթերը ներկայացրել է «աշխարհի արդարակյացի» կոչում շնորհող Իսրայելի Յադ Վաշեմ ինստիտուտ, և այդ պատվավոր կոչումը Կիսելյովին շնորհվել է հետմահու «ի նշան խորը երախտագիտության Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեա ժողովրդին ցուցաբերված օգնության համար»[6][12]։ Այդ դեպքերից 65 տարի անց Նիկոլայ Կիսելյովի հայրենակիցները հավերժացրել են նրա սխրանքի հիշատակը՝ Դոլգինովոյում նրա անունով կոչելով փողոց[13]։ Նրա կողմից փրկված հրեաների սերունդները ամեն տարի հունիսի 5-ին (1942 թվականին Դոլգինովոյում տեղի ունեցած վերջին զանգվածային գնդակահարության օրը) հավաքվում են Իսրայելում՝ անցկացնելու հիշատակի հանդիպում[7]։

Դոլգինովոյի մոտ «Ժողովրդական վրիճառու» («Народный мститель») ջոկատի հրամանատար Իվան Տիմչուկի օգնությամբ ակտիվ գործունեության են ծավալել հրեա պարտիզանները՝ Դոլգինովոյի գետտոյի նախկին կալանավորները։ Նացիստների դեմ իրականացված բազմաթիվ գործողությունների թվում 1942 թվականի նոյեմբերին նրանք մասնակցել են Մյադելի գերմանական կայազորի ոչնչացմանը, որտեղ գետտոյից ազատել են հրեաներին[9]։

Հիշատակ խմբագրել

Դոլգգինովոյում տեղադրվել է հրեաների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան։

Հրատարակվել են Դոլգինովոյում սպանված հրեաների ոչ լրիվ ցուցակները[14][15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Г. Розинский. Спасти 218 евреев
  2. 2,0 2,1 2,2 Դոլգինովո Արխիվացված 2019-04-02 Wayback Machine – հոդված Ռուսական հրեական հանրագիտարանում
  3. 3,0 3,1 3,2 Б. Малородов. Страницы истории. Список Киселева(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 4,2 4,3 Справочник о местах принудительного содержания, 2001, էջ 46
  5. 5,0 5,1 5,2 «Памяць. Вiлейскi раён», 2003, էջ 274
  6. 6,0 6,1 6,2 И. П. Герасимова. «Список Киселева»: предисловие и послесловие Արխիվացված 2011-08-24 Wayback Machine
  7. 7,0 7,1 П. Ефимов. «Список Киселёва» Արխիվացված 2018-03-11 Wayback Machine
  8. «Памяць. Вiлейскi раён», 2003, էջ 280
  9. 9,0 9,1 Убийство евреев в Глубоком и в других местечках (Долгиново, Кривичи)(չաշխատող հղում)
  10. Л. Смиловицкий. Еврейские семейные лагеря и отряды в Белоруссии
  11. Барри Рубин. Дети Долгиново Արխիվացված 2015-02-06 Wayback Machine(անգլ.)
  12. Яд Вашем. История спасения. Николай Киселев. Արխիվացված 2018-03-31 Wayback Machine
  13. «Беларусь, Долгиново: улица имени Праведника мира…». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  14. «Памяць. Вiлейскi раён», 2003, էջ 429—433
  15. Зональный государственный архив в г. Молодечно. — фонд Р-226, опись 1, дела 56, 57, 58, 63

Աղբյուրներ խմբագրել

Գրքեր և հոդվածներ
  • Г. К. Кiсялёў, Я. А. Iгнатовiч, М. Ц. Кароткi i iнш. (рэдкал.), В. А. Коласава (укладальнiк) «Памяць. Вiлейскi раён». — Мн.: БЕЛТА, 2003. — 704 с. — ISBN 985-6302-56-0
  • Адамушко В. И., Бирюкова О. В., Крюк В. П., Кудрякова Г. А. Справочник о местах принудительного содержания гражданского населения на оккупированной территории Беларуси 1941-1944. — Мн.: Национальный архив Республики Беларусь, Государственный комитет по архивам и делопроизводству Республики Беларусь, 2001. — 158 с. — 2000 экз. — ISBN 985-6372-19-4.
  • Л. Смиловицкий. Гетто Белоруссии — примеры геноцида (из книги «Катастрофа евреев в Белоруссии, 1941—1944 гг.»)
  • Դոլգինովո Արխիվացված 2019-04-02 Wayback Machine – հոդված Ռուսական հրեական հանրագիտարանում
Արխիվային աղբյուրներ
  • Национальный архив Республики Беларусь (НАРБ):
    • фонд 4, опись 29, дело 112, листы 456—457;
    • фонд 845, опись 1, дело 63, лист 17;
    • фонд 861, опись 1, дело 10, листы 9-10;
  • Государственный архив Российской Федерации (ГАРФ). — фонд 7021, опись 89, дело 7, листы 27-35, 105;
  • Зональный государственный архив в г. Молодечно. — фонд Р-226, опись 1, дела 56, 57, 58, 63.
Լրացուցիչ գրականություն
  • Л. Смиловицкий, «Катастрофа евреев в Белоруссии, 1941—1944 гг.», Тель-Авив, 2000
  • Ицхак Арад. Уничтожение евреев СССР в годы немецкой оккупации (1941—1944). Сборник документов и материалов, Иерусалим, издательство Яд ва-Шем, 1991, ISBN 9653080105
  • Черноглазова Р. А., Хеер Х. Трагедия евреев Белоруссии в 1941— 1944 гг.: сборник материалов и документов. — Изд. 2-е, испр. и доп.. — Мн.: Э. С. Гальперин, 1997. — 398 с. — 1000 экз. — ISBN 985627902X