Դյատլովի տուրիստական խմբի վախճան

Դյատլովի տուրիստական խմբի վախճանը իրադարձություն է, որը ենթադրաբար տեղի է ունեցել 1959 թվականի փետրվարի 1-ի լույս 2-ի գիշերը Հյուսիսային Ուրալում, լեռնանցքում, որը հետագայում ստացել է Դյատլով անվանումը, երբ անհայտ հանգամանքներում զոհվել է 9 հոգուց բաղկացած տուրիստական խումբը, որը գլխավորում էր Իգոր Դյատլովը։ Չնայած, որ առանձին զբոսաշրջիկների և ամբողջ տուրիստական խմբերի վախճանները յուրահատուկ երևույթ չէ. միայն լեռնադահուկային արշավների ժամանակ 1975 թվականից մինչև 2004 թվականը մահացել է առնվազն 111 հոգի[1], Դյատլովի տուրիստական խմբի վախճանը շարունակում է գրավել հետազոտողների, լրագրողների, քաղաքական գործիչների ուշադրությունը, ընդհուպ մինչև Ռուսաստանի կենտրոնական հեռուստաալիքներով ավելի քան 50-ամյա հնություն ունեցող պատմության լուսաբանումը[2][3]

Տուրխմբի վրանը։ Փրկարար Վադիմ Բրուսնիցինի լուսանկարը, որն արվել է 1959 թվականի փետրվարի 26-ին և 28-ին։ Ձախ կողմից որոնող Յուրի Կոպտյոլովն է։

Իրադարձությունների ընթացք խմբագրել

Տուրիստական խմբի կազմ խմբագրել

Խումբը բաղկացած էր Ուրալի պոլիտեխնիկական համալսարանի (ՈւՊՀ, Սվերդլովսկ) տուրիստական ակումբի դահուկորդներից՝ հինգ ուսանող, ՈւՊՀ երեք ինժեներ-շրջանավարտ և Կոուրովսկի տուրբազայի հրահանգիչը։ Խմբի ղեկավարը ՈւՊՀ 5-րդ կուրսի ուսանող, զբոսաշրջիկ Իգոր Դյատլովն էր[4]։

Ի սկզբանե խմբի կազմի մեջ մտնում էր 10 հոգի.

  1. Իգոր Դյատլով Ալեքսեյի (ծնվել է 1936 թվականի հունվարի 13-ին), ռադիոտեխնիկական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող,
  2. Զինաիդա Կոլմոգորովա Ալեքսեյի (ծնվել է 1937 թվականի հունվարի 12-ին), ռադիոտեխնիկական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողուհի,
  3. Ռուստեմ Սլոբոդին Վլադիմիրի (ծնվել է 1936 թվականի հունվարի 11-ին), մեխանիկական ֆակուլտետի շրջանավարտ (1958 թ.), Չելյաբինսկ-40-ում № 817 կոմբինատի ինժեներ,
  4. Յուրիյ Դորոշենկո Նիկոլայի (ծնվել է 1938 թվականի հունվարի 29-ին), ռադիոտեխնիկական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող,
  5. Գեորգի (Յուրի)[5] Կրիվոնիշչենկո Ալեքսեյի (ծնվել է 1935 թվականի փետրվարի 7-ին), շինարարական ֆակուլտետի շրջանավարտ (1957 թ.), Չելյաբինսկ-40-ում № 817 կոմբինատի ինժեներ,
  6. Նիկոլայ Տիբո-Բրինյոլ Վլադիմիրի[6] (ծնվել է 1935 թվականի հունիսի 5-ին), շինարարական ֆակուլտետի շրջանավարտ (1958 թ.), ինժեներ,
  7. Լյուդմիլա Դուբինինա Ալեքսանդրի (ծնվել է 1938 թվականի մայիսի 12-ին), շինարարական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի,
  8. Սեմյոն (Ալեքսանդր)[7] Զոլոտարյով Ալեքսեյի (ծնվել է 1921 թվականի փետրվարի 2-ին), Կոուրովսկի տուրբազայի հրահանգիչ, Բելառուսական ԽՍՀ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի շրջանավարտ (1950 թ.),
  9. Ալեքսանդր Կոլևատով Սերգեյի (ծնվել է 1934 թվականի նոյեմբերի 16-ին), ֆիզիկա-տեխնիկական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող,
  10. Յուրի Յուդին Եֆիմի (ծնվել է 1937 թվականի հուլիսի 19-ին), ինժեներա-տնտեսական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող։

Յուրի Յուդինը երթուղու ամենաակտիվ հատված բարձրանալու ժամանակ դուրս է մնացել խմբից ռադիկուլիտի պատճառով, ինչի շնորհիվ միակն է կենդանի մնացել ամբողջ խմբից։ Նա առաջինն է ճանաչել զոհվածների անձնական իրերը, ինչպես նաև ճանաչել է Սլոբոդինի և Դյատլովի մարմինները։ Հետագայում նա ակտիվ մասնակցություն չի ունեցել ողբերգության հետաքննության մեջ։ 1990-ական թվականներին նա զբաղեցրել է Սոլիկամսկի ղեկավարի տնտեսության և կանխատեսումների հարցերով տեղակալ, «Պոլյուս» քաղաքային տուրիստական ակումբի ղեկավար։ Նա մահացել է 2013 թվականի ապրիլի 27-ին և, նրա վերջին ցանկությանը համաձայն, հուղարկավորվել է մայիսի 4-ին Եկատերինբուրգում, Միխայլովսկու գերեզմանոցում արշավի յոթ մասնակիցների հետ միասին[8][9][10]։

Արշավ խմբագրել

Տուրխմբի վերջին արշավը զուգադիպեցրել են Կենտրոնական կոմիտեի (ԽՄԿԿ) 21-րդ գումարման հետ։ 16 օրվա ընթացքում արշավի մասնակիցները պետք է դահուկներով հաղթահարեին առնվազն 350 կմ Սվերդլովսկի շրջանի հյուսիսով և բարձրանային Օտորտեն և Օյկո-Չակուր[11] լեռների վրա։ Արշավը դասվում էր 3-րդ կարգի (ամենաբարձր) ծանրությանը[12]։

Հունվարի 23-ին խումբը գնացքով Սվերդլովսկից ուղևորվել է Սերով, որտեղ ժամանել է հունվարի 24-ին։ Յուդինի օրագրի գրառումներին համաձայն, այդ օրը ոչ մի արտակարգ դեպք տեղի չի ունեցել[13]։

