Դոբոշ(հունգ.՝ dobostorta), ավանդական հունգարական տորթ, որը բաղկացած է վեց շերտերից, շոկոլադե կրեմից և կարամելային գլազուրից։

Դոբոշ
Դոբոշի բաղադրիչները
Ենթատեսակբիսկվիթ և տորթ
Առաջացման երկիր Հունգարիա
 Dobos Cake Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
 
 
Տնային պայմաններում պատրաստված դոբոշ

Տորթի անունը առաջացել է իր հեղինակի անունից։ Հեղինակը եղել է հունգարական հրուշակագործ Յոժեֆ Դոբոշը։ 1885 թվականին Հունգարիայի ազգային ցուցահանդեսի ժամանակ նա հորինել է իր գլուխգործոց տորթը, որը չի փչանում առնվազն 10 օր[1][2]։ Դա նրա ժամանակներում սառնարանային տեխնոլոգիայի զարգացման մակարդակի համար շատ կարևոր էր։ Դոբոշ տորթի բաղադրատոմսը նա հրապարակել է 1906 թվականին, իսկ ներկայից Հունգարիայում դոբոշ տորթը պատրաստում են օրիգինալ բաղադրատոմսով։

«Դոբոշը» համարվում էր Ավստրո-Հունգարական կայսրության կայսրուհի Էլիզաբեթ Բավարացու սիրած տորթը։ «Դոբոշ» տորթը արտահանվել է հարևան երկրներ՝ հատուկ պատրաստված փայտե տուփերով։ Սենտենդրում է գտնվում հրուշակագործ Դոբոշի թանգարանը։

Նուրբ բիսկվիթ՝ մոկկոյի և կարամելի շերտերով, վերին շերտը ծածկված է ամուր գլազուրով, որի վրա նույնիսկ թմբուկը հիմնական հունգարական աղանդերներից է։

«Դոբոշ» տորթը առաջին անգամ ներկայացվել է 1885 թվականին Բուդապեշտում կայացած ցուցահանդեսի ժամանակ, որից հետո այն ճաշակեց կայսերական զույգը՝ Ֆրանց Յոզեֆ I-ը և Էլիզաբեթ Բավարացին[1]։

Եվրոպայի լավագույն սրճարանները իրենց մենյուի մեջ նույնպես ներառում են այս լեգենդար աղանդերը:«Դոդոս» («դոդոշ») բառը հունգարերեն նշանակում է «թմբուկ»։

Յոժեֆ Դոբոշը մահացել է 1924 թվականին։ Նա երբեք այս գլուխգործոցը չի պատրաստել իր երկրպագուների համար[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Goldstein, Darra (2015). The Oxford Companion to Sugar and Sweets. Oxford University Press. էջեր 223–224.
  2. «Hungarian Dobosh Torte (Seven-Layer Sponge Cake) Recipe». Easteuropeanfood.about.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.

Գրականություն խմբագրել

  • Դոբոշ տորթի բաղադրատոմսը. «Խոհարարական արվեստ և հունգարական խոհանոց», Է. Մեդյար, 1961 թվական։