Դյուլոնգի և Պտիի օրենք

(Վերահղված է Դյուլոնգ-Պտիի օրենքից)

Դյուլոնգի և Պտիի օրենք, էմպիրիկ կանոն, որի համաձայն բոլոր պարզ պինդ մարմինների ատոմական ջերմունակությունը (տեսակարար ջերմունակության և ատոմական զանգվածի արտադրյալը) կախված չէ ջերմաստիճանից[1] և մոտավորապես հավասար է 6 կալ/աստ։ Ձևակերպել են ֆրանսիացի գիտնականներ Պ․ Դյուլոնգը և Ա․ Պտին (1819)։ Դյուլոգի և Պտիի օրենքի բավարար ճշտությամբ կիրառելի է սենյակային ջերմաստիճանների համար։ Ցածր ջերմաստիճանների տիրույթում, երբ աճում է քվանտային երևույթների դերը, այն ճիշտ չէ։

Լուի Դյուլոնգ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 424