Նույն օրը երեկոյան խումբը գնացքով ուղևորվել է Իվդել և մոտ կեսգիշերին (հունվարի 24-ի լույս 25-ի գիշերը) ժամանել է քաղաք։ Հունվարի 25-ի առավոտյան Դյատլովի խումբը ավտոբուսով ուղևորվել են Վիժայ, որտեղ կանգ են առել հյուրանոցում։

Հունվարի 26-ի առավոտյան խումբը նույնընթաց ավտոմեքենայով (բաց թափքով բեռնատար) ուղևորվել են անտառահատների գյուղ։ Այնտեղ հունվարի 27-ին հավաքեցին իրենց ուսապարկերը անտառահատվածի կողմից հատկացված սայլի վրա, կանգնեցին դահուկների վրա և ուղևորվեցին 2-րդ Հյուսիսային հանքավայրի լքված գյուղը։ Նույն օրը պարզվել է, որ Յուրի Յուդինը ոտքի ցավի պատճառով (բորբոքվել էր նստուկի ջիղը) չի կարող շարունակել արշավը, նա սառեցրել էր ջիղը բաց բեռնատարով տեղաշարժվելու ժամանակ։ Այնուամենայնիվ, Յուդինը խմբի հետ հասել է մինչև 2-րդ Հյուսիսային հանքավայր, որպեսզի ինստիտուտի համար քարեր հավաքի և, հնարավոր է, կարծում էր, որ ցավը կանցնի մինչև երթուղու ակտիվ հատված հասնելը։

Հունվարի 28-ի առավոտյան Յուդինը՝ հրաժեշտ տալով խմբին և ընկերներին հանձնելով ընդհանուր բեռի իր բաժինը և անձնական տաք հագուստը, սայլով հետ է վերադառնում[13][14]։ Հետագա իրադարձությունների մասին արդեն հայտնի է դարձել միայն հայտնաբերված օրագրի գրառումների և արշավի մասնակիցների նկարներից։

Արշավի առաջին օրերը անցել են առանց որևէ լուրջ դեպքերի։ Հունվարի 28-ին զբոսաշրջիկները՝ դուրս գալով 2-րդ Հյուսիսայինից, դահուկներով շարժվել են Լոզվա գետի երկայնքով և գիշերելու համար կանգ են առել նրա ափին։ Հունվարի 29-ին անցում է կատարվել Լոզվա գետի ափի կանգառից դեպի նրա վտակ Աուսպիայի վրա։ Հունվարի 30-ին խումբը շարունակում էր տեղաշարժվել Աուսպիայի երկայնքով։ Հունվարի 31-ին դյատլովցիները մոտեցել են Խոլատչախլ լեռան մոտ և նրա լանջով բարձրանալու փորձ են կատարել, սակայն ուժեղ քամու պատճառով ստիպված են եղել վերադառնալ Աուսպիայի մոտ և գիշերել այնտեղ։

Փետրվարի 1-ին, Աուսպիայի հարթավայրում պահեստարան են զինում (Օտորտեն լեռան վրա բարձրանալու համար ոչ պետքական իրերը և մթերքների պահեստ), կրկին բարձրացել են Խոլատչախլ լանջի վրա (Խոլատ-Սյախըլ) կամ «1079» բարձունքը, որտեղ էլ կանգ է առել խումբը անանուն լեռնանցքից ոչ հեռու (հետագայում այն ստացել է Դյատլովի Լեռնանցք անվանումը)։

Փետրվարի 12-ին խումբը պետք է հասներ երթուղու վերջնակետին՝ Վիժայ գյուղը, հեռագիր ուղարկել ինստիտուտի սպորտային ակումբ, իսկ փետրվարի 15-ին վերադառնար Սվերդլովսկ։ Առաջինը իր անհանգստությունը հայտնել է Յուրի Բլինովը, ՈւՊՀ զբոսաշրջիկների խմբի ղեկավարը։ Հարազատների ճակատագրի համար սկսել են անհանգստանալ նաև Սաշա Կոլևատովի քույրը՝ Ռիման, Դուբինինայի և Սլոբոդինի ծնողները։ ՈւՊՀ սպորտային ակումբի ղեկավար Լև Սեմյոնի Գորդոն և ՈւՊՀ ֆիզդաստիարակության ամբիոնի ղեկավար Ա. Մ. Վիշնևսկին մի քանի օր ևս սպասում էին տուրխմբի վերադարձին, քանի որ ավելի վաղ արդեն եղել են տուրխմբերի ուշացման դեպքեր տարբեր պատճառներով։ Փետրվարի 16-17-ը նրանք կապ են հաստատել Վիժայի հետ՝ փորձելով ճշտել, արդյոք խումբը վերադառնում էր արշավից։ Պատասխանը բացասական էր։

Խմբի որոնողական աշխատանքներ խմբագրել

Որոնողական աշխատանքները սկսվեցին երթուղու ճշտումից, որով ուղևորվել էր Դյատլովի խումբը։ Պարզվեց, որ Դյատլովը երթուղային գրքույկը ՈւՊՀ սպորտային ակումբ չի հանձնել, և ոչ մեկ հստակ չգիտի, թե ինչ երթուղի են ընտրել զբոսաշրջիկները։ Ռիմա Կոլևատովայի՝ Ալեքսանդր Կոլևատովի քրոջ շնորհիվ երթուղին վերականգնվել է և փոխանցվել ՈւՊՀ ռազմական ամբիոնի ուսուցիչ, գնդապետ Գեորգի Սեմյոնի Օրտյուկովին։ Փետրվարի 19-ին նա ուղևորվեց Իվդել, այնտեղ որոնողական աշխատանքների շտաբ կազմակերպելու նպատակով[15]։ Փետրվարի 20-ին Իվդել է ժամանել ՈւՊՀ սպորտակումբի ղեկավար Լև Գորդոն փորձառու զբոսաշրջիկի հետ, ով վերջերս վերադարձել էր Հյուսիսային Ուրալից, ՈւՊհ տուրիստական խմբակի բյուրոյի անդամ Յուրի Բլինովի հետ, ովքեր հաջորդ օրը իրականացրել են որոնողական տարածքի ավիահետախուզություն։

