Դմիտրի Վորոբյով
Դմիտրի Ալեքսանդրովիչ Վորոբյով (ուկրաիներեն՝ Дмитро Олександрович Воробйов, օգոստոսի 27, 1977, Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ֆուտբոլիստ, դարպասապահ։
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ուկրաինա | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 27, 1977 (46 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | դարպասապահ | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա խմբագրել
Կրասնոդարյան «Կուբան» ակումբի սան է[1]։ Իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Իզումրուդ» ակումբում (Տիմաշյովսկ)։ 16 տարեկանում հրավիրվել է Դոնեցկի «Շախտյոր»[2]։ Հանդես է եկել «Շախտյոր-2» թիմում, 1999 թվականին ընդգրկվել է «Շախտյոր» ակումբի հիմնական կազմի հայտացուցակում։ 2001 թվականին խաղացողին գնել է «Կուբան» ակումբը[1]։ Հետագայում նա վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է երևանյան «Սպարտակ» ակումբ[1], որից հետո տեղափոխվել է «Բանանց» ակումբ։ 2002 թվականին թիմի հետ միասին դարձել է Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր, ինչպես նաև թիմի հետ միասին խաղացել է եվրագավաթներում[2]։ Հայաստանում իր ցուցաբերած լավ խաղի շնորհիվ դիտարկվել է Հայաստանի հավաքականում նրա ընդգրկվելու և նույնիսկ քաղաքացիությունը փոխելու տարբերակը[1]։ 2004 թվականի ձմռանը տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ» ակումբ։ Ուկրաինայի առաջնությունում իր նորամուտը կատարել է 2015 թվականի մայիսի 8-ին՝ մասնակցելով Լուցկի «Վոլին» ակումբի դեմ խաղին (1:0)։ 2005 թվականին վարձավճարային հիմունքներով հանդես է եկել Զապորոժիեի «Մետալուրգ» ակումբում, որի կազմում անցկացրել է 1 խաղ առաջնությունում և 1 խաղ Ուկրաինայի գավաթի խաղարկությունում։
Ռուսաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում 1994 թվականի Եվրոպայի առաջնությունում մասնակցել է մեկ հանդիպման ընդդեմ Շվեյցարիայի (5:1)[3]։
Ամուսնացած է Վիկտորիայի հետ, 2009 թվականի աշնանը ծնվել է նրանց դուստրը` Եվան[4]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Бывший вратарь «Шахтёра» может стать игроком сборной Армении» (ռուսերեն). Террикон. 28.05.2002. Վերցված է 04.04.2010-ին.
- ↑ 2,0 2,1 «Дмитрий Воробьёв: «Хороший вратарь — полкоманды»» (ռուսերեն). UA-Футбол. 17.02.2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 04.04.2010-ին.
- ↑ Сборная России по футболу - 30 апреля 1994 г. Протокол матча Россия (1977) - Швейцария (1977) 5:1
- ↑ «Бывший вратарь «Шахтёра» может стать игроком сборной Армении» (ռուսերեն). Террикон. 13.10.2009. Վերցված է 04.04.2010-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Ֆուտբոլիստի էջը FootballFacts.ru կայքում
- «Ֆուտբոլիստի էջը Դոնեցկի «Մետալուրգ» ակումբի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին.(ռուս.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջն Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում Արխիվացված 2019-03-29 Wayback Machine