Դմիտրի Պատրուշև

քաղաքական գործիչ

Դմիտրի Պատրուշև (հոկտեմբերի 13, 1977(1977-10-13)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), Ռուսաստանի պետական գործիչ։ 2018 թվականի մայիսի 18-ից Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար (գործում է մինչև 2020 թվականի ունվարի 15-ից 21-ը)[3].

Դմիտրի Պատրուշև
 
Կուսակցություն՝ Միասնական Ռուսաստան
Կրթություն՝ Պետական կառավարման ինստիտուտ (1999), Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա (2004) և Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության ակադեմիա
Գիտական աստիճան՝ տնտեսագիտության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և բանկիր
Ծննդյան օր հոկտեմբերի 13, 1977(1977-10-13)[1] (46 տարեկան)
Ծննդավայր Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Հայր Նիկոլայ Պատրուշև
 
Պարգևներ

«Ռոսսելխոզբանկի» վարչության նախագահ (2010-2018 թվականներին), «Գազպրոմի» տնօրենների խորհրդի անդամ[4]։

Կենսագրություն

խմբագրել
 
Աշխատանքային հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, 2015 թվական

Ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 13-ին, Լենինգրադում։

1999 թվականին ավարտել է Կառավարման պետական համալսարանը՝ «Մենեջմենթ» մասնագիտությամբ։

1992-2002 թվականներին աշխատել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունում։

2002-2004 թվականներին ուսում է ստացել Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում՝ «Համաշխարհային տնտեսություն» մասնագիտությամբ։

2003 թվականին Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտության և ֆինանսների պետական համալսարանի հիման վրա պաշտպանել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան ստանալու ատենախոսությունը՝ «Գիտահետազոտական կազմակերպությունների որակի կառավարման գործընթացում գործընթացային մոտեցման զարգացման կազմակերպական-տնտեսական հիմքերը թեմայով»[5]։

2004 թվականին աշխատանքի է անցել ՎՏԲ բանկում։

2006 թվականին ավարտել է Ռուսաստանի ԱԴԾ ակադեմիան[6]։

2007 թվականից զբաղեցրել է ՎՏԲ բանկի ավագ փոխնախագահի պաշտոնը[6]։

2008 թվականին Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտության և ֆինանսների պետական համալսարանի հիման վրա պաշտպանել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան[6]՝ «Պետական և շուկայի կարգավորիչները արդյունաբերական քաղաքականության ձևավորման և իրականացման մեջ. Վառելիքի և էներգետիկ համալիրի բնական մենաշնորհների նյութերի հիման վրա» թեմայով[5]։

2010-2018 թվականներին եղել է «Ռոսսելխոզբանկ» ԲԲԸ վարչության նախագահ, դիտորդ խորհրդի անդամ[7]։

2016 թվականից «Գազպրոմ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ է։

2018 թվականի մայիսի 18-ին նշանակվել է Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար[8], 2020 թվականի հունվարի 21-ին՝ վերանշանակվել այդ պաշտոնում։

Ընտանիք

խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Հայրը՝ Նիկոլայ Պատրուշև՝ ռուս պետական գործիչ, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն (1999-2008 թվականներին), 2008 թվականի մայիսի 12-ից Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար։

Մայրը՝ Ելենա Պատրուշևա (ծնվել է 1955 թվականին)՝ 1993 թվականին Բորիս Գրիզլովի, իր մյուս դասընկերների և ամուսնու գործընկերների հետ դարձել է «Բորգ» ՍՊԸ-ի հիմնադիր, որը մասնագիտանում է մետաղի արտահանման ոլորտում[9]։

Եղբայրը՝ Անդրեյ Պատրւշև՝ գործարար և պետական անվտանգության մարմինների գործիչ։

Մրցանակներ

խմբագրել
  • Պատվո շքանշան (2016 թվականի հոկտեմբերի 26)՝ ագրոարդյունաբերական համալիրի վարկային ապահովման կազմակերպման գործում ունեցած մեծ ավանդի համար[10]։
  • ՌԴ գյուղատնտեսության նախարարության պատվոգիր՝ ԱԱՀ համակարգում երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար։
  • Ռուսական բանկերի ասոցիացիայի դիպլոմ` բանկային համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար։
  • «Տարվա բանկիր» մրցանակաբաշխություն (2016 թվական)

Գրագողություն՝ ատենախոսությունների մեջ

խմբագրել

Դիսերնետի տվյալներով՝ Պատրուշևի թեկնածուական և դոկտորական ատենախոսություններում հայտնաբերվել են բազմաթիվ ոչ փաստաթղթավորված փոխառություններ ։ Մասնավորապես, Պատրուշևի «Պետական և շուկայական կարգավորիչները արդյունաբերական քաղաքականության ձևավորման և իրականացման գործում. Վառելիքի և էներգետիկ համալիրի բնական մենաշնորհների նյութերի վրա» (2008 թվական) դոկտորական ատենախոսության մեջ 15-ից 103 էջերը, 364-ից 378 էջերը և մի շարք այլ էջեր իրենից ներկայացնում են Հասան Սաֆարովի «ՌԴ-ում բնական մենաշնորհների պետական կարգավորման մեխանիզմի ձևավորում« (2005 թվական) ատենախոսության մի մասի պատճենը)[11][12]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://tass.ru/encyclopedia/person/patrushev-dmitriy-nikolaevich
  2. kremlin.ru (ռուս.) — 2000.
  3. Правительство РФ подало в отставку
  4. «Патрушев-младший стал акционером «Газпрома»». Forbes. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  5. 5,0 5,1 «Дмитрий Патрушев» (ռուսերեն). svpressa.ru. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  6. 6,0 6,1 6,2 Досье о бизнесах высших чиновников и их родни теперь можно найти на одном сайте// Новая газета № 44 от 25 апреля 2011 года
  7. Бывший вице-президент ВТБ Дмитрий Патрушев назначен председателем правления Россельхозбанка
  8. «Вице-премьер Алексей Гордеев представил Дмитрия Патрушева коллективу Минсельхоза». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
  9. Дмитрий Патрушев. Биография
  10. Указ Президента Российской Федерации от 26.10.2016 г. № 572 «О награждении государственными наградами Российской Федерации»
  11. Патрушев Дмитрий Николаевич. Кандидатская диссертация // Диссернет
  12. Патрушев Дмитрий Николаевич. Докторская диссертация // Диссернет

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Պատրուշև» հոդվածին։