Փետրվարի 22-ին ՈւՊՀ տուրխմբակի կողմից ստեղծվել է ուսանողներից և ինստիտուտի աշխատակիցներից բաղկացած որոնողական 3 խումբ, ովքեր տուրիստական և լեռնագնացության փորձ ունեն, Բորիս Սլոբցովի, Մոիսեյ Ակսելրոգի և Օլեգ Գրեբեննիկի խմբերը, որոնք հաջորդ օրը տեղափոխվել են Իվդել։ Եվս մեկ խումբ Վլադիսլավ Կարելինի գլխավորությամբ որոշել են տեղափոխել որոնողական աշխատանքների տարածք։ Որոնողական աշխատանքներին են միացել նաև զինծառայողները՝ կապիտան Ա. Ա. Չերնիշյովի խումբը և ավագ լեյտենանտ Մոիսեևի գլխավորությամբ շներով օպերատիվ խումբը, «СевУралЛаг» սերժանտական դպրոցի կուրսանտները ավագ լեյտենանտ Պոտապովի գլխավորությամբ և փոխգնդապետ Շեստոպալովի գլխավորությամբ սակրավորների խումբը[16]։ Բացի այդ որոնողական աշխատանքներին են միացել նաև տեղաբնիկները։ Որոնումների ղեկավար էր նշանակվել ԽՍՀՄ զբոսաշրջային սպորտի վարպետ Եվգենի Պոլիկարպի Մասլեննիկովը։ Շտաբի պետ է նշանակվել Գեորգի Սեմյոնի Օրտյուկովը, որի պարտականությունների մեջ էր մտնում քաղաքացիական և զինվորական որոնողական ջոկատների գործողությունների համակարգումը, որոնողական աշխատանքների տարածքում օդային թռիչքների ղեկավարումը, մարզային և տեղական իշխանությունների, ՈւՊՀ ղեկավարների հետ համագործակցությունը։

Որոնումների համար ամենահեռանկարային տարածքը ընտրվել էր Օտորտեն լեռից մինչև Օյկո-Չակուր ընկած տարածքը (նրանց միջև հեռավորությունը 70 կմ է) որպես ամենահեռու, բարդ և զբոսաշրջիկների համար վտանգավոր վայր։ Որոնողական խմբերը որոշել են ցած իջեցնել Օտորտեն լեռան տարածքը (Սլոբցովի և Ակսելրոդի հյուսիսային խմբերը), Օյկո-Չակուրի տարածքը (Գրեբեննիկի հարավային խումբը) և այդ լեռների միջև ընկած երկու կետերը։ Կետերից մեկում, Վիշերայի և Պուրմայի բարձունքներում գտնվող ջրբաժանի մոտ իջեցվել է Չերնիշյովի խումբը՝ Օտորտենից մինչև Օյկո-Չակուրը ընկած հատվածի ճանապարհի կեսին։ Կարելինի խումբը որոշել են ուղարկել Սամպալչախլ լեռան շրջան (910)` Նիոլս գետի ակունքի մոտ, Օտորտենից 50 կմ դեպի հարավ, Չերնիշյովի և Գրեբեննիկի խմբերի միջև։ Այդ բոլոր խմբերի առջև խնդիր էր դրված գտնել անհետ կորած տուրխմբի հետքերը՝ դահուկների հետքերը և կանգառների հետքերը, դրանցով դուրս գալ վթարի վայր և օգնություն ցուցաբերել Դյատլովի խմբին։ Առաջինը իջեցվել է Սլոբցովի խումբը (փետրվարի 23), այնուհետև Գրեբեննիկի խումբը (փետրվարի 24), Ակսելրոդի խումբը (փետրվարի 25), Չերնիշյովի խումբը (փետրվարի 25-26)։ Եվս մեկ խումբ, որի կազմի մեջ մտնում էին մանսիները և ռադիստ-երկրաբան Եգոր Նևոլինը, իրենց շարժումը սկսել են Աուսպիա գետի ստորին ավազանից մինչև նրա վերին ավազանը։

Փետրվարի 24-ին, որսորդ-մանսիներին հարցուփորձ անելու արդյունքում պարզվեց, որ Աուսպիա գետի հարթավայրում հայտնաբերվել են ինչ-որ տուրիստական խմբի կանգառի «թարմ» հետքեր։ Որոնումների շտաբը կարծում էր, որ դրանք Դյատլովի խմբի հետքերն են (այդ տարածքում այլ տուրխմբեր չէին կարող լինել) և այն շարժվում էր Օտորտենի մոտ ոչ թե Լոզվայի ստորին ակունքների միջով, այլ Աուսպիա գետի հարթավայրով, Լոզվայի աջ վտակով։ Արդյունքում, Սլոբցովի խումբը Լոզվայից թեքվեց դեպի հարավ, բարձրացավ ոչ շատ բարձր լեռնաճյուղ և կարճ ճանապարհով փետրվարի 25-ին դուրս եկել տայգայի միջով Աուսպիա գետի ստորին ավազանի մոտ։ Այստեղ ձախ ափի մոտ փրկարարները հայտնաբերել են հազիվ նկատվող դահուկային հետք, որն արդեն համարյա ծածկվել էր ձնով և տեղ-տեղ անհետանում էր։ Այդ հետքերով հետախուզություն են անցկացրել մի քանի ուղղություններով՝ Աուսպիայով ներքև և դեպի վերև և Խոլատչախլ լեռան կողմ։ Բորիս Սլոբցովը, նրա գործընկեր Միխայիլ Շարավինը և որսորդ Իվան Պաշինը շարժվեցին դեպի լեռնանցքի կողմը, որի միջով ճանապարհը գնում էր դեպի Օտորտեն։ Շուտով, իրենց համար անսպասելի, նրանք դուրս եկան տուրիստական վրանի մոտ, որը գտնվում էր Խոլատչախլ լեռան լանջին, գագաթից մոտ 300 մետր հեռավորության վրա։ Վրանը դատարկ էր և ճղված էր կողքից։ Այնտեղ հայտնաբերված իրերը և փաստաթղթերը վկայում էին, որ դա հենց Դյատլովի տուրխմբի վրանն էր[17]։

Ավելի ուշ, պրոֆեսիոնալ զբոսաշրջիկների մասնակցությամբ, հաստատվել է, որ վրանը տեղադրվել է բոլոր տուրիստական և լեռնագնացային կանոններին համապատասխան[18]։

Փետրվարի 25-ի երեկոյան Սլոբցովի խմբին է միացել որսորդ-մանսիների խումբը, ովքեր գալիս էին Աուսպիայի ստորին ավազանից, ռադիստ Ե. Նևոլինի հետ, ով ռադիոհաղորդագրություն է ուղարկել շտաբ վրանի հայտնաբերման մասին։ Փետրվարի 26-ից որոնումների տարածք են սկսել ժամանել բոլոր խմբերը, ովքեր մասնակցում էին որոնողական աշխատանքներին։ Բացի այդ, որոնողներին միացել են Իվդելսկի շրջանի դատախազ Վասիլի Իվանի Տեմպալովը և Սվերդլովսկի «На смену!» թերթի երիտասարդ թղթակից Յուրի Յարովոյը։

