Դյուլա Յուհաս (հունգ.՝ Juhász Gyula, ապրիլի 4, 1883(1883-04-04)[1][2][3], Սեգեդ, Հունգարիա - ապրիլի 6, 1937(1937-04-06)[1][3], Սեգեդ, Հունգարիա), հունգարացի բանաստեղծ, Բաումգարտեն մրցանակի դափնեկիր։

Դյուլա Յուհաս
հունգ.՝ Juhász Gyula
Ծնվել էապրիլի 4, 1883(1883-04-04)[1][2][3]
ԾննդավայրՍեգեդ, Հունգարիա
Վախճանվել էապրիլի 6, 1937(1937-04-06)[1][3] (54 տարեկան)
Վախճանի վայրՍեգեդ, Հունգարիա
ԳերեզմանQ54580163?
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուհունգարերեն
Քաղաքացիություն Հունգարիա
ԿրթությունԲուդապեշտի համալսարան (1906)
ԱնդամակցությունDugonics Társaság?
ԱշխատավայրՆյուգաթ
Պարգևներ
Դյուլա Յուհաս Վիքիքաղվածքում
 Gyula Juhász Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դյուլա Յուհասը ծնվել է Սեգեդում։ 1902 թվականին ավարտել է տեղի ծխական դպրոցը, այնուհետև՝ Բուդապեշտի համալսարանը։ 1912 թվականին լատիներեն է դասավանդել դպրոցում։ Եղել է սոցիալ-դեմոկրատական շարժման կողմնակից. Առաջին բանաստեղծությունները տպագրվել են 1899 թվականին Սեգեդի թերթերում։

Տառապել է դեպրեսիայով։ Մի քանի անգամ փորձել է ինքնասպան լինել։ Առաջինը փորձ արել է 1907 թվականի փետրվարի 9-ին[4]։ 1928 թվականին նրան նշանակվել է ամսական թոշակ։ 1929 թվականին առաջիններից է եղել, ով ստացել է Բաումգարտեն մրցանակ։ 1930-ական թվականներին բուժվել է հոգեբուժարանում։ 1937 թվականին ինքնասպանություն է գործել[5]։

Ստեղծագործություններ խմբագրել

Ստեղծագործական սկզբնական շրջանում («Բանաստեղծներ», 1907, «Վերջին այգեկութ», 1918, «Իմ կյանքը», 1925) հետևել է դեկադենտներին, սակայն այդ ժամանակ էլ նրան բնորոշ են եղել հայրենասիրական և սոցիալական մոտիվները։ Բուրժուա-դեմոկրատական, ապա նաև սոցիալիստական հեղափոխությունների տարիներին (1918-1919) Յուհասը հանդես է եկել իբրև իմպերիալիզմի հակառակորդ։ Իր բանաստեղծությունների ժողովածուներում կերտել է հունգար աշխատավոր ու բանվոր մարդու հավաքական կերպարը, արտահայտել է նրա ապրումներն ու ակնկալիքները[6]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. Դյուլա Յուհասի կենսագրականը(հունգարերեն)
  5. Валерий Исакбаев. «ЗАВИСИМОСТИ ИЗВЕСТНЫХ ЛЮДЕЙ». Официальный сайт психотерапевта Валерия Исакбаева. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 16-ին.
  6. Հունգար բանաստեղծներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1968
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Դյուլա Յուհաս հոդվածին

Արտաքին հղումներ խմբագրել

Դյուլա Յուհասի ստեղծագործությունների թարգմանությունը Մ. Ցեսարսկու կողմից

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դյուլա Յուհաս» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դյուլա Յուհաս» հոդվածին։