Դմիտրի Նիկիտինսկի

ռուս ֆուտբոլիստ

Դմիտրի Վլադիմիրովիչ Նիկիտինսկի (ռուս.՝ Дмитрий Владимирович Никитинский, փետրվարի 9, 1992(1992-02-09)[1], Volokolamsk, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), ռուսական ֆուտբոլիստ, «Սատուրն» ակումբի պաշտպան, կիսապաշտպան։

Դմիտրի Նիկիտինսկի
Դմիտրի Վլադիմիրիչ Նիկիտինսկի
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 9, 1992(1992-02-09)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Volokolamsk, Մոսկվայի մարզ, Ռուսաստան
Դիրք ձախ պաշտպան, ձախ կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Սատուրն (Ռամենսկոե)
Համար 18
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Մաստեր-Սատուրն
2009-2010 Ռուսաստան Սատուրն (Ռամենսկոե)

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2010 Ռուսաստան Սատուրն (Ռամենսկոե) 0 (0)
2011-2014 Ռուսաստան Տոմ 17 (0)
2013  Ռուսաստան Տամբով 6 (0)
2015 Ռուսաստան Արսենալ-2 8 (0)
2015-2017 Ռուսաստան Շիննիկ 22 (0)
2017-2018 Ռուսաստան Զենիթ (Պենզա) 15 (0)
2018-մ․հ․ Ռուսաստան Սատուրն (Ռամենսկոե) 15 (1)
Ազգային հավաքական
2010-2012 Ռուսաստան Ռուսաստանի (մինչև 19)
2011-2013 Ռուսաստան Ռուսաստան (ուս.) 7 (0)
2013 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

«Մաստեր-Սատուրն» ՕՌՈՒ սան է։ 2009-2010 թվականներին խաղացել է Ռամենսկոեի «Սատուրն» ակումբի երիտասարդական կազմում։ Մերձմոսկովյան ակումբի հիմնական կազմում նորամուտը կատարել է 2009 թվականի հուլիսի 15-ին՝ մասնակցելով Ռուսաստանի գավաթի խաղարկության՝ Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիա» ակումբի դեմ խաղին։ Հիմնական կազմում իր երկրորդ խաղն անցկացրել է 1 տարի անց՝ մասնակցելով նույնպես Ռուսաստանի գավաթի խաղարկության՝ «Սախալինի» դեմ խաղին։

«Սատուրնի» սնանկացումից հետո տեղափոխվել է «Տոմ» ակումբ՝ նրա հետ պայմանագիր կնքելով 2011 թվականի փետրվարի 17-ին[2]։ Պայմանագիրը նախատեսվել է 3,5 տարով։ Պրեմիեր լիգայում նորամուտը նշել է 2011 թվականի մայիսի 27-ին՝ «Ռուբինի» դեմ արտագնա խաղում։ «Տոմի» մեկնարկային կազմում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2011 թվականի հոկտեմբերի 16-ին՝ մոսկովյան «Լոկոմոտիվ» ակումբի դեմ խաղում։ «Տոմի» կազմում անցկացրած նորամուտային մրցաշրջանում Նիկիտինսկին ընդհանուր առմամբ խաղադաշտ է դուրս եկել Ռուսաստանի առաջնության յոթ խաղերում։

2013 թվականի սեպտեմբերի 2-ին վարձավճարով տեղափոխվել է «Տամբով» ֆուտբոլային ակումբ, որտեղ խաղացել է մինչև առաջնության ձմեռային ընդմիջումը[3]՝ այդ ընթացքում հավաքականի կազմում անցկացնելով 6 խաղ։

2015 թվականին պայմանագիր է կնքել Տուլայի «Արսենալ-2» ակումբի հետ։

Հավաքականում խմբագրել

Հրավիրվել է Ռուսաստանի պատանեկական հավաքական (մինչև 19 տարեկաններ)։

2011 թվականի օգոստոսին Ռուսաստանի ուսանողական հավաքականի կազմում մասնակցել է 26-րդ ամառային ունիվերսիադայի ֆուտբոլային մրցաշարին Շենչժենում։ Ռուսաստանի հավաքականը մրցաշարի ավարտին զբաղեցրել է 4-րդ տեղը, իսկ Նիկիտինսկին մասնակցել է թիմի բոլոր խաղերին՝ խաղադաշտում գտնվելով բոլոր հանդիպումների առաջին րոպեից մինչև վերջինը[4]։

2013 թվականի հունվարին երկրի երիտասարդական հավաքականի կազմում դարձել է Համագործակցության գավաթի դափնեկիր։

2013 թվականի մայիսի 31-ին ընդգրկվել է Ռուսաստանի ուսանողական հավաքականի ընդլայնված հայտացուցակում՝ մասնակցելով Համաշխարհային ունիվերսիադային Կազանում[5], հունիս 23-ին ընդգրկվել է խաղացողների վերջնական ցանկում[6]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

2018 թվականի նոյեմբերի 10-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրագավաթ Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Տոմ 2011/12 7 0 0 0 0 0 0 0 7 0
2012/13 10 0 1 0 0 0 0 0 11 0
Ընդհանուր 17 0 1 0 0 0 0 0 18 0
Տամբով 2013/14 6 0 0 0 0 0 0 0 6 0
Ընդհանուր 6 0 0 0 0 0 0 0 6 0
Արսենալ-2 2014/15 8 0 0 0 0 0 0 0 8 0
Ընդհանուր 8 0 0 0 0 0 0 0 8 0
Շիննիկ 2015/16 19 0 2 0 0 0 0 0 21 0
2016/17 3 0 0 0 0 0 0 0 3 0
Ընդհանուր 22 0 2 0 0 0 0 0 24 0
Զենիթ (Պենզա) 2017/18 15 0 0 0 0 0 0 0 15 0
Ընդհանուր 15 0 0 0 0 0 0 0 15 0
Սատուրն (Ռամենսկոե) 2009 0 0 1 0 0 0 0 0 1 0
2010 0 0 1 0 0 0 0 0 1 0
2018/19 15 1 1 0 0 0 0 0 16 1
Ընդհանուր 15 1 3 0 0 0 0 0 18 1
Ընդհանուր կարիերայում 83 1 6 0 0 0 0 0 89 1

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային խմբագրել

  Ռուսաստանի հավաքական (մինչև 21)

  • Համագործակցության գավաթի դափնեկիր (1) – 2013

  «Տոմ»

  • ՖԱԼ առաջնություն փոխչեմպիոն (1) – 2012/13

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Пополнение в «Томи»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Томь» (архив). 2011 թ․ փետրվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 26-ին.
  3. «Интервью с Дмитрием Никитинским на втором турецком сборе» (ռուսերեն). Официальный сайт ФК «Томь». 2014 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 24-ին.
  4. «Сборная России заняла 4-е место на Универсиаде» (ռուսերեն). Официальный сайт ФК «Томь». 2011 թ․ օգոստոսի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 23-ին.
  5. «Беляев, Сапета и Дядюн попали в расширенный список сборной России для участия в Универсиаде-2013» (ռուսերեն). Sports.ru. 2013 թ․ մայիսի 31. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  6. «Студенческая сборная России определилась с составом и начала подготовку к Универсиаде» (ռուսերեն). Sports.ru. 2013 թ․ հունիսի 23. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Նիկիտինսկի» հոդվածին։