Փետրվարի 26-ին՝ իջնելով զբոսաշրջիկների ենթադրվող հետքերով, որոնք հեռանում էին վրանից, նրանից մեկուկես կիլոմետր ներքև, այնտեղ, որտեղ արդեն սկսվում էր անտառը, հսկայական մայրիի մոտ Կոպտելովը (Սլոբցովի խմբից որոնողը) և Շարավինը հայտնաբերել են Յուրի Դորոշենկոյի և Յուրի Կրիվոնիշչենկոյի մարմինները[19]։ Նրանք պառկած էին իրարից ոչ մեծ հեռավորության վրա, խարույկի մնացորդների կողքը, որը արդեն անցել էր ձյան տակ։ Փրկարարներին ցնցեց այն, որ հայտնաբերված մարմինների վրա հագուստ չկար, կար միայն ներքնազգեստ։ Դորոշենկոն պառկած էր փորի վրա։ Նրա տակ՝ մի քանի մասերի կոտրված ծառի ճյուղ, որի վրա, հնարավոր է, նա ընկել է։ Կրիվոնիշչենկոն պառկած էր մեջքի վրա։ Մարմինների շուրջը ցրված էին տարբեր մանր իրեր։ Ընդ որում, արձանագրվել էր, որ Դորոշենկոյի մոտ այրվածք կա ոտքի թաթի վրա և այրված են մազերը աջ քունքի վրա, իսկ Կրիվոնիշչենկոյի մոտ՝ ձախ ծնկի այրվածք 31×10 սմ և ձախ ոտքի թաթի այրվածք 10×4 սմ։ Մայրիի վրա, 4-5 մետր բարձրության վրա, ջարդված էին ճյուղերը, դրանց մի մասը գտնվում էր մարմինների շուրջը։ Որոնող Ս. Ն. Սոգրինի դիտարկումների համաձայն, մայրիի տարածքում «երկու մարդ չէր, այլ ավելի շատ, քանի որ փայտահավաքի հսկայական աշխատանք է տարվել։ Այդ մասին վկայում են ծառի վրա մեծ թվով կտրվածքները և կոտրված ճյուղերը»[20]։ Սակայն ծառի կտրված ճյուղերը և դանակը չեն հայտնաբերել։ Բացի այդ, ենթադրություններ այն մասին, որ այդ ճյուղերը օգտագործվել են որպես վառելափայտ, չկային։ Առաջինը, դրանք դժվարությամբ են այրվում, իսկ երկրորդը՝ շրջապատում շատ էր չոր վառելափայտը[21]։

Համարյա նրանց հետ միասին, մայրիից 300 մետր հեռավորության վրա, լանջով դեպի վերև որսորդ-մանսիների կողմից հայտնաբերվել է Իգոր Դյատլովի մարմինը։ Նա թեթևակի թաղված էր ձյան մեջ, կիսապառկած մեջքի վրա, դեմքով դեպի վրանը՝ ձեռքով գրկելով կեչու բունը։ Դյատլովի վրա կար դահուկային տաբատ, վարտիք, սվիտեր, կովբոյկա (գլխարկ), մորթյա անթևք բաճկոնակ։ Աջ ոտքին հագած էր բրդյա գուլպա, իսկ ձախին՝ բամբակե։ Դեմքին սառույցի շերտ էր գոյացել, դա նշանակում էր, որ մահվանից առաջ նա շնչում էր ձյան մեջ։

Նույն օրը երեկոյան, Դյատլովից մոտ 330 մետր հեռավորության վրա, լանջով վերև, 10 սմ խիտ ձյան շերտի տակ որոնողական շան օգնությամբ հայտնաբերվել է Զինա Կոլմոգորովայի մարմինը։ Նա տաք էր հագնված, բայց առանց կոշիկների։ Դեմքին կային քթից արյունահոսության հետքեր[22]։

Մարտի 2-ին անտառում հայտնաբերվել է տուրխմբի պահեստարանը, որը գտնվում էր որոնողների ճամբարի բազայից 300 մետր և Աուսպիա գետի ափից 100 մետր հեռավորության վրա։

Մի քանի օր անց, մարտի 5-ին, 15-20 սմ ձյան շերտի տակ մետաղյա զոնդերի օգնությամբ հայտնաբերվել է Ռուստեմ Սլոբոդինի դին։ Նա նույնպես բավականին տաք էր հագնված, ընդ որում, աջ ոտքի վրա կար կաճյակ, որը նա հագել էր չորս զույգ գուլպայի վրա (կաճյակի երկրորդ զույգը հայտնաբերվել է վրանի մեջ)։ Դեմքի վրա սառույցի շերտ էր գոյացել և քթից արյունահոսության հետքեր կային։

Լանջի վրա հայտնաբերված բոլոր երեք մարմինները, նրանց դիրքերը ցույց էին տալիս, որ նրանք մահանում էին մայրիից դեպի վրան շարժվելու ժամանակ։

Փետրվարի 28-ից (կամ մարտի 5-ից[23]) որոնողական աշխատանքները պաշտոնապես գլխավորել է Կենտրոնական կոմիտեի (ԽՄԿԿ) Սվերդլովսկի շրջանի արտակարգ կոմիտեն գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Ա. Պավլովի և ԽՄԿԿ տարածաշրջանային կոմիտեի ղեկավար Ֆ. Տ. Երմաշի գլխավորությամբ[24][25]։ Որոշում է կայացվել որոնողական աշխատանքներ իրականացվել այնքան ժամանակ, մինչև հայտնաբերվեն բոլոր զբոսաշրջիկների մարմինները, չնայած նրան, որ որոնողական աշխատանքների ղեկավար Ե. Պ. Մասլեննիկովը լեռնանցքում կարծիք է հայտնել որոնողական աշխատանքների մինչև ապրիլ դադարեցման մասին, մինչ ձնհալքը։

Մնացած զբոսաշրջիկների որոնումները անց էին կացվում մի քանի փուլով փետրվարից մինչև մայիս։ Ընդ որում, փրկարարները մարդկանց փնտրում էին լեռան լանջին զոնդերի օգնությամբ։ Ինչպես նաև հետազոտվել է լեռնանցքը 1079 և 880 բարձունքների միջև և Լոզվայի շրջանի լեռնաշղթան, 1079 բարձունքի լեռնաճյուղը, Լոզվայի 4-րդ ակունքի շարունակության հարթավայրը և նրա շարունակությունը գետաբերանից մինչև Լոզվայի հարթավայր 4-5 կմ երկայնությամբ։ Այդ ընթացքում մի քանի անգամ փոխվել է որոնողական խմբերի կազմը, սակայն արդյունքները զրոյական էին։ Ապրիլի վերջերից որոնողները իրենց ուժերը կենտրոնացրել են ձորի ուսումնասիրության վրա, որը գտնվում էր մայրիից ներքև, և որտեղ ձյան շերտի հաստությունը հասնում էր մինչև 3 մետր։

