Դյորդ Գենդել (հունգ.՝ Handel György, մարտի 20, 1959(1959-03-20)[1], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[2] - հունվարի 16, 2021(2021-01-16)[3]), հունգարացի նախկին ֆուտբոլիստ, կարիերայի մեծ մասն անց է կացրել «ՄՏԿ Հունգարիա» և «Դյոր» ֆուտբոլային ակումբներում։

Դյորդ Գենդել
հունգ.՝ Handel György
Քաղաքացիությունը  Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 20, 1959(1959-03-20)[1]
Ծննդավայր Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[2]
Մահվան ամսաթիվ հունվարի 16, 2021(2021-01-16)[3] (61 տարեկան)
Դիրք հարձակվող

Կենսագրություն խմբագրել

«ՄՏԿ Հունգարիա» սիրողական ակումբում հանդես է եկել 1980-1984 թվականներին, անցկացնել է 108 խաղ, դարձել 32 գոլի հեղինակ։ 1981/82 մրցաշրջանում նրա ակումբը շահել է երկրորդ դիվիզիոնի ուղեգիր, իսկ Գենդելը 21 գոլով ճանաչվել է մրցաշրջանի լավագույն ռմբարկու։ Իր կարիերայի ընթացքում Հունգարիայի Պրեմիեր լիգայում նա անցկացրել է 186 հանդիպում և դարձել 39 գոլի հեղինակ։

1987 թվականին նա մեկ խաղ է անցկացրել Հունգարիայի ազգային հավաքականի կազմում՝ Լեհաստանի դեմ 1988 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում․ նա խաղադաշտ է դուրս եկել 81-րդ րոպեին, սակայն չի չկարողացել օգնել ակումբին խուսափել 3-2 հաշվով պարտությունից։

Կարիերայի ավարտին նա խաղացել է Մալթայում[4]։ 1991 թվականին նա դարձել է «Լուկա Սենտ Էնդրյուսի» ֆուտբոլիստ, որտեղ անցկացրել է երկու մրցաշրջան։ Դրանից հետո Գենդելը տեղափոխվել է «Նադուր Յունստերս» ակումբ, որտեղ երկու մրցաշրջանում դարձել է 43 գոլի հեղինակ և համարվել ակումբի պատմության լավագույն խաղացողներից մեկը։

Ավելի ուշ նա հանդես է եկել «Օրատորի Յաս», «Գոցո», «Լիա Ատլետիկ» և «Կորմի» ակումբների կազմում[5]։

Մահացել է կորոնավիրուսից, 2021 թվականի հունվարի 16-ին[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 PIM identifier
  3. 3,0 3,1 3,2 Gyász: elhunyt az egyszeres válogatott futballista, Handel György (հունգ.)
  4. Málta — a rejtelmes sziget. Nemzeti Sport, VIII. évf. 15. sz. (1997. jan. 16.) 16. o.
  5. Gyász: Handel Györgyöt Máltán is gyászolják Nemzeti Sport Online, 2021. január 17.
  6. «Gyász: elhunyt az egyszeres válogatott futballista, Handel György» (հունգարերեն). 2021 թ․ հունվարի 16. Վերցված է 2021 թ․ հունվարի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել