Դմիտրի Տարասենկով
Դմիտրի Տարասենկով (ռուս.՝ Дмитрий Анатольевич Тарасенков), ռուս գրող, թարգմանիչ և սցենարիստ, 1984 թվականից` «Ազատություն» ռադիոկայանի լրագրող։ Գրաքննադատ Անատոլի Տարասենկովի և գրող Մարիա Բելկինայի որդին է։
Դմիտրի Տարասենկով | |
---|---|
Ծնվել է | 1940-ականներ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և ԱՄՆ |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարանի բանասիրույան ֆակուլտետ |
Մասնագիտություն | լրագրող, գրող և թարգմանիչ |
Ծնողներ | հայր՝ Anatoliĭ Tarasenkov?, մայր՝ Մարիա Բելկինա |
Կենսագրություն
խմբագրել1965 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը։ 1961 թվականից սկսած տպագրվել է թերթերում և ամսագրերում, սցենարներ է գրել «Մոսֆիլմ» և Գիտահանրամատչելի ֆիլմերի կենտրոնական ստուդիայի համար։ Հայտնի դետեկտիվ «Մարդը միջանցիկ բակում» պատմվածքի հեղինակն է, որը դարձել է 1971 թվականին թողարկված համանուն բազմասերիանոց ֆիլմի հիմքը։ Պատմվածքը թարգմանվել է եվրոպական մի շարք լեզուներով (լեհերեն, բուլղարերեն և այլն)։
1978 թվականին արտագաղթել է ԱՄՆ, ինչի արդյունքում նրա անունը որպես սցենարի հեղինակ հեռացվել է «Մարդը միջանցիկ բակում» ֆիլմի լուսագրերից։ 1984 թվականից սկսած Տարասենկովը Վաշինգտոնում թղթակցում է «Ազատություն» ռադիոկայանին։ Երբ 1995 թվականի ամռանը ռադիոկայանը տեղափոխվել է Պրահա, նա սկսել է ղեկավարել «Ազատություն» ռադիոկայանի Ռուսական ծառայության նորությունների բաժինը։
Ամհերսթի (Մասաչուսեթս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ) ռուսական մշակույթի կենտրոնին նվիրաբերել է 1500 գրքից բաղկացած հավաքածու` հիմնականում արտասահմանյան ռուսական գրականության ներկայացուցիչների գործեր, ինչպես նաև` ռուս գաղթականների նամակաների հավաքածու։
Ստեղծագործություններ
խմբագրել- Ա. Տարասենկով, «Մարդը միջանցիկ բակում», պատմվածք, Մոսկվա, 1972, 224 էջ, տպաքանակ` 100000 օրինակ[1]։