Մայիսի սկզբներին ձյունը սկսեց ակտիվորեն հալչել և դա հնարավորություն տվեց հայտնաբերել իրեր, որոնք փրկարարներին հուշեցին որոնումների ճիշտ ուղղությունը։ Այսպես, հայտնաբերվել են ջարդված եղևնու ճյուղերը և հագուստի մասեր, որոնք տանում էին դեպի առվակի ձորակը, որը հոսում էր մայրիից 70 մ հեռավորության վրա և ծածկված էր ձյան շերտով։

Մայիսի 4-ին, այն վայրից, որտեղ հայտնաբերվել են առաջին մարմինները, 75 մետր հեռավորության վրա, չորսմետրանոց ձյան շերտի տակ, արդեն հալչող առուի հունի մեջ հայտնաբերվել են մնացած զբոսաշրջիկները։ Սկզբում գտել են Լյուդմիլա Դուբինինային, նա մահացել է ծնկների վրա կանգնած, դեմքով դեպի լանջը։ Մնացած երեք հոգին հայտնաբերվել են քիչ ներքևում։ Կոլևատովը և Զոլոտարյովը իրար «կուրծքը մեջքին» գրկած էին պառկած առուի եզրին, հնարավոր է, մինչև վերջ փորձում էին տաքացնել իրար։ Տիբո-Բրինյոլը գտնվում էր բոլորից ներքև, առուի ջրի մեջ։

Դիակների վրա, ինչպես նաև նրանցից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել է Կրիվոնիշչենկոյի և Դորոշենկոյի հագուստը՝ տաբատները, սվիտերները։ Ամբողջ հագուստի վրա առկա էին ուղիղ կտրվածքներ, քանի որ արդեն հանված էր Կրիվոնիշչենկոյի և Դորոշենկոյի դիերից։ Մահացած Տիբո-Բրինյոլը և Զոլոտարյովը հայտնաբերվել են տաք հագնված, վատ էր հագնված Դուբինինան՝ նրա արհեստական մորթուց բաճկոնը և գլխարկը հայտնվել են Զոլոտարյովի վրա, Դուբինինայի բոբիկ ոտքը փաթաթված էր Կրիվոնիշչենկոյի բրդյա տաբատի մեջ։ Դիերի կողքը հայտնաբերվել էր Կրիվոնիշչենկոյի դանակը, որով նրանք խարույկի մոտ կտրում էին երիտասարդ եղևնիները[26]։ Չնայած նրան, որ մարմինները արդեն սկսել էին քայքայվել, դիտարկման ժամանակ մահվան վայրում տեսանելի վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Միայն Կոլևատովի մոտ կային այրվածքներ ձեռքերի և հագուստի թևերի վրա։

Դրանից հետո մարմինները տեղափոխվել էին Իվդելի դատաբժշկական փորձաքննություն, իսկ որոնողական աշխատանքները դադարեցվել էին։

Հուղարկավորության կազմակերպում խմբագրել

Ալեքսանդր Կոլևատովի քրոջ՝ Ռիմայի վկայությամբ, ԽՄԿԿ Սվերդլովսկի տարածքային կոմիտեի կուսակցականները և ՈւՊՀ աշխատակիցները առաջարկել էին զոհվածներին հողին հանձնել Իվդելում, եղբայրական գերեզմանում՝ հուշարձանի տեղադրմամբ։ Ընդ որում, խոսակցությունը անց էր կացվում ամեն ծնողի հետ առանձին, սակայն այդ հարցին համաձայնեցված լուծում տալու խնդրանքը մերժում ստացավ։ Ի վերջո, հուղարկավորությունը կազմակերպվեց Սվերդլովսկում[27]։

Առաջին հուղարկավորությունը տեղի է ունեցել 1959 թվականի մարտի 9-ին մեծաքանակ մարդկանց մասնակցությամբ՝ այդ օրը հողին են հանձնել Կոլմոգորովային, Դորոշենկոյին և Կրիվոնիշչենկոյին։ Դյատլովին և Սլոբոդինին հողին հանձնեցին մարտի 10-ին[25]։ Չորս զբոսաշրջիկների մարմինները (Կոլմոգորովի, Դորոշենկոյի, Դյատլովի, Սլոբոդինի) հողին հանձնվեցին Սվերդլովսկում Միխայլովսկի գերեզմանոցում։ Կրիվոնիշչենկոն հողին հանձնվեց ծնողների հետ Սվերդլովսկի Իվանովսկի գերեզմանոցում։

Զբոսաշրջիկների հուղարկավորությունը, որոնց հայտնաբերել են մայիսի սկզբին, տեղի է ունեցել 1959 թվականի մայիսի 12-ին։ Նրանցից երեքին՝ Դուբինինային, Կոլևատովին և Տիբո-Բրինյոլին հողին հանձնեցին իրենց խմբի ընկերների շիրիմների կողքը Միխայլովսկի գերեզմանոցում։ Զոլոտարյովը հողին հանձնվեց Իվանովսկի գերեզմանոցում, Կրիվոնիշչենկոյի շիրիմի կողքը։ Բոլոր չորս զբոսաշրջիկների հուղարկավորությունը անց է կացվել փակ ցինկե դագաղներով։

Պաշտոնական հետաքննություն խմբագրել

Պաշտոնական հետաքննությունը սկսվել է Իվդել քաղաքի դատախազ Վասիլի Իվանի Տեմպալովի կողմից 1959 թվականի փետրվարի 26-ին դիակների հայտնաբերման փաստով քրեական գործի հարուցումից հետո և տարվում էր երեք ամիսների ընթացքում[28]։ Հենց Տեմպալովն է սկսել զբոսաշրջիկների խմբի մահվան պատճառների հետաքննությունը՝ իրականացրել է վրանի, 5 զբոսաշրջիկների հայտնաբերման վայրի զննում, ինչպես նաև անց է կացրել մի շարք վկաների հարցաքննություն։ 1959 թվականի մարտից հետաքննությունը անց էր կացնում Սվերդլովսկի դատախազության դատախազ-քրեագետ Լև Նիկիտայի Իվանովը։

Սկզբում քննությունը որպես վարկած էր համարում Հյուսիսային Ուրալի արմատական ժողովուրդների՝ մանսիների զբոսաշրջիկների վրա հարձակումը և սպանությունը։ Կասկածի տակ էին հայտնվել Անյամով, Բախտիարով, Կուրիկով մանսիները և նրանց մերձավորները։ Հարցաքննությունների ժամանակ նրանք ցույց տվեցին, որ Օտորտեն լեռան շրջանում փետրվարի սկզբին չեն եղել, ուսանողներին չեն տեսել, իսկ իրենց համար սրբազան լեռը գտնվում է լիովին այլ վայրում։ Շուտով պարզվեց, որ վրանի վրա հայտնաբերված կտրվածքները արվել էին ոչ թե դրսից, այլ ներսից[29]։ Նշանակված փորձաքննությունը սահմանեց.

  Բոլոր (…) վնասվածքների բնույթը և ձևերը վկայում են այն մասին, որ դրանք առաջացել են վրանի կտորի սուր ծակող կտրող որևէ գործիքի (դանակի) հետ ներսի կողմից հպումից։
- Քրեագիտական փորձաքննության ակտ № 199 (Քրեական գործ, 303-304)
 

Փորձաքննությունը պարզել է, որ վրանի այն կողմում, որը նայում էր դեպի լանջի ստորին հատվածը, առկա էին 3 տարբեր երկարության կտրվածքներ՝ 89, 31 և 42 սմ, ինչպես նաև վրանի բավականին մեծ 2 կտորներ բացակայում էին։ Բացի այդ, վրանի կողային պատի վրա առկա էր չմուշկով արված կողային կտրվածք, որը գտնվում էր վրանի մուտքային հատվածի համարյա հակառակ կողմում։ Ընդ որում, վրանի վնասվածքները արված էին ներսի կողմից և պարզվել է, որ դանակը միանգամից չի կտրել կտորը, այսինքն, նա, ով կտրում էր բրեզենտը, ստիպված էր կրկնել այն կտրելու իր փորձերը[29]։

Դրա հետ մեկտեղ, դիահերձման արդյունքները, որոնք անց են կացվել 1959 թվականի փետրվար-մարտ ամիսներին, որևէ լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերվել (բացառությամբ Ռ. Սլոբոդինի) և մահվան պատճառ է հաստատվել սառչումը։ Այդ պատճառով, արդյունքում, մանսիների նկատմամբ որևէ մեղադրանք չի ներկայացվել։ Իվդելսկի դատախազությունում 1959 թվականին աշխատող Վ. Ի. Կորոտաևի պնդումով, մանսիները, իրենց հերթին, ասում էին, որ զբոսաշրջիկների մահվան վայրի վերևում, երկնքում «հրե գնդեր» են տեսել։ Նրանք ոչ միայն նկարագրում էին այդ երևույթը, այլ նաև նկարել են այն։ Սակայն, երբ գործը փոխանցվեց Լ. Ն. Իվանովին, այդ նկարները անհետացել են[30]։ Բացի այդ, «հրե գնդերը» լեռնանցքում նկատել են նաև փրկարարները որոնողական աշխատանքներ կատարելու ժամանակ փետրվարի 17-ին[31] և մարտի 31-ին[32], ինչպես նաև այդ երևույթը տեսել են Հյուսիսային Ուրալի բնակիչները[33]։

Միևնույն ժամանակ, կառավարական կոմիտեն պահանջում էր որոշակի արդյունքներ, որոնք չկային՝ մնացած 4 զբոսաշրջիկների որոնումները լուրջ ձգձգվում էին, իսկ որևէ հստակ վարկած դեռ չկար։ Այդ պայմաններում քննիչ Լև Իվանովը՝ ունենալով բազմաթիվ վկայություններ, որոնք տվել են անշահախնդիր անձինք, սկսեց մանրակրկիտ մշակել մարդկանց մահվան «տեխնոգեն» վարկածը, որը կապված էր ինչ-որ փորձարկումների հետ։ 1959 թվականի մայիսին՝ լինելով մնացած մարմինների հայտնաբերված վայրում, նա Ե. Պ. Մասլեննիկովի հետ ևս մեկ անգամ հետազոտել է անտառի այն հատվածը, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը։ Նրանք նկատեցին, որ որոշ երիտասարդ եղևնիներ անտառի եզրին ունեն այրվածքի հետքեր, սակայն այդ հետքերը որևէ համակերտրոն ձև չէին կրում։ Չկար նաև էպիկենտրոն։ Ընդ որում, ձյունը հալեցված չէր, ծառերը վնասված չէին[34]։

Ենթադրելով, որ «տեխնոգեն» վարկածը կկարողանա պատասխանել բազմաթիվ հարցերին և ձեռքի վրա ունենալով առվի մեջ հայտնաբերված զբոսաշրջիկների մարմինների դատաբժշկական փորձաքննության ակտերը, որոնց մարմինների վրա արձանագրվել են լուրջ վնասվածքներ (ոսկրային կոտրվածքներ), Լև Իվանովը իրենց հագուստը և ներքին օրգանները ուղարկում է Սվերդլովսկի սանիտարա-էպիդեմիոլոգիական ծառայություն ռադիոլոգիական փորձաքննություն անցկացնելու նպատակով։ Դրա արդյունքում Սվերդլովսկ քաղաքի գլխավոր ռադիոլոգ Լևաշովը եկել է հետևյալ եզրակացությանը.

  1. Հետազոտված պինդ կենսաբանական սուբստրատները պարունակում են ռադիոակտիվ նյութեր բնական պարունակության սահմաններում, ինչը պայմանավորում է Կալիում-40-ը։

2. Հետազոտված հագուստի առանձին մասնիկները պարունակում են ավելի մեծ քանակությամբ ռադիոակտիվ նյութեր կամ բետա-ճառագայթիչ հանդիսացող ռադիոակտիվ նյութեր։

3. Հայտնաբերված ռադիոակտիվ նյութերը կամ ռադիոակտիվ նյութը հագուստի մասնիկները լվանալուց լվացվելու միտում են դրսևորել, այսինքն դա պայմանավորված է ոչ թե նեյտրոնային հոսքով և ուղղված ռադիոակտիվությամբ, այլ բետա-մասնիկներով ռադիոակտիվ աղտոտվածությամբ։
- Փորձագետի եզրակացությունը (Քրեական գործ, 371-377)
 

Ընդ որում, ինչպես պարզ է դարձել փորձաքննության արդյունքներից, բարձր ռադիոակտիվությունը հայտնաբերվել է միայն հագուստի երեք մասնիկների վրա՝ «շագանակագույն սվիտրի» վրա (գտել են Դուբինինայի վրա, 9900 տրոհում 1 րոպեի ընթացքում, կամ 165 բեքերել), տաբատի ներքևի հատվածը (գտել են Կոլևատովի վրա, 5000 տրոհում 1 րոպեի ընթացքում, կամ 64 բեքերել), սվիտրի գոտին (գտել են Կոլևատովի վրա, 5600 տրոհում 1 րոպեի ընթացքում, կամ 94 բեքերել)։ Ռադիոակտիվ աղտոտումը շատ աննշան էր։ Ընդ որում, ինչպես բացատրել է փորձագետը, 5000 տրոհում (64 բեքերել) մակարդակը նորմալ է մարդկանց համար, ովքեր աշխատում են ճառագայթման հետ։ Արդյունքում, զբոսաշրջիկների մահվան փաստով հարուցված քրեական գործը կարճելու մասին որոշման մեջ, հագուստի ռադիոակտիվ աղտոտման մասին տվյալները չեն ներառվել, քանի որ որոշակի նշանակություն չեն ունեցել նրանց մահվան մեջ։

1959 թվականի մայիսի 28-ին քրեական գործը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով[35]։ Որոշման մեջ Լև Իվանովը եզրակացություն է արել, որ ողբերգությունը տեղի է ունեցել փետրվարի 1-ի լույս 2-ի գիշերը։ Դրա համար հիմք են հանդիսացել դեպքի վայրում հայտնաբերած արշավի մասնակիցների կողմից արված լուսանկարները[36]։

  Ֆոտոխցիկներից մեկում պահպանվել էր լուսանկար (վերջինն էր արվել), որտեղ երևում է, թե ինչպես են զբոսաշրջիները փորում ձյունը, վրանը տեղադրելու նպատակով։ Եթե հաշվի առնենք, որ լուսանկարը արվել է 1/25 վայրկյան պահելու տևողությամբ 5,6 դիաֆրագմայի դեպքում, ինչպես նաև հաշվի առնենք լուսանկարի խտությունը, կարելի է համարել, որ վրանի տեղադրումը սկսել են 1.02.1959 թ. երեկոյան մոտ ժամը 5-ին։ Նմանատիպ լուսանկար արվել է նաև այլ ֆոտոխցիկով։ Դրանից հետո ոչ մի գրառում և ոչ մի լուսանկար չի հայտնաբերվել։
- Քրեական գործը կարճելու մասին որոշում (Քրեական գործ, 384-387)
 

Ընդ որում Լև Իվանովը չի հիշատակում ժապավենի 33-րդ կադրի մասին, որն արվել է Յուրի Կրիվոնիշչենկոյի ֆոտոխցիկով[37]։ Քննությունը հաստատել է, որ վրանից զբոսաշրջիկները հեռացել են անսպասելի և բոլորը միասին, միևնույն ժամանակ, վրանից հեռացումը տեղի էր ունենում կազմակերպված, խիտ խմբով, անկանոն և «խուճապային» փախուստ վրանից չի եղել.

  Վրանում իրերի տեղակայումը և առկայությունը (համարյա բոլոր կոշիկները, անձնական իրերը և օրագրերը) վկայում էին այն մասին, որ վրանը թողել են անսպասելի և բոլորը միաժամանակ, ընդ որում, ինչպես հաստատվել է հետագա քրեագիտական փորձաքննության մեջ, վրանի հողմահակառակ կողմը, որտեղ զբոսաշրջիկները տեղակայել էին գլուխները, երկու տեղերում կտրված են հայտնաբերվել, այն տեղերում, որոնք ապահովում էին մարդկանց ելքը վրանից այդ կտրվածքների միջով։ Վրանից ներքև 500 մետր հեռավորության վրա ձյան վրա պահպանվել են մարդկանց հետքեր, ովքեր վրանից հեռանում էին դեպի հարթավայր և անտառ… Հետքերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանցից շատերը թողել են բոբիկ ոտքերով (օրինակ, միայն բամբակե գուլպայով), մնացածները ունեին կաճյակների, հաստ բամբակե գուլպաների և այլն հետքեր։ Ոչ վրանում, ոչ նրա մոտակայքում պայքարի հետքեր կամ այլ անձանց ներկայության հետքեր չեն հայտնաբերվել։
- Քրեական գործը կարճելու մասին որոշում (Քրեական գործ, 384-387)
 

Այսպիսով, ողբերգության մեղավորներ չկային։ Ընդ որում, ԽՄԿԿ Սվերդլովսկի քաղաքային կոմիտեի բյուրոն պատժել է ՈւՊՀ տնօրեն Ն. Ս. Սիունովին, կուսակցական բյուրոյի քարտուղար Ֆ. Պ. Զաոստրովսկուն, ՈւՊՀ արհմիության կոմիտեի նախագահ Վ. Ե. Սլոբոդինին, կամավոր մարզական հասարակության քաղաքային միության նախագահ Վ. Ֆ. Կուրոչկինին և միության տեսուչ Վ. Մ. Ուֆիմցևին։ ՈւՊՀ մարզական ակումբի նախագահ Լ. Ս. Գորդոն պաշտոնանկ է արվել։

Դիահերձման արդյունքներ խմբագրել

1959 թվականի մարտի 4-ին դատաբժշկական փորձաքննության տարածքային Բյուրոյի փորձագետ Բորիս Ալեքսեյի Վոզրոժդյոննին և Սեվերոուլասկ քաղաքի դատաբժշկական փորձագետ Իվան Իվանի Լապտևը անց են կացրել Իվդել տեղափոխված զոհված 4 զբոսաշրջիկների մարմինների հետազոտություն։ Այդ աշխատանքը անց էր կացվում Իվդելսկի ուղղիչ-աշխատանքային գաղութի կենտրոնական հիվանդանոցի դիահերձարանի շենքում։ Արձանագրվեց հետևյալը.

1. Դորոշենկո – մարմնական վնասվածքները (այտուցներ և քերծվածքներ) դասվում են թեթև վնասվածքների շարքին («կարող էին առաջանալ անկման կամ քարին, սառույցին և այլ տեղերին անզգուշությամբ հարվածելու արդյունքում»), հայտնաբերվել են վերջույթների ցրտահարության բազմաթիվ հետքեր, գլխուղեղի եղջերաթաղանթի այտուց և ներքին օրգանների արյունազեղում, ոսկրերի և կռճիկների կոտրվածքներ չեն հայտնաբերվել[38];

2. Կրիվոնիշչենկո – հայտնաբերվել են բազմաթիվ քերծվածքներ, թեթև վնասվածքներ, վերջույթների ցրտահարության հետքեր, բացակայում էր քթի ծայրը, արձանագրվել է երկու այրվածք՝ ձախ ծնկի այրվածք 31×10 սմ և ձախ թաթի այրվածք 10×4 սմ; գլխուղեղի եղջերաթաղանթի այտուց և ներքին օրգանների արյունազեղում; ոսկրերի և կռճիկների կոտրվածքներ չեն հայտնաբերվել[39];

3. Դյատլով – հայտնաբերվել են բազմաթիվ կերծվածքներ; 3-4-րդ աստիճանի վերջույթների ցրտահարություններ; ձախ ձեռքի ափի վրա հայտնաբերվել է 0,1 սմ խորությամբ մակերեսային վերք երկրորդ մատից մինչև հինգերորդ մատը; գլխուղեղի եղջերաթաղանթի այտուց և ներքին օրգանների արյունազեղում; ոսկրերի և կռճիկների կոտրվածքներ չեն հայտնաբերվել[40];

4. Կոլմոգորովա – ձեռքերի մատերի ֆալանգների 3-4-րդ աստիճանի ցրտահարություններ, բազմաթիվ 1,5×1,0 սմ-ից մինչև 0,3×3,0 սմ մակերեսով վնասվածքներ ձեռքերի դաստակների և ափերի վրա, աջ ձեռքի դաստակի վրա առկա էր 3,0×3,2 սմ մակերեսով վերք, ինչպես նաև հայտնաբերվել էր 29,0×6,0 սմ մակերեսով մեծ վնասվածք, որը սկսվում էր կողային շրջանից և տեղափոխվում մեջքի վրա; գլխուղեղի եղջերաթաղանթի այտուց և ներքին օրգանների արյունազեղում; ոսկրերի և կռճիկների կոտրվածքներ չեն հայտնաբերվել[41]։

Բոլոր մահացածների համար եզրակացություն է արվել՝ մահը վրա է հասել ցածր ջերմաստիճանի ազդեցության տակ (սառչում)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Статистика и метеоданные, или что было неизвестно в 1959 году
  2. «Депутат Госдумы от ХМАО в программе у Малахова разгадал тайну «перевала Дятлова»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  3. Тайна гибели группы Дятлова может быть раскрыта
  4. Моисеенко А. Тайна перевала Дятлова наконец-то разгадана? Часть 1-я // Կոմսոմոլսկայա պրավդա, 2 февраля 2009.
  5. Настоящее имя Георгий, друзья обычно называли Юрием
  6. Дятловцы сокращали его сложную фамилию до «Тибо» и ставили ударение на первый слог.
  7. Настоящее имя Золотарёва — Семён, но сам он просил называть его Сашей и поэтому фигурирует под именем Александр во многих воспоминаниях и документах
  8. «Скончался единственный выживший участник группы Дятлова» (русский). Взгляд.ру. 2013 թ․ ապրիլի 27. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Десятого участника группы Дятлова похоронят в братской могиле с остальными погибшими ребятами // KP.RU
  10. «Последнего «дятловца» похоронили в братской могиле тургруппы». lenta.ru. 4 мая 2013. Վերցված է 2013 թ․ մայիսի 4-ին.
  11. Состав туристической группы. История похода // Ракитин А. И. Смерть, идущая по следу…
  12. «О классификации маршрутов». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 2-ին.
  13. 13,0 13,1 Печуркина Римма. «Десятый»
  14. Общий дневник группы Дятлова цит. по http://www.modernlib.ru/books/matveeva_anna/pereval_dyatlova/read
  15. Буянов Е., Слобцов Б. Тайна гибели группы Дятлова, глава 2
  16. «Лепихин А. И. Хроника событий // Уральский следопыт. — 2009. — № 1. — с.10». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  17. Запись разговора со Б. Е. Слобцовым (01.06.2006)
  18. «Протокол допроса свидетеля С. Н. Согрина (Уголовное дело, т.1, л.334)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  19. «Интервью с М. П. Шаравиным». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  20. «Протокол допроса свидетеля С. Н. Согрина (Уголовное дело, т.1, л.333)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  21. «Гущин Анатолий. Цена гостайны — девять жизней? — гл. «Осложняющие обстоятельства»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  22. «Протокол осмотра места происшествия 27 февраля 1959 года (Уголовное дело, т.1, л.3-6)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  23. «Гущин Анатолий. Цена гостайны — девять жизней? — гл. «Партия берёт дело под свой контроль»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  24. Буянов Е., Слобцов Б. Тайна гибели группы Дятлова, глава 3
  25. 25,0 25,1 «Лепихин А. И. Хроника событий // Уральский следопыт. — 2009. — № 1. — с.13». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  26. А. Гущин приводит дополнительные свидетельства, которые противоречат официальному протоколу. Николай Иванович Кузьминов, военнослужащий: «На второй день откопали труп мужчины, на нём было трое часов и два фотоаппарата». См. Гущин Анатолий. Цена гостайны — девять жизней? — гл. «Страшная, неодолимая сила». Արխիվացված 2014-04-25 Wayback Machine
  27. «Протокол допроса свидетеля Р. С. Колеватовой (Уголовное дело, т.1, л.270-272)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  28. «Постановление о возбуждении дела (Уголовное дело, т.1, л.1)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  29. 29,0 29,1 Что увидел эксперт: палатку разрезали изнутри // Ракитин А. И. Смерть, идущая по следу…
  30. «Гущин Анатолий. Цена гостайны — девять жизней? — гл. «Происки инопланетян — или?..»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  31. «Материалы уголовного дела. Допрос свидетеля Атманаки. Лист 211 (оборот), лист 212». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  32. Лепихин А. И. Хроника событий // Уральский следопыт. — 2009. — № 1. — с.14. Արխիվացված 2014-12-07 Wayback Machine,
  33. Буянов Е., Слобцов Б. Тайна гибели группы Дятлова, глава 7
  34. Иванов Л. Н. Тайна огненных шаров // «Ленинский путь», г. Кустанай. — 22 и 24 ноября 1990 г.
  35. «Постановление о прекращении уголовного дела (Уголовное дело, т.1, л.384-387)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  36. В уголовном деле данные снимки отсутствуют.
  37. Данный снимок также отсутствует в уголовном деле.
  38. «Акт исследования трупа Дорошенко Юрия (Уголовное дело, л. 104—111)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  39. «Акт исследования трупа Кривонищенко Георгия (Уголовное дело, л. 112—119)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  40. «Акт исследования трупа Дятлова Игоря (Уголовное дело, л. 120—126)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  41. «Акт исследования трупа Колмогоровой Зинаиды (Уголовное дело, л. 127—